Քննարկում:Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենք

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆարադեյի օրենքի ձևակերպումը[խմբագրել կոդը]

Ֆարադեյի օրենքի ձևակերպումը սխալ էր, ուղղեցի։ Ֆարադեյի օրենքը կապ չունի էլեկտրամագնիսական դաշտի հատկություններն արտահայտող Մաքսվելի հավասարումների հետ։ Կա մասնիկ, չկա մասնիկ, շարժվում է կամ չի շարժվում փակ կորով՝ դրանից փոփոխական մագնիսական դաշտից առաջացող և կամ հակառակ երևույթը մասնիկի առկայության հետ կապ չունեն։ Մաքսվելի հավասարումներում այդ մասնիկը գոյություն չունի։ Մաքսվելի ինտեգրալ և կամ մասնակի ածանցյալներով հավասարումները արտահայտում են միայն դաշտի հատկությունները։ Իսկ


Մաքսվելը գրել է Ֆարադեյի օրենքի համանմանությամբ (ոչ նույնությամբ, այլ մասնակի ածանցյալով), դրա համար էլ կոչվում է Մաքսվել-Ֆարադեյի հավասարում։ Ֆարադեյի օրենքը ըստ ժամանակի լրիվ ածանցյալով է


որտեղ -ը միավոր լիցքի վրա ազդող (էլեկտրաշարժ) ուժն է։ Ինչպես Լորենցի ուժը, այնպես էլ Ֆարադեյի ուժը պայմանավորված է մասնիկի արագությամբ։ Անշարժ մասնիկի վրա ազդում է միայն փոփոխական մագնիսական դաշտով ինդուցված էլեկտրական դաշտը։ Ֆարադեյի օրենքի դիֆերենցիալ տեսքը` q լիցքի վրա ազդող ուժը հայտնի է դարձել վերջերս և ունի հետևյալ տեսքը


որտեղ -ն մասնիկի հետագծի տվյալ կետում կորության շառավիղն է։ Հարթ շարժման դեպքում (երբ մագնիսական դաշտը ուղղահայաց է հարթությանը), համարելով, որ կորության շառավիղը որոշվում է արագությանն ուղղահայաց Լորենցի (qvB) ուժով, կորության շառավղի համար կունենանք և

(քանի որ -ն արագության ուղղությունն ունի)։ Մանրամասները այս հղումներով (ռուսերեն և անգլերեն)՝

https://www.researchgate.net/publication/323870598_Zakon_elektromagnitnoj_indukcii_Faradea_dla_proizvolno_dvizusegosa_zarada_Izvestia_NAN_Armenii_Fizika_512_2016_s147-170

https://www.researchgate.net/publication/303959155_The_Faraday_Law_of_Induction_for_an_Arbitrarily_Moving_Charge

Վահրամ Մխիթարեան (քննարկում) Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:56, 20 Հունիսի 2022 (UTC)[reply]