Էլեկտրամագնիսական ճառագայթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրամագնիսական ճառագայթումը (էլեկտրամագնիսական ալիքներ) տարածության մեջ տարածվող էլեկտրամագնիսական դաշտի վիճակի փոփոխությունն է էլեկտրամագնիսական դաշտ։

Էլեկտրամագնիսական ճառագայթները բաժանվում են`

էլեկտրամագնիսական սպեկտր

Էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է տարածվել բոլոր տարածություններում։ Վակումում էլեկտրամագնիսական ճառագայթումը տարածվում է առանց մարման՝ անկախ հեռավորությունից, բայց որոշ դեպքերում նաև բավականին լավ է տարածվում առարկայական միջակայքում՝ ինչ որ չափով փոխելով իր «վարքը»։


Davodza.PNG

Էլեկտրամագնիսական ճառագայթման առանձնահատկությունները[խմբագրել]

Էլեկտրամագնիսական ճառագայթման հիմնական բնութագրերն են հաճախականությունը, ալիքի երկարությունը և բևեռացումը։ Էլեկտամագնիսական ճառագայթման հատկությունների ու պարամետրերի նկարագրությամբ հիմնականում զբաղվում է էլեկտոդինամիկան՝ չնայած-որ ճառագայթման հատկանիշների որոշակի սպեկտորներով զբաղվում են ֆիզիկայի առավել մասնագիտացած բաժինները։ Այդպիսի՝ ավելի մասնագիտացած բաժիններից են օպտիկան(իր բաժիններով) և ռադիոֆիզիկան։ Գոյություն ունեն դետալներում և ընդհանրության աստիճանում տարբերակվող տեսություններ, որոնք թույլ են տալիս մոդելավորել և հետազոտել էլեկտրամագնիսական ճառագայթման հատկություններն ու դրսևորումները։ Նման տիպի ավատրված և փորձված տեսություններից առավել հիմքայինն է քվանտային էլեկտրոդինամիկան, որից այս կամ այն պարզեցումների ճանապարհով, ընդհանուր առմամբ, կարելի է ստանալ բոլոր ներքոնշյալ տեսությունները։ Օպտիկական ճառագայթման համար (մինչև նույնիսկ ռենգենյան դիապազոն) օգտագործվում է օպտիկան։

Գամմա ճառագայթումը հիմնականում միջուկային ֆիզիկայի ուսումնասիրության առարկան է։ Գոյություն ունեն նաև որոշ ոլորտներ, ինչպիսին է աստրոֆիզիկան, ֆոտոքիմիան, ֆոտոսինթեզի կենսաբանությունը և տեսողական ընկալումը, սպեկտորալ անալիզի որոշ ոլորտներ, որոնց համար էլեկտրամագնիսակսն ճառագայթումը և դրա փոխազդեցությունը նյութի հետ առանցքային դեր ունեն։

Էլեկտրամագնիսական ճառագայթման տիրույթը[խմբագրել]

Տիրույթի անուն ալիքի երկարություն, λ հաճախականություն, ν
ռադիոալիքներ >10կմ-1մմ փոքր 30կՀց-300ԳՀց
ինֆրակարմիր ճառագայթում 1մմ-780նմ 300ԳՀց-429ՏՀց
տեսանելի ճառագայթում 780-380նմ 429-750ՏՀց
ուլտրամանուշակագույն 380-10նմ 7,5·10^14-3·10^16Հց
ռենգենային 10-5նմ 3·10^16-6·10^19Հց
գամմա փոքր 5նմ-ից 6·10^19Հց
Սպեկտոր

Էլեկտրամագինսական անվտանգություն[խմբագրել]

Էլեկտրամագնիսկան ճառագայթումը որոշակի տիրույթում կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու, կենդանիների և այլ կենդանի արարածների օրգանիզմների վրա։ Չիոնացող ճառագայթումների տարբեր տեսակները (էլեկտրամագնիստական դաշտեր) տարբեր ֆիզիոլոգիական ազդեցություններ ենունենում։