Տասնորդական նախածանցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տասնորդական նախածանցներ (SI-ի նախածանցները[1]), նախածանցներ են, որոնք դրվում են ֆիզիկայի չափման միավորներից առաջ և առաջացնում են նոր պատիկ միավորներ, որոնք սկզբնականից տարբերվում են 10-ի որոշակի աստիճանով(ինչպես դրական, այնպես էլ բացասական)։ Տասնորդական նախածանցի օրինակ է կիլո-ն, որը ֆիզիկական մեծության անվանվանը ավելացնելիս ստանում ենք նոր միավոր, որը հիմնականից մեծ է 103(1000) անգամ։ Օրինակ` 1 կիլոմետրը =103 մետր։ Տասնորդական նախածանցները մտցվել են ֆիզիկական մեծություններում ավելորդ զրոներ չգրելու նպատակով։ Չնայած, որ տասնորդական նախածանցները նախատեսված են SI-ի ֆիզիկական մեծությունների հետ օգտագործելու համար, նրանք շատ հաճախ օգտագործվում են ուրիշ մեծությունների հետ (օրինակ՝ մեգապիկսել

Նախածանցների ցանկ[խմբագրել]

Տասի

աստիճանը

Նախածանցը Նշանակումը Օրինակ
հայերեն միջազգային հայերեն միջազգային
10−24 յոկտո- yocto յ y յգ - յոկտոգրամ
10−21 զեպտո- zepto զ z զԿլ - զեպտոկուլոն
10−18 ատտո- atto ա a ավ - ատտովայրկյան
10−15 ֆեմտո- femto ֆ f ֆվ - ֆեմտովայրկյան
10−12 պիկո- pico պ p պՖ - պիկոֆարադ
10−9 նանո- nano ն n նմ - նանոմետր
10−6 միկրո- micro մկ µ (u) մկմ - միկրոմետր, միկրոն
10−3 միլի- milli մ m մմ - միլիմետր
10−2 սանտի- centi ս c սմ - սանտիմետր
10−1 դեցի- deci դ d դմ - դեցիմետր
101 դեկա- deca դա da դալ - դեկալիտր
102 հեկտո- hecto հ h հՊա - հեկտոպասկալ
103 կիլո- kilo կ k կՆ - կիլոնյուտոն
106 մեգա- Mega Մ M ՄՊա - մեգապասկալ
109 գիգա- Giga Գ G ԳՀց - գիգահերց
1012 տերա- Tera Տ T ՏՎ - տերավոլտ
1015 պետա- Peta Պ P ՊՋ - ՊետաՋոուլ
1018 էկսա- Exa Է E ԷԲ - Էկսաէլեկտրոնվոլտ
1021 զետտա- Zetta Զ Z ԶէՎ - զետտաէլեկտրոնվոլտ
1024 յոտտա- Yotta Յ Y Յբ - յոտտաէլեկտրոնվոլտ

Օգտագործման կանոնները[խմբագրել]

  • Նախածանցները գրվում են մեծության, կամ մեծության նշանին կպած։
  • Մեկից ավել նախածանցներ միաժամանակ օգտագործել չի թույլատրվում։
  • Սկզբնական միավորից առաջացած հավելյալ միավորը որևիցե աստիճան բարձրացնելուց անհրաժեշտ է գրել այդ աստիճանը ամբողջ միավորի վրա (նախածանցի հետ մեկտեղ)։ Օրինակ 1կմ2=106 մ2։

Օգտագործման սահմանները[խմբագրել]

Համաձայն ստանդարտի ցանկացած նախածանց կարելի է օգտագործել ցանկացած ֆիզիկական մեծության հետ։ Այդուամենայնիվ որոշ դեպքերում այդպիսի կառույցները ընդունված չեն։ Այսպես, օրինակ մետրի հետ ընդունված չէ օգտագործել կիլո-ից ավելի մեծ նախածանց, և 106 մ ընդունված է գրել 1000 կմ տեսքով։ Ժամանակի միավորների հետ որպես կանոն չեն կիրառվում մեծացնող նախածանցները (բացառություն է կազմում գիգատարի տերմինը, որը օգտագործվում է կոսմոլոգիայում), իսկ փոքրացնող միավորները օգտագործվում են միայն վայրկյանի հետ։ Նախածանցները, որոնք համապատասխանում են տասի 3-ին չբաժանվող աստիճաններին այնքան էլ հաճախ չեն օգտագործվում։

Տասնորդական և երկուական նախածանցների տարբերությունը[խմբագրել]

Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում երկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210) , մեգաբայթ ասելով՝ 1024*1024 բայթ (220 աստիճան) և այլն։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ. Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանցներ(կիբի, մեբի, և այլն...)[2], որոնք արդեն պատիկ են 1024-ի, և ոչ թէ 1000-ի, իսկ ահա տասնորդական նախածանցները նշանակում են 1000-ին պատիկ մեծությունները։ Չնայած ստանդարտին տասնորդական նախածանցները շատ հաճախ օգտագործվում են որպես երկուական նախածանցներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Տարածված uTorrent ծրագրի անվանումը կազմված է μ(միկրո) և տոռռենտ բառերից, այսինքն՝ միկրոտոռռենտ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://isotc.iso.org/livelink/livelink/4289384/ISO_2955-1983E_repr_of_SI_units_with_limited_char_sets.pdf?func=doc.Fetch&nodeid=4289384
  2. http://physics.nist.gov/cuu/Units/binary.html