Ինդուկտիվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինդուկտիվություն (լատ.՝ inductio - մակածում, դրդում), ֆիզիկական մեծություն, որը բնութագրում է էլեկտրական շղթայի մագնիսական հատկությունները։ Հաղորդիչ կոնտուրով անցնող հոսանքը շրջապատող տարածության մեջ մագնիսական դաշտ է ստեղծում, ընդ որում կոնտուրի մեջ ներթափանցող մագնիսական ինդուկցիայի հոսքը ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։ Համեմատականության առաջին գործակիցը հենց ինդուկտիվություն է։ Այն թվապես հավասար է մագնիսական հոսքին, երբ կոնտուրով միավոր հոսանք է անցնում։ Միավորների միջազգային համակարգում ինդուկտիվության միավորը հենրին է։ CGS համակարգում ինդուկտիվությունը երկարության չափայնություն ունի, և միավորը սանտիմետրն է (հն= 109 սմ)։ Ինդուկտիվությունը կախված է կոնտուրի ձևից, չափերից, ինչպես նաև շրջապատող միջավայրի հատկություններից։ Կոնտուրի հոսանքի փոփոխության ժամանակ մակածվող ինքնինդուկցիայի էլշուն արտահայտվում է իդիկատորությամբ։ Տվյալ առաջինի դեպքում ինդուկտիվությունն է որոշում հոսանքի մագնիսական դաշտի W էներգիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 341 CC-BY-SA-icon-80x15.png