Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էլեկտրամագնիսականություն |
---|
Մագնիսականություն |
Ֆարադեյը հայտնաբերել է կոճում հոսանքի առաջացման երևույթը, երբ կոճը տեղադրված է փոփոխական մագնիսական դաշտում։ Այդ երևույթը, որ կոչվում է էլեկտրամագնիսական ինդուկցիա, հնարավորություն տվեց Մաքսվելին կազմավորել էլեկտրամագնետիզմի տեսության հիմնարար օրենքներից մեկը։ Այդ օրենքը կապում է էլեկտրական դաշտը ժամանակում մագնիսական դաշտի փոփոխման հետ։
Դիցուք տարածության մի հատվածում կա ժամանակի ընթացքում փոփոխվող մագնիսական դաշտ։ ուժագծերի կողմնորոշումը տվյալ ակնթարթում պատկերված է նկարում։ Դիտարկենք նաև կամայական փակ L կոնտուրը, որի շրջանցման ուղղությունը ժամսլաքի պտույտին հակառակ է ընտրված, եթե նայենք ծայրից։ Էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքը ինտեգրալ տեսքով՝
Ձախ կողմում շրջանառություննէ L կոնտուրով, որը կոչվում է տվյալ կոնտուրով էլեկտրաշարժ ուժ։ Աջ կողմում բացասական նշանով կոնտուր ներթափանցող ընդհանուր մագնիսական հոսքի ժամանակի ածանցյալն է։
Օգտագործելով Սթոքսի թեորեմը և ածանցման գործողությունը՝ մակերևույթային ինտեգրալի նշանի տակն առնելով՝ կստանանք
Այստեղից բխում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքը դիֆերենցիալ տեսքով։
Այսպիսով, համաձայն օրենքի, մագնիսական դաշտի փոփոխությունը ժամանակի ընթացքում բերում է տարածության մեջ էլեկտրական դաշտի գոյացմանը։