Նիկոլա Տեսլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Նիկոլա Տեսլա
սերբ.՝ Никола Тесла
Tesla circa 1890.jpeg
Ծնվել է հուլիսի 10, 1856({{padleft:1856|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:10|2|0}})[1]
Սմիլյան, Գոսպիչ, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել է հունվարի 7, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:7|2|0}})[2][1] (86 տարեկանում)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
բնական պատճառով[3]
Գերեզման Նիկոլա Տեսլայի թանգարան
Բնակության վայր(եր) Պրահա, Բուդապեշտ, Գրաց, Փարիզ, Կոլորադո Սպրինգս, Նյու Յորք, Կառլովաց և Սմիլյան
Քաղաքացիություն Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա
ԱՄՆ
Ազգություն սերբ[4][5][6] և Serbs of Croatia
Մասնագիտություն գյուտարար, էլեկտրիկ-ինժեներ և ճարտարագետ-մեխանիկ
Հաստատություն(ներ) Tesla Electric Light & Manufacturing և Westinghouse Electric
Գործունեության ոլորտ էլեկտրատեխնիկա
Անդամակցություն Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ
Ալմա մատեր Կառլովացի գիմնազիա և Գրացի տեխնոլոգիայի համալսարան
Տիրապետում է լեզուներին սերբախորվաթերեն[7] և անգլերեն
Ազդվել է Ernst Mach
Պարգևներ Սպիտակ արծվի շքանշանի Մեծ խաչ, Էդիսոնի մեդալ, Էլիոտ Կրեսոնի մեդալ և Ջոն Սքոթի շքանշան
Քույր(եր) Մարիցա Կոսանովիչ
Հայր Միլուտին Տեսլա
Մայր Դուկա Տեսլա
Ստորագրություն
TeslaSignature.svg
Nikola Tesla Վիքիպահեստում

Նիկոլա Տեսլա (սերբ.՝ Никола Тесла, հուլիսի 10, 1856[1], Սմիլյան[2] - հունվարի 7, 1943[2][1], Նյու Յորք շրջան), ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաև գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում։ Ծնվել և մեծացել է Ավստրո-Հունգարիայում, ապրել և աշխատել է հիմնականում Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ 1891 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբ քահանա Միլուտին Տեսլա, Նիկոլա Տեսլայի հայրը

Տեսլայի ընտանիքն ապրում էր Սմիլյան գյուղում՝ Գոսպիչ քաղաքից 6 կմ հեռու[8][9]։ Հայրը՝ Միլուտին Տեսլան (1819-1879), սերբական ուղղափառ եկեղեցու քահանա էր, մայրը՝ Գեորգինա Տեսլան (1822-1892), եղել է քահանայի դուստր։ 1856 թվականին ընտանիքում լույս աշխարհ է գալիս չորրորդ երեխան՝ Նիկոլան։ Ընտանիքում ընդհանրապես եղել են հինգ երեխաներ՝ երեք աղջիկ, Նիկոլան և նրա ավագ եղբայր Դանեն, որը, ձիուց ընկնելով, մահացել է, երբ Նիկոլան հինգ տարեկան էր[10]։ Տարրական դպրոցի առաջին դասարանը Նիկոլան ավարտում է Սմիլյանում։ 1862 թվականին՝ Դանեի մահից որոշ ժամանակ անց, Նիկոլայի հոր աստիճանի բարձրացման արդյունքում ընտանիքը տեղափոխվում է Գոսպիչ, որտեղ էլ տղան ավարտում է տարրական դպրոցի մնացած երեք դասարանները, ապա ռեալական գիմնազիան։ 1870 թվականի աշնանը Նիկոլան ընդունվում է Կարլովացի բարձրագույն ռեալական ուսումնարան։

1873 թվականի հուլիսին Նիկոլա Տեսլան, ստանալով ավարտական վկայականը, վերադառնում է ընտանիքի մոտ՝ Գոսպիչ՝ հակառակ հոր կամքի. հայրենի քաղաքում խոլերայի համաճարակ էր։ Ապագա գիտնականը իսկույն վարակվում է խոլերայով։ Ապաքինվելուց հետո նրան պետք է երեք տարով զորակոչեին ավստրո-հունգարական բանակ։ Նրա առողջական վիճակը անբավարար համարելով՝ հարազատները Տեսլային թաքցնում են սարերում, որտեղից նա հետ է վերադառնում միայն 1875 թվականին։

Տեսլան ազգային հագուստով, 1880

Նույն թվականին Տեսլան ընդունվում է Գրացի տեխնիկական բարձրագույն ուսումնարան (այժմ՝ Գրացի տեխնիկական համալսարան), որտեղ ուսումնասիրում է էլեկտրոտեխնիկա։ Դասընթացի ժամանակ հետևելով Գրամմի մեքենայի աշխատանքին՝ Տեսլան հանգում է այն մտքին, որ հաստատուն հոսանքով աշխատող մեքենաները թերի են։ Նրա այս միտքը խիստ քննադատության է արժանանում դասախոսների կողմից. պրոֆեսոր Յակով Պեշլը դասախոսություն է կարդում ողջ լսարանի առաջ՝ անհնարին համարելով փոփոխական հոսանքի կիրառումը էլեկտրական շարժիչներում։

Տունը, ուր ծնվել է Տեսլան, Սմիլյան

Երրորդ կուրսում Տեսլան տարվում է խաղամոլությամբ՝ թղթախաղում տանուլ տալով մեծ գումար։ Հետագայում նա խոստովանել է, որ իրեն առաջ էր մղում ոչ միայն խաղալու ցանկությունը, այլև նշված նպատակին հասնելու ձախողումը[11]։ Գումար շահելու դեպքում Տեսլան ողջ գումարը բաժանում էր տանուլ տվածներին։ Վերջապես նա այնպիսի խոշոր գումար է կորցնում, որ մայրը ստիպված պարտք է վերցնում ազգականուհուց։ Դրանից հետո Նիկոլան այլևս չի խաղում։

1879 թվականի ապրիլի 17-ին (29) մահանում է Նիկոլայի հայրը։ Տեսլան սկսում է դասավանդել Գոսպիչի ռեալական գիմնազիայում, որտեղ ժամանակին սովորել էր։ Ընտանիքը հազիվ էր հոգում կարիքները. միայն Տեսլայի երկու քեռիների՝ Պյոտր և Պավել Մանդիչների շնորհիվ՝ 1880 թվականի հունվարին երիտասարդ Տեսլան տեղափոխվում է Պրահա, որտեղ ընդունվում է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։

Ավստրո-Հունգարիա, Գերմանիա, Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1882 թվականը Տեսլան ինժեներ-էլեկտրիկ էր Բուդապեշտի հեռագրական ընկերությունում, որը զբաղվում էր հեռախոսի գծերի անցկացումով և կենտրոնական հեռախոսակայանի կառուցմամբ։ 1882 թվականի փետրվարին Տեսլան մտածում էր, թե ինչպես կարելի է էլեկտրական շարժիչում օգտագործել այն երևույթը, որ հետագայում կոչվեց մագնիսական պտտվող դաշտ։ Ընկերությունում աշխատելը Տեսլային հնարավորություն չէր տալիս իրագործելու փոփոխական հսանքով էլեկտրական շարժիչ ստեղծելու գաղափարը։ 1882 թվականի վերջին Տեսլան Փարիզում աշխատանքի է անցնում Էդիսոնի ընկերությունում (Continental Edison Company)։ Ընկերության կարևոր աշխատանքներից մեկն էր Ստրասբուրգի երկաթուղային կայարանի համար էլեկտրակայան կառուցելը։ 1883 թվականի սկզբին ընկերությունը գործուղում է Տեսլային Ստրասբուրգ՝ լուծելու աշխատանքային մի շարք խնդիրներ։ Ազատ ժամանակ Տեսլան զբաղվում էր էլեկտրական ասինխրոն շարժիչի մոդել ստեղծելու փորձերով։ 1883 թվականին նա իր աշխատանքը ներկայացրեց Ստրասբուրգի քաղաքապետարանին։

1884 թվականի գարնանը երկաթուղային կայարանի աշխատանքներն ավարտվեցին, և Տեսլան վերադարձավ Փարիզ՝ ընկերությունից ակնկալելով 25.000 դոլար պարգևատրում։ Շուտով, հասկանալով, որ այդպիսի գումար իրեն չեն տա, նա վիրավորված դուրս է գալիս աշխատանքից[11]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիսոնի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականի հուլիսի 6-ին Տեսլան տեղափոխվեց Նյու Յորք[12]։ Նա աշխատանքի ընդունվեց Թոմաս Էդիսոնի ընկերությունում (Edison Machine Works) էլեկտրական շարժիչների և հաստատուն հոսանքով գեներատորների վերանորոգման ինժեների հաստիքով։

Էդիսոնը բավական սառնությամբ էր ընդունում Տեսլայի գաղափարները և բացահայտ արտահայտում էր իր բացասական կարծիքը։ 1885 թվականի գարնանը Էդիսոնը Տեսլային խոստանում է 50.000 դոլար (այն ժամանակ դա համարժեք էր այժմյան 1 միլիոն դոլարի), եթե նա կարողանա բարելավել հաստատուն հոսանքով աշխատող էլեկտրական մեքենաները, որ հայտնագործել էր Էդիսոնը[13][14]։ Նիկոլան անցնում է գործի. շուտով նա ներկայացնում է Էդիսոնի մեքենաների 24 տարատեսակ՝ բավական կատարելագործված։ Գովաբանելով դրանք՝ Էդիսոնը Տեսլայի՝ պարգևատրման մասին հարցին պատասխանում է, որ ներգաղթածը վատ է հասկանում ամերիկյան հումորը։ Հիասթափված Տեսլան ազատվում է աշխատանքից[15]։

Նյու Յորքի լաբորատորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի այլընտրանքային ինդուկցիոն շարժիչը

Էդիսոնի ընկերությունում ընդամենը մեկ տարի աշխատելով՝ Տեսլան հռչակ է ձեռք բերում գործարար աշխարհում։ Իմանալով աշխատանքից ազատման մասին՝ էլեկտրատեխնիկների մի խումբ Տեսլային առաջարկում է հիմնել սեփական ընկերություն՝ կապված էլեկտրական լուսավորման հետ։ Տեսլայի՝ փոփոխական հոսանք օգտագործելու գաղափարը նրանց չէր ոգևորում. նրանք սահմանափակվում են միայն փողոցային լուսավորության համար նախատեսված էլեկտրական աղեղով լամպերի մշակմամբ։ Մեկ տարի անց ծրագիրը պատրաստ էր։ Գումարի փոխարեն՝ գործարարները գյուտարարին առաջարկում են բաժնետոմսերի մի մասը այն ընկերության, որ պիտի զբաղվեր լամպերի իրացմամբ։ Այս առաջարկը գյուտարարին չի հրապուրում, ընկերությունն էլ իր հերթին փորձում է ազատվել Տեսլայից՝ զրպարտելով ու վատաբանելով նրան[11]։

1886 թվականի աշնանից մինչ հաջորդ գարուն գյուտարարը ստիպված էր կատարել տարբեր աշխատանքներ։ Նա փորում էր առուներ, «քնում էր, որտեղ պատահի, ուտում էր, ինչ որ գտնի»։ Այս ընթացքում նա մտերմանում է ինժեներ Բրաունին, որը կարողանում է համոզել մի քանի ծանոթների, որ ֆինանսական օգնություն տրամադրեն Տեսլային։ 1887 թվականի ապրիլին այդ գումարներով հիմնադրված «Տեսլա արթ լայթ քոմփանի» (Tesla Art Light Company) ընկերությունը սկսում է նոր լամպերը օգտագործել փողոցային լուսավորության մեջ։ Շուտով ընկերության հեռանկարային լինելը ապացուցվում է պատվերների մեծ քանակով։ Սակայն Տեսլայի համար ընկերության դրամական եկամուտները միայն միջոց էին ցանկալի նպատակին հասնելու համար[11]։

Շուտով Տեսլան Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում (անգլ.՝ Fifth Avenue) գրասենյակի համար տուն է վարձում ոչ հեռու այն շենքից, ուր Էդիսոնի հանրահայտ ընկերությունն էր։ Երկու ընկերությունների միջև անհաշտ պայքար է սկսվում, որ ԱՄՆ-ում հայտնի է «հոսանքների պատերազմ» (War of Currents) անունով։

1888 թվականի հուլիսին ամերիկյան նշանավոր գործարար Ջորջ Վեսթինգհաուսը Տեսլայից գնում է մոտ 40 արտոնագիր՝ յուրաքանչյուրի համար վճարելով միջինը 25.000 դոլար։ Գործարարը խորհրդատուի պաշտոնով հրավիրում է Տեսլային Պիտսբուրգի իր գործարան, որտեղ մշակվում էին փոփոխական հոսանքով աշխատող մեքենաների նմուշներ։ Աշխատանքը, սակայն, գյուտարարին չի բավարարում, խանգարում է նոր գաղափարներով զբաղվելուն։ Չնայած Վեսթինգհաուսի հորդորներին՝ մեկ տարի անց Տեսլան վերադառնում է Նյու Յորքի իր լաբորատորիա։

Վերադարձից փոքր-ինչ անց Տեսլան մեկնում է Եվրոպա, որտեղ լինում է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում (1889), այցելում է մորը և քրոջը[11]։

Տեսլան դասախոսություն կարդալիս, մայիս, 1891

1888-1895 թվականներին Տեսլան իր լաբորատորիայում զբաղվում էր բարձր հաճախականության մագնիսական դաշտերի հետազոտմամբ։ Այս տարիները շատ բեղմնավոր էին. նա ստանում է մի շարք հայտնագործությունների արտոնագրեր։ Տեսլան իր աշխատանքների մասին դասախոսություն կարդալու հրավեր է ստանում ամերիկյան ինստիտուտից (American Institute of Electrical Engineers)։ 1892 թվականի մայիսի 20-ին գիտնականը դասախոսություն է կարդում, որն արժանանում է մեծ հաջողության։

1895 թվականի մարտի 13-ին Հինգերորդ պողոտայի իր լաբորատորիայում հրդեհ է բռնկվում։ Շենքն ամբողջությամբ այրվում է, ոչնչանում են գյուտարարի վերջին հայտնագործությունները՝ մեխանիկական օսցիլյատորը, էլեկտրական լուսավորության նոր լամպերի ստենդը, անլար հեռահաղորդակցման սարքավորման մանրակերտը, էլեկտրականության բնույթն ուսումնասիրող սարքը։ Սակայն Տեսլան հայտարարում է, որ հիշողությամբ կարող է վերականգնել իր բոլոր հայտնագործությունները։

Տուժած գյուտարարին ֆինանսապես օգնում է «Նիագարայի ջրվեժների ընկերությունը»։ Էդվարդ Ադամսի շնորհիվ՝ Տեսլան 100.000 դոլարով կահավորում է նոր լաբորատորիա։ Արդեն աշնանը հետազոտությունները սկսվում են նոր հասցեում՝ Հաուսթոն փողոց 46։ 1896 թվականին Տեսլան հաջողության է հասնում ռադիոազդակը հեռավոր տարածություն հաղորդելու ոլորտում. այն հաղորդվում էր 30 մղոն (48կմ) տարածությունից։

Կոլորադո Սպրինգս[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մագնիսական դաշտի քարտեզ, որից երևում է Կոլորադոյի՝ գեոմագնիսական ակտիվ շրջանում գտնվելը

1899 թվականի մայիսին տեղական էլեկտրական ընկերության հրավերով Տեսլան տեղափոխվում է Կոլորադո նահանգի Կոլորադո Սպրինգս առողջարանային փոքրիկ քաղաք։ Քաղաքը գտնվում էր 2.000մ բարձրության վրա։ Այստեղ հաճախ էին լինում ուժգին ամպրոպներ[11]։ Քաղաքում Տեսլան բացում է ոչ մեծ լաբորատորիա, որի հովանավորն էր «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի սեփականատերը. վերջինս հետազոտությունների համար տրամադրում է 30.000 դոլար։ Ամպրոպն ուսումնասիրելու համար Տեսլան նախագծում է հատուկ սարք, որը տրանսֆորմատոր էր՝ մի ծայրը էլեկտրական հողանցման ենթարկված, մյուսը միացված մետաղական գնդի՝ վեր բարձրացող ձողով։ Երկրորդական գալարներին միացված էր ինքնակառավարվող զգայուն սարք, որը միացված էր գրանցող սարքի։ Այդ սարքը թույլ էր տալիս, որ Տեսլան ուսումնասիրի Երկրի էլեկտրաստատիկ պոտենցիալը, այդ թվում՝ ամպրոպի լիցքերից առաջացած կանգուն ալիքները (միայն 5 տասնամյակ անց այս երևույթը մանրամասն ուսումնասիրվեց և կոչվեց «Շումանի ռեզոնանս»)։ Հետազոտությունները գիտնականին թույլ տվեցին ենթադրելու, որ հնարավոր է առանց լարերի էլեկտրականություն հաղորդել շատ մեծ հեռավորությունից։

Իր հաջորդ փորձերը նա ուղղորդեց էլեկտրամագնիսական կանգուն ալիքների հնարավորության ուսումնասիրությանը։ Բազմաթիվ այլ սարքերի թվում նա նախագծեց ուժեղացված հաղորդիչ։ Երկրորդական գալարը միացվում էր 60-մետրանոց կայմին և վերջանում էր մեկմետրանոց տրամագծով պղնձե գնդի մոտ։ Առաջին կծիկին մի քանի հազար վոլտ փոփոխական լարում հաղորդելու դեպքում երկրորդ կծիկում առաջանում էր հոսանք՝ մի քանի միլիոն վոլտ լարումով և 150 հազար հերց հաճախականությամբ։

Տեսլայի լաբորատորիան Կոլորադո Սպրինգսում, 1900

Փորձերի ընթացքում գրանցվել են ամպրոպանման լիցքեր, որոնք առաջանում էին մետաղական գնդից։ Որոշ լիցքերի երկարությունը հասնում էր 4.5 մետրի, իսկ որոտը լսվում էր 24կմ-ից։ Առաջին փորձը ընդհատվել է Կոլորադո Սպրինգսի էլեկտրակայանի գեներատորի այրման պատճառով։ Տեսլան ստիպված էր դադարեցնել փորձերը և ինքնուրույն զբաղվել այրված գեներատորի վերականգնմամբ։ Մեկ շաբաթ անց փորձերը շարունակվեցին։

Փորձերից Տեսլան եկավ այն եզրակացության, որ սարքը իրեն թույլ է տվել առաջացնելու կանգուն ալիքներ, որոնք, հաղորդչից դուրս գալով, տարածվել են մթնոլորտով, ապա աճող ինտենսիվությամբ ցրվել են տրամագծորեն հակառակ ուղղությամբ՝ դեպի երկրագնդի հակառակ կետը՝ Հնդկական օվկիանոսի Ամստերդամ և Սեն-Պոլ կղզիները։

Իր գրառումները և Կոլորադո Սպրինգսի լաբորատորիայի դիտարկումների արդյունքները Տեսլան անցկացրել է օրագրում, որը հետագայում տպագրվել է «Colorado Springs Notes, 1899-1900» վերնագրով։

1899 թվականի աշնանը Տեսլան վերադառնում է Նյու Յորք։

«Ուորդենկլիֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի արձանը Նիագարա Ֆոլսում, ԱՄՆ

Լոնգ Այլենդ կղզում՝ Նյու Յորքից 60կմ հյուսիս, Նիկոլա Տեսլան ձեռք է բերում 0.8 կմ² մակերեսով հողակտոր։ Նա նախատեսում է այդտեղ կառուցել լաբորատորիա և գիտական քաղաք։ Նրա պատվերվ ճարտարապետ Վ. Գրոուն նախագծում է ռադիոկայան՝ փայտե 47 մետրանոց կարկասով, գլխին պղնձե կիսագունդ։ Փայտե այս կառույցի նախագծումը մի շարք խնդիրներ է առաջացնում. խոշոր կիսագնդի պատճառով ծանրության կենտրոնը տեղափոխվում է վերև՝ կառույցը զրկելով կայունությունից։ Դժվարությամբ է գտնվում շինարարական ընկերություն, որ հանձն կառներ նման կառույցի շինարարարությունը։ Աշտարակի կառուցումը ավարտվում է 1902 թվականին։

Անհրաժեշտ սարքավորման ձեռքբերումը ձգձգվում էր, քանի որ ծրագրի հովանավոր, գործարար Ջոն Պիրպոնտ Մորգանը խզում է պայմանագիրը այն բանից հետո, երբ իմանում է, որ էլեկտրական լուսավորության զարգացման գործնական նպատակի փոխարեն՝ Տեսլան ծրագրել է զբաղվել անլար էլեկտրահաղորդման հնարավորության ուսումնասիրմամբ։ Ուրիշ գործարարներ ևս չեն կամենում հովանավորել այսպիսի կասկածելի ծրագիր։ Միջոցների բացակայության պատճառով Տեսլան ստիպված դադարեցնում է աշտարակի կառուցումը, ազատում աշխատողներին, վաճառում հողամասը՝ պարտքերը վճարելու համար։ Աշտարակը կանգուն է մնում մինչև 1917 թվականը. կասկածելով, որ գերմանացի լրտեսները օգտագործում են աշտարակը, պետական իշխանությունները պայթեցնում են այն[16]։ Տեսլան ամեն դեպքում փորձել է իրականացնել մթնոլորտային էլեկտրականություն ստանալու իր ծրագիրը, բայց գումարի և ժամանակի սղության պատճառով այն չի իրագործել։ Ցավոք, Տեսլան չի հասցրել ծրագիրն օգտագործել արդյունաբերական, տնտեսական նպատակներով, բայց այնուամենայնիվ, այս տեսությունը հաստատվել է հետագայում գրանցված արտոնագրերով։

«Ուորդենկլիֆից» հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի դիմանկարը, Վիլմա Լուոֆ-Պարլագի, 1916

1900 թվականից հետո Տեսլան տեխնիկայի տարբեր բնագավառներում ստանում է բազում արտոնագրեր։ 1914 թվականին Սերբիան հայտնվում է համաշխարհային իրադարձությունների կենտրոնում. այդ իրադարձություններից էլ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Մնալով ԱՄՆ-ում՝ Տեսլան մասնակցություն է ունենում սերբական բանակի համար գումար հավաքելու գործընթացին։ Հենց այդ ժամանակ էլ նա հանգում է «գերզենք» ստեղծելու մտքին։

Aquote1.png Կգա ժամանակ, երբ ինչ-որ հանճարեղ գիտնական կստեղծի մեքենա, որն ի զորու կլինի մեկ հարվածով ոչնչացնելու մեկ կամ մի քանի բանակներ[17]:
- Նիկոլա Տեսլա
Aquote2.png


1915 թվականին թերթերը գրում են, որ Տեսլային ներկայացրել են Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում։ Նույն անվանակարգում ներկայացված էր նաև Թոմաս Էդիսոնը։ Գյուտարարներին առաջարկվում է կիսել մրցանակը։ Որոշ աղբյուրների համաձայն՝ գիտնականների անբարյացակամ տրամադրվածությունը միմյանց հանդեպ հանգեցնում է այն բանին, որ երկուսն էլ հրաժարվում են մրցանակից[18]։ Իրականում Էդիսոնին 1915 թվականին ներկայացրել են թեկնածուների ցուցակում, բայց մրցանակ չեն առաջարկել, իսկ Տեսլային առաջին անգամ մրցանակի թեկնածուների ցուցակում ընդգրկել են 1937 թվականին միայն[19]։

1917 թվականի մայիսի 18-ին Տեսլային շնորհում են Էդիսոնի շքանշան, չնայած նա սկզբունքորեն հրաժարվել է այն ստանալուց։

1917 թվականին Տեսլան նախանշում է սուզանավերի ռադիոհայտնաբերման սարքի սկզբունքը։

1917-1926 թվականներին Տեսլան աշխատում է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում՝ Չիկագո, Միլուոկի, Բոստոն, Ֆիլադելֆիա։ 1934 թվականին Scientific American ամսագրում տպագրվում է Տեսլայի հոդվածը, որը գիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Հոդվածում դիտարկվում էր շփվող գոտիների ստատիկ էլեկտրականությամբ գնդանման կոնտեյներներով գերբարձր լարում ստանալու հնարավորությունը. Տեսլան կարծիք էր հայտնում, որ էլեկտրաստատիկ գեներատորի լիցքերը կարող են օգնել ատոմի միջուկ կառուցելու հետազոտություններում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի մոխրով սափորը Բելգրադի թանգարանում

1943 թվականի հունվարի 7-ին Տեսլան վախճանվում է 86 տարեկան հասակում Նյու Յորքեր հյուրանոցի № 3327 սենյակում[20]։ Նրա մարմինը հայտնաբերում են հյուրանոցի տնօրենն ու սպասուհին մահից երկու օր անց, քանի որ Տեսլան դռան վրա գրություն էր ամրացրել՝ չանհանգստացնել։ Բժշկական քննիչ Հ. Ուեմբլին հաստատում է, որ մահը վրա է հասել կորոնար թրոմբոզի արդյունքում[21]։

Կյանքի վերջին ամիսներին Տեսլան գամված էր անկողնուն։ 1943 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կինը՝ Էլեոնորան, հիվանդ գիտնականին այցելելու ցանկություն է հայտնել։ ԱՄՆ-ում Հարավսլավիայի դեսպան Սավա Կոսանովիչը, որ ազգակցական կապ ուներ Տեսլայի հետ, այցելել է նրան հունվարի 5-ին և պայմանավորվել այցելության համար. նա վերջինն էր, ով շփվել է Տեսլայի հետ։ Մահից հետո գիտնականի մարմինը դիակիզել են և մոխրով սափորը տեղադրել Նյու Յորքի Ֆերնկլիֆյան գերեզմանոցում[22]։ 1957 թվականին այն տեղափոխել են Բելգրադի՝ Նիկոլա Տեսլայի թանգարան[22]։

Անձի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախեր, սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի դաստակի ռենտգենային պատկերը

Նիկոլա Տեսլան խուճապային վախ է ունեցել միկրոբներից։ Հյուրանոցներում պահանջել է 18 սրբիչ մեկ օրվա համար։ Եթե ճաշի ժամանակ սեղանի մոտ ճանճ է պտտվել, նա մատուցողին նոր ճաշ է պատվիրել։ Վախերի հետ մեկտեղ Տեսլան օժտված է եղել զարմանալի էներգիայով։ Զբոսնելով փողոցում՝ նա հանկարծակի կարող էր սալտո անել կամ անգիր ասել Գյոթեի «Ֆաուստ»-ից։ Այդպիսի պահերին նրա մտքում տեխնիկական փայլուն գաղափարներ են ծնվել։ Մյուս կողմից՝ նա ունեցել է կանխագուշակման անբացատրելի շնորհ։ Մի անգամ, ճանապարհելով ընկերներին երեկույթից հետո, Տեսլան համոզեց նրանց, որ չնստեն գնացք՝ այդպիսով փրկելով նրանց կյանքը. գնացքը դուրս է գալիս ռելսերից՝ շատ մարդկանց մահվան պատճառ դառնալով[23]։

Գյուտարարի էքսցենտրիկ բնավորությունը դարձել է բազմաթիվ ասեկոսեների պատճառ։ Շատերը կարծում են, որ գաղտնի գործակալությունները նրա գյուտերի մեծ մասը թաքցրել և մինչև հիմա գաղտնի են պահում համաշխարհային գիտական շրջանակներից։ Տեսլայի փորձերի արդյունք են համարում Տունգուսի երկնաքարը և Ֆիլադելֆիայի գիտափորձը (գիտափորձի ժամանակ իբր ԱՄՆ մի ռազմանավ իր ամբողջ անձնակազմով հայտնվել է տասնյակ կիլոմետրեր հեռու)։

Իր ինքնակենսագրականում Տեսլան նկարագրում է մի շարք արտառոց սովորություններ, հակումներ, որոնք դրսևորվել են պատանեկության տարիներին[24]։

  • Տեսլան արհեստավարժ կերպով խաղացել է բիլիարդ։
  • Տեսլան օրական հանգստանում էր 4 ժամ միայն, որից երկուսը օգտագործում էր մտորումների համար և միայն երկու ժամ քնում։
  • Կատաղի հակակրանք է դրսևորել կանանց ականջօղերի հանդեպ՝ հատկապես մարգարտյա։
  • Կամֆորայի բույրը նրան խիստ անհանգստություն է պատճառել։
  • Եթե փորձերի ընթացքում նա թղթի ոչ մեծ կտորը պատահաբար գցել է ջրի մեջ, ապա դա սարսափելի տհաճ համի զգացողություն է առաջացրել բերանում։
  • Տեսլան քայլելու ընթացքում հաշվել է իր քայլերը, ճաշելու ընթացքում՝ ապուրով ափսեի ծավալը, սուրճի գավաթները, հացի կտորները։ Եթե այս ամենը չէր հաշվում, ճաշը նրան հաճույք չէր պատճառում։

Տեսլան ամեն օր աշխատում էր առավոտյան 9-ից մինչև վաղ առավոտյան 6-ը՝ ճիշտ նույն ժամին՝ երեկոյան 8-ն անց 10 ճաշելով։ Նա հեռախոսով պատվիրում էր ճաշը նույն մատուցողին. «Կերակուրը պետք է պատրաստ լիներ ուղիղ ժամը ութին։ Տեսլան ճաշում էր միայնակ. հազվադեպ նրան ընկերակցում էին մարդիկ, ովքեր իրենց սոցիալական պարտավորությունն էին կատարում։ Ճաշից հետո վերսկսում էր աշխատանքը մինչև լուսաբաց»[25]։

Տեսլան օրական քայլում էր 8-10 մղոն, երբեմն ավելի։ Նա ոտքի բթամատերը ամեն գիշեր ձգում էր 100-ական անգամ՝ ասելով, որ դա խթանում է ուղեղի աշխատանքը[26]։

Տեսլան եղել է բարձրահասակ (1.88 սմ) և նիհար. 1888-1926 թվականներին կշռել է 64 կգ։ Եղել է միշտ բարեկիրթ, խնամված, անթերի հագուստով[25]։

Վերաբերմունքը մարդկանց նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ռժոնսիցկու գնահատականով՝ «Տեսլան, իր խառնվածքից ելնելով, չգիտեր և չէր կարողանում մարդկանց հետ խմբում աշխատել»։

Տեսլան երբեք ամուսնացած չի եղել։ Իր խոսքերով՝ կանանց հետ երբևէ հարաբերություն չունենալը զգալի չափով նպաստել է իր գիտական կարողությունները դրսևորվելուն[27]։ Իր հարցազրույցներից մեկում գյուտարարը նշել է.

Aquote1.png Տարիների ընթացքում ես կերակրել եմ հազարավոր աղավնիների: Բայց եղել է մեկը՝ ճերմակաթույր չքնաղ մի թռչուն՝ թևերի ծայրը բաց մոխրագույն: Նա էգ թռչուն էր, որ տարբերվում էր բոլորից: Ես ցանկություն ունեցա նրան շոյելու, և նա թռավ դեպի ինձ: Ես սիրեցի այդ աղավնուն, ինչպես տղամարդը կսիրի կնոջը. նա էլ սիրեց ինձ: Քանի դեռ աղավնին կար, նա էր իմ կյանքի իմաստը[28][29]:
- Նիկոլա Տեսլա
Aquote2.png
Տեսլան «Բնական փիլիսոփայության թեորիա» գրքով տրանսֆորմատորի ֆոնին

Բացառիկ հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլան շատ էր կարդում և շատ լավ հիշում էր իր կարդացած գրքերը տեսողական բացառիկ հիշողության շնորհիվ[30]։ Նա պոլիգլոտ էր. գիտեր սերբերեն, խորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, իտալերեն և լատիներեն[25]։ Իր ինքնակենսագրականում Տեսլան գրել է, որ ոգեշնչման պահերին ինքը մանրամասն տեսել է փորձեր[30]։ Վաղ տարիքում Տեսլան հաճախ է հիվանդացել. լինելով հիվանդ՝ նա զգացել է լույսի կուրացուցիչ առկայծումներ, որոնք ուղեկցվել են տեսիլներով։ Այդ տեսիլքները կապված էին լինում բառով կամ գաղափարով, որ կարող էր կրկնվել։ Դրանք եղել են այն խնդիրների լուծումները, որոնց առնչվել է գյուտարարը հետագայում։ Լսելով որևէ բանի մասին՝ նա կարողանում էր ճշգրտորեն պատկերացնել դա իրական մանրամասներով։ Նա ձեռքով չէր կարողանում լավ պատկերել նկար, բայց դա լավագույնս պատկերացնում էր ուղեղում հիշողությամբ։ Սկսած մանկությունից՝ Տեսլան հիշում էր այդ տեսիլները։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի ստեղծած օսցիլյատորը

Նիկոլա Տեսլան հռչակվել է էլեկտրականության ու մագնիսականության հատկությունների ուսումնասիրության բնագավառում իր հեղափոխական ներդրման շնորհիվ։ Տեսլայի տեսական աշխատություններն ու արտոնագրերը ձևավորել են փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի և բազմաֆազային համակարգերի և էլեկտրաշարժիչների նախագծման հիմքը, որոնց շնորհիվ իրագործվեց արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը։ Նա հայտնի էր որպես «եթերի» տեսության կողմնակից։ Ռադիոյի ցուցադրության և «Հոսանքների պատերազմներում» հաղթանակից հետո, Տեսլան ամենուրեք ճանաչվեց որպես կարկառուն էլեկտրաճարտարագետ։ Տեսլայի վաղ աշխատությունները ճանապարհ են հարթել արդի էլեկրատեխնիկայի զարգացման համար։ Նրա վաղ շրջանի հայտնագործությունները նորարարական նշանակություն ունեին։

Տեսլայի ժամանակակից կենսագիրները նրան համարում են «20-րդ դարը ստեղծած մարդ» և «ժամանակակից էլեկտրականության «սուրբ պաշտպան»»։ ‌[փա՞ստ] ԱՄՆ-ում Տեսլան իր հռչակով կարող էր մրցել ցանկացած գյուտարարի կամ պատմաբանի հետ։ Տեսլայի անունով է կոչվել մագնիսական հոսքի խտության (մագնիսական ինդուկցիայի) միավորը։ Պարգևատրվել է Է. Կրեսսոնի, Ջ. Սքոթթի, Թ. Էդիսոնի շքանշաններով։ ‌[փա՞ստ]

Գյուտեր, գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփոխական հոսանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականից Տեսլան ձեռնամուխ է եղել բարձր հաճախականության և բարձր լարման հոսանքի ուսումնասիրմանը։ Նա է ստեղծել էլեկտրամեխանիկական գեներատորների առաջին օրինակները՝ այդ թվում և ինդուկտորային, ինչպես նաև բարձր լարման ռեզոնանսային տրանսֆորմատորները՝ դրանով խթանելով էլեկտրատեխնիկայի զարգացմանը։

Բարձր հաճախականության հոսանքի ուսումնասիրման ընթացքում Տեսլան մեծ ուշադրություն էր դարձնում անվտանգությանը։ Փորձարկելով իր իսկ մարմնի վրա՝ նա ուսումնասիրում էր տարբեր հաճախականության փոփոխական հոսանքի ազդեցությունը մարդկային մարմնի վրա։ Գիտնականի մշակած շատ սկզբունքներ հետագայում դարձան անվտանգության տեխնիկայի հիմքը։ Նա հայտնաբերեց, որ 700 հերց էլեկտրական հոսանքը անցնում է մարդու մարմնի մակերևույթով՝ չվնասելով օրգանիզմի հյուսվածքները։ Էլեկտրատեխնիկական սարքերը, որոնք Տեսլան մշակել էր բժշկական հետազոտությունների համար, լայն կիրառում գտան աշխարհում։

Մեծ լարման բարձր հաճախականության հոսանքով փորձերը գյուտարարին հանգեցրին կեղտոտված մակերևույթների մաքրման հնարավորության բացահայտմանը։ Այդպիսի հոսանքի ազդեցությունը մաշկին ցույց տվեց, որ այդ եղանակով հնարավոր է հեռացնել մանր ցանը, մաքրել ծակոտկեները և սպանել միկրոբները։ Այդ եղանակը կիրառվում է ժամանակակից էլեկտրաթերապիայում։

Պտտվող մագնիսական դաշտ

Դաշտերի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականի հոկտեմբերի 12-ին Տեսլան սահմանեց պտտվող մագնիսական դաշտերի գիտական նկարագրությունը։ 1888 թվականի մայիսի 1-ին գիտնականը ստացավ էլեկտրական բազմաֆազ մեքենաների գյուտի արտոնագրերը (այդ թվում՝ ասինխրոն էլեկտրական շարժիչ)։ Երկֆազ համակարգի օգտագործմամբ, ինչը Տեսլան ավելի խնայող էր համարում, ԱՄՆ-ում ստեղծվեց արտադրական էլեկտրական սարքերի խումբ, դրանց թվում՝ Նիագարայի հէկ-ը (1895), որն այդ տարիներին ամենամեծն էր[11]։

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլան ցուցադրում է ռադիոկապի հնարավորությունը

Տեսլան առաջիններից մեկը արտոնագրեց հուսալի էլեկտրական հոսանքի օգտագործումը ռադիոկապում։ U.S. Patent 447 920 [1] արտոնագրում, որը տրվել է 1891 թվականի մարտի 10-ին, նկարագրվում է աղեղնավոր լամպերով կառավարման («Method of Operating Arc-Lamps») ձևը, որում փոփոխական հոսանքի գեներատորը առաջացնում էր բարձր հաճախականության հոսանքի տատանումներ՝ մոտ 10.000 հերց հաճախականությամբ։ Արտոնագրված գյուտը դարձավ ձայնի փոխանցման միջոց, որ ստեղծվում էր աղեղնավոր լամպում փոփոխական հոսանքի ազդեցությամբ։ Տեսլան օգտագործեց այնպիսի հաճախականության ալիքներ, որոնք մարդու ականջը անընդունակ է ընկալելու։ Փոփոխական հասանքով աշխատող գեներատորների այսօրվա դասակարգմամբ փոփոխական հաճախականության գեներատորը աշխատում էր շատ ցածր ռադիոհաճախականության միջակայքում։

1891 թվականին հրապարակային դասախոսությամբ Տեսլան նկարագրեց և ցուցադրեց ռադիոկապի սկզբունքները։ 1893 թվականին նա զբաղված էր անլար կապի հնարավորության հարցերով և ստեղծեց կայմային ալեհավաքը։

1898 թ. գյուտարար և ինժեներ-էլեկտրիկ Նիկոլա Տեսլան ցուցադրեց ռադիոկառավարվող նավակ Նյու Յորքում կազմակերպված Madison Square Garden էլեկտրական ցուցահանդեսում[31]: Հեռակառավարման ցուցադրությանը ականատես բազմությունը նավակի աշխատանքը մեկնաբանեց որպես կախարդական, տելեպատիկ, իսկ ղեկավարումը՝ նավի մեջ թաքնված վարժեցված կապիկի կողմից իրականացվող: Տեսլան իր գաղափարը փորձել է վաճառել ԱՄՆ զինվորականներին տորպեդոյի ռադիոկառավարման համար, բայց այն մեծ հետաքրքրություն չի առաջացրել[32]: Հեռակառավարման վահանակը նորույթ մնաց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և դրանից հետո, երբ մի շարք երկրներ, որոնք օգտագործվեցին այն ռազմական ծրագրերում[33][34]: Տեսլան, երբ ճամփորդում էր Կոլորադո Սպրինգս, առիթը բաց չթողեց և 1899 թ. մայիսի 13-ին Չիկագոյի «Teleautomatics" առևտրային ակումբում ցուցադրեց այն[35]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադում Տեսլայի թանգարանի նախկին տնօրեն, Եվրոպայի գիտությունների ակադեմիայի անդամ Վելիմիր Աբրամովիչը «Դելֆիս» ամսագրում № 68(4/2011) հրատարակում է իր նամակ-դիմումը՝ «Տեսլայի ժառանգությունը. ժամանակն է այն ուսումնասիրելու» վերնագրով։ Հոդվածում նշվում է, որ 1952 թվականից պահպանվում են աշխարհահռչակ սերբ գիտնականի մոտ 60.000 դեռևս չուսումնասիրված փաստաթղթեր։ Նա առաջարկում էր ստեղծել ռուս-սերբական ընկերություն՝ ուսումնասիրելու Նիկոլա Տեսլայի ժառանգությունը։

Տեսլայի գաղափարների ժամանակակից կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոփոխական հոսանքը էլեկտրաէներգիայի՝ հեռու տարածություններ փոխանցման հիմնական եղանակն է։
  • Էլեկտրական գեներատորները էլեկտրակայանների (հէկ, ջէկ, աէկ) էլեկտրաէներգիայի գեներացիայի հիմնական բաղադրիչն են։
  • Էլեկտրական շարժիչները օգտագործվում են ժամանակակից էլեկտրական գնացքներում, էլեկտրամոբիլներում, տրամվայներում, տրոլեյբուսներում։
  • Ռադիոկառավարվող տեխնիկան լայն կիրառում է գտել ոչ միայն մանկական խաղալիքներում, այլև համակարգչային բնագավառում, քաղաքացիական, ռազմական, երկրների ներքին անվտանգության ոլորտներում։
  • Առանց լարի լիցքավորող սարքերը սկսել են կիրառել բջջային հեռախոսները, համակարգիչները լիցքավորելու համար[36]։

Առասպելներ և լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի անձի խորհրդավորությունը նպաստել է ամենատարբեր, անհավանական թվացող պատմությունների առաջացմանը։ Տեսլայի հետ ուղիղ կամ անուղղակի կապվում են 20-րդ դարի հանելուկային շատ երևույթներ։

Տեսլայի թղթերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսլայի թանգարանը Բելգրադում

Ավանդության համաձայն՝ Տեսլայի մահից հետո գաղտնի գործակալությունների բաժանմունքը, որ զբաղվում էր օտարերկրյա քաղաքացիների գործերով, ուղարկում է գործակալներ, որոնք առգրավում են Տեսլայի սենյակում պահպանվող թղթերը։ Գաղտնի գործակալությունը կասկածներ ուներ, որ դեռևս Տեսլայի մահից տարիներ առաջ որոշ փաստաթղթեր հայտնվել են գերմանական գաղտնի գործակալության մոտ և օգտագործվել գերմանական օդուժում։ Ցանկանալով կանխել այսպիսի դեպքերը՝ գաղտնի գործակալությունը առգրավում և գաղտնիացնում է Տեսլայի սենյակի թղթերը։

Գրող Թիմ Շվարցը իր գրքում գրում է, որ ուրիշ հյուրանոցներում, որտեղ Տեսլան սենյակ է վարձել, մնացել են նրա անձնական իրերից, որոնց մի մասը կորել է, իսկ մոտ 12 արկղ փաստաթուղթ վաճառվել է Տեսլայի հաշիվները փակելու նպատակով։ Շվարցը վստահեցնում է, որ 1976 թվականին թղթերով չորս արկղ դրվել է աճուրդի ոմն Մայքլ Բորնեսի (Michael P. Bornes) կողմից։ Արկղերը 25 դոլարով ձեռք է բերել Դեյլ Էլֆրին՝ (Dale Alfrey) չիմանալով, թե ինչ թղթեր են դրանք։ Գրքի հեղինակի կարծիքով ավելի ուշ բացահայտվել է, որ դրանք Նիկոլա Տեսլայի թղթերն ու ամսագրերն են, որոնցում ֆիզիկոսը նկարագրում է թշնամի այլմոլորակայինների մասին, որոնք ի վիճակի են կառավարելու մարդկային ուղեղը։ Շատ ընթերցողներ կասկածի տակ են դնում Շվարցի պնդումները՝ կարծելով, որ գիրքն ընդամենը սենսացիայի փորձ է։

Տեսլայի էլեկտրամոբիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Տեսլան ցուցադրեց էլեկտրամոբիլի նախատիպը, որ շարժվում էր առանց հոսանքի ավանդական աղբյուրների։ Այդ էլեկտրամոբիլի գոյությունն ապացուցող նյութական ոչ մի վկայություն պահպանված չէ։

Ճառագայթային զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան DARPA (անգլ.՝ Defense Advanced Research Projects Agency) ընկերությունը 1958 թվականին «Ճոճանակ» (անգլ.՝ Seesaw) ծրագրի ընթացքում փորձեց ստեղծել Տեսլայի լեգենդար «մահվան ճառագայթը»։ 1982 թվականին ծրագիրն ընդհատվեց անհաջողությունների և չարդարացված մեծ ծախսերի պատճառով[37]։

Տունգուսի երկնաքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունգուսի երկնաքարի ընկնելը

20-րդ դարի վերջին առաջադրվեց վարկած, ըստ որի՝ Նիկոլա Տեսլան կապ է ունեցել Տունգուսի երկնաքարի հայտնվելու հետ[38]։ Վարկածի համաձայն՝ Տունգուսի երկնաքարի հայտնվելու օրը (հուլիսի 30, 1908) Տեսլան օդով էներգիայի փոխանցման հերթական փորձն է կատարելիս եղել։

Պայթյունից մի քանի ամիս առաջ Տեսլան պնդել է, որ կարող է լուսավորել նշանավոր ճանապարհորդ Ռոբերտ Պիրիի՝ հյուսիսային բևեռ կատարած գիտարշավի ճանապարհը։ Բացի դրանից՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվել են գրառումներ, որոնք վկայում են, որ Տեսլան հետաքրքրվել է Սիբիրի՝ առավել քիչ բնակեցված հատվածների քարտեզներով։ Կանգուն ալիքներ ստեղծելու փորձերը, երբ, ինչպես վկայում են, էլեկտրական հզոր իմպուլսը կուտակվում է տասնյակ հազար կիլոմետրեր հեռու, հաստատում են վարկածը։ Եթե Տեսլային հաջողվել է եթերի էլեկտրական իմպուլսն ուղղորդել և ռեզոնանսով ազդել ալիքին, ապա այս ենթադրության համաձայն՝ կարող էին առաջանալ լիցքեր, որոնք իրենց հզորությամբ կարող են համապատասխանել ատոմային պայթյունին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշխան Դանիլ 1-ինի 2-րդ աստիճանի շքանշան, 1895
  • Սպիտակ առյուծի շքանշան (Չեխիայի պետական բարձրագույն պարգև), 1891
  • Էլիոթ Կրեսոնի շքանշան, 1894
  • Էդիսոնի շքանշան, 1916
  • Ջոն Սքոթի շքանշան, 1934[39]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Тесла Никола // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 25 : Струнино — Тихорецк. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. http://www.teslauniverse.com/nikola-tesla-timeline-1943-tesla-dies-at-86
  4. Nikola Tesla: Physicist, Inventor, Electrical Engineer
  5. http://news.bbc.co.uk/2/hi/europe/5167054.stm
  6. http://www.history.com/topics/inventions/nikola-tesla
  7. http://data.bnf.fr/ark:/12148/cb12567608n Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  8. Тесла - по-сербски и на многих славянских языках - плотник
  9. Dommermuth-Costa, Carol, Nikola Tesla: A Spark of Genius, pp. 11-12. 1994. - ISBN 0-8225-4920-4.
  10. Margaret Cheney, Robert Uth, and Jim Glenn. Tesla, Master of Lightning. - Barnes & Noble Publishing, 1999. - ISBN 0-7607-1005-8.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Ржонсницкий Б. Н. Никола Тесла. - М.: «Молодая гвардия». 1959. - См. список литературы
  12. «Master of Lightning» by Public Broadcasting Service. Website.
  13. $50 000 (1885 г.) = $1 082 008 (2006 г.) The Inflation Calculator (անգլ.)
  14. Cheney, Margaret [1979] (2001). Tesla: Man Out of Time. Simon and Schuster. ISBN 0-7432-1536-2.
  15. «Tesla Says Edison was an Empiricist. Electrical Technician Declares Persistent Trials Attested Inventor’s Vigor. 'His Method Inefficient' A Little Theory Would Have Saved Him 90 % of Labor, Ex-Aide Asserts. Praises His Great Genius.», New York Times, October 19, 1931. «Nikola Tesla, one of the world’s outstanding electrical technicians, who came to America in 1884 to work with Thomas A. Edison, specifically in the designing of motors and generators, recounted yesterday some of …»
  16. U. S. Blows Up Tesla Radio Tower // The Electrical Experimenter, September, 1917, page 293. (անգլ.) - текст заметки 1917 года о сносе башни Тесла
  17. Запись в дневнике Теслы, цитата по Б. Ржонсницкому
  18. По материалам статьи en:Nikola Tesla#ref-56 со ссылкой на O’Neill, «Prodigal Genius» pp228-229
  19. Сейфер, Абсолютное оружие Америки
  20. Биография
  21. "Tesla Timeline". Tesla Universe. Retrieved 18 July 2012.
  22. 22,0 22,1 Валентина Богомолова, Никола Тесла (Nikola Tesla). Гений-одиночка или безумец опередивший своё время? // ntpo.com, 03.11.2004
  23. Голубев. А. Повелитель молний// Алфавит. 09.02.2003
  24. Никола Тесла. Статьи
  25. 25,0 25,1 25,2 O'Neill, John Joseph (1944). Prodigal Genius: The Life of Nikola Tesla. Ives Washburn. ISBN 0-914732-33-1
  26. Seifer 2001, p. 413
  27. «Nikola Tesla»։ NNDB։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2007-06-17 
  28. "About Nikola Tesla". Tesla Society of USA and Canada. Archived from the original on 25 May 2012. Retrieved 5 July 2012
  29. "Tesla Quotes". Tesla universe. Retrieved 5 July 2012
  30. 30,0 30,1 Cheney, Margaret (2001). Tesla: Man Out of Time. Simon & Schuster. ISBN 0-7432-1536-2
  31. Jonnes, Jill (2004). Empires of Light: Edison, Tesla, Westinghouse, and the Race to Electrify the World. Random House Trade Paperbacks. ISBN 978-0-375-75884-3.
  32. P. W. Singer, Wired for War: The Robotics Revolution and Conflict in the Twenty-First Century – Robots Go To War. Books.google.com.
  33. E.R. Johnson (14 May 2012). American Attack Aircraft Since 1926. McFarland. p. 435. ISBN 978-0-7864-5189-0.
  34. Fitzsimons, Bernard, ed. "Fritz-X", in The Illustrated Encyclopedia of 20th Century Weapons and Warfare (London: Phoebus, 1978), Volume 10, p.1037.
  35. "Tesla Timeline". Tesla Universe.
  36. Первое серийное беспроводное зарядное устройство
  37. Dr-Nikola-Tesla-aitrui
  38. В статье «Тунгусский метеорит и время: 101-я гипотеза тайны века» временем появления этой гипотезы считается 1996 год (автором идеи называется предсказатель Манфред Димде), тогда как в статье ТУНГУСКА::ПРОБЛЕМА::ГИПОТЕЗЫ утверждается, что идея прозвучала в 2000 году в телепередаче Гордон
  39. Vujovic, Dr. Ljubo. "Tesla Biography NIKOLA TESLA THE GENIUS WHO LIT THE WORLD". Tesla Memorial Society of New York. Retrieved 30 April 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմեր