Տատանումների պարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տատանումների պարբերություն, այն նվազագույն ժամանակամիջոցը, որից հետո տատանումներ կատարող համակարգը նորից վերադառնում է նույն վիճակին, որում գտնվել է տատանումների սկզբին (ընտրվում է կամայականորեն) համապատասխանող պահին։ Խիստ առումով տատանումների պարբերություն հասկացությունը կիրառելի է միայն այն դեպքում, երբ որևէ մեծության արժեքները ճշգրիտ կրկնվում են հավասար ժամանակահատվածներից հետո, ինչպես օրինակ, ներդաշնակ տատանումների դեպքում։ Իսկ պակաս խիստ, բայց ավելի լայն առումով այն կիրառվում է նաև մոտավոր կրկնվող պրոցեսների համար։

Չափման միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար տատանումների պարբերությունը նշանակվում է տառով, երբեմն՝ նաև (տաու) կամ (թետա)։ Չափման միավորը վայրկյանն է և ժամանակի չափման այլ միավորներ։

Կապը այլ ֆիզիկական մեծությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերությունը հակադարձ համեմատական է հաճախությանը

։

Ալիքային պրոցեսների դեպքում պարբերությունը կապված է նաև ալիքի երկարության հետ՝

որտեղ -ն տարածվող ալիքի արագությունն է, ավելի ճիշտ՝ փուլային արագությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png