Փոփոխական հոսանք

Փոփոխական հոսանք, Էլեկտրական հոսանքն է, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է մեծությամբ և ուղղությամբ կամ, հատուկ դեպքերում, կարող է փոփոխվել մեծությամբ՝ հաստատուն պահելով ուղղությունը[1]։
Փոփոխական հոսանքի ընդհանուր հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ փոփոխական հոսանքը ընդհանուր առմամբ փոփոխվում է էլեկտրական շղթայում ոչ միայն մեծությամբ, այլ նաև ուղղությամբ, համարվում է, որ այդ հոսանքի ուղղություններից մեկը հարաբերական բացասական է, իսկ մյուսը՝ հարաբերական դրական։ Փոփոխական հոսանքի մեծությունը տվյալ ժամանակում կոչվում է փոփոխական հոսանքի ակնթարթային արժեք։ Ամենամեծ ակնթարթային արժեքը կոչվում է հոսանքի ամպլիտուդ ։
Պարբերական փոփոխական հոսանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարբերական փոփոխական հոսանքն այնպիսի էլեկտրական հոսանք է, որը հավասար պարբերությունների ընթացքում կրկնում է փոփոխությունների մեկ ամբողջական ցիկլ՝ վերադառնալով իր սկզբնական արժեքին։ ժամանակը, որի ընթացքում փոփոխական պարբերական հոսանքը կատարում է փոփոխման լրիվ ցիկլ՝ վերադառնալով իր սկզբնական արժեքին կամ մեծությանը, կոչվում է փոփոխական հոսանքի պարբերություն։
Պարբերության հակառակ մեծությունը կոչվում է փոփոխական հոսանքի հաճախականություն։
- ,
- որտեղ
- — Փոփոխական հոսանքի հաճախականություն,
- — Փոփոխական հոսանքի պարբերություն ։
Միավորների ՄՀ–ում հաճախականությունը չափվում է 1/Վրկ չափման միավորով։
Փոփոխական սինուսոիդային հոսանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ըՓոփոխական սինուսոիդային հոսանք կոչվում է այն հոսանքը, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է սինուսոիդային ներդաշնակ օրենքով։ Այդպիսի հոսանքը պարզագույն տիպի հոսանք է, որը չենք կարող ավելի պարզեցնել։
Այս հոսանքը բնորոշվում է հետևյալ բանաձևով՝
- որտեղ
— սինուսոիդային հոսանքի ամպլիտուդ,
— սինուսոիդային հոսանքի փուլ,
— անկյունային հաճախություն,
– ժամանակ։
Իսկ
- որտեղ՝
— սինուսոիդային հոսանքի հաճախականություն,
— սինուսոիդային հոսանքի պարբերություն։
բանաձևը ցույց է տալիս այն դեպքը, երբ սինուսոիդային հոսանքի փոփոխությունը սկսվում է պահից, սակայն այն կարող է սկսվել ոչ զրո պահից։ Այդ դեպքում փոփոխական հոսանքի ակնթարթային արժեքը կընդունի հետևյալ տեսքը՝
, որտեղ
— տատանման փուլ;
— անկյուն, որը կոչվում է սկզբնական փուլ։
Եթե բանաձևում ընդունենք , ապա կունենանք՝
, и .
Սինուսոիդային հոսանքի երկու փոփոխականներ փուլով համընկնում են, եթե նրանք ունենում են հավասար փուլեր, և հետևաբար միաժամանակ են հասնում իրենց զրոյական կամ միևնույն նշանի իրենց առավելագույն արժեքներին։
Սինուսոիդային հոսանքի երկու փոփոխականներ իրենց փուլերով շեղված են միմյանց հանդեպ, եթե նրանք ունենում են տարբեր փուլեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Д. Г. Максимов Курс электротехники. — Издание третье, переработанное. — Москва: Военное издательство Министерства обороны Союза ССР, 1958. — С. 298. — 786 с.