Հանս Քրիստիան Էրստեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Քրիստիան Էրստեդ
դան․՝ Hans Christian Ørsted
Ծնվել էօգոստոսի 14, 1777(1777-08-14)[1][2][3][…]
Ռուդկեբինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
Մահացել էմարտի 9, 1851(1851-03-09)[1][2][3][…] (73 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա[4]
ԳերեզմանԱսիստենս գերեզմանատուն
ՔաղաքացիությունԴանիա
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս, ճարտարագետ և դեղագործ
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան և Դանիական տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)ռեկտոր, ռեկտոր, ռեկտոր և ռեկտոր
ԱնդամակցությունԹագավորական Դանիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան[5] և Ենայի համալսարան[5]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինդանիերեն[1][6] և լատիներեն
Գիտական ղեկավարJacob Baden? և Յոհան Վիլհելմ Ռիթեր[7]
Եղել է գիտական ղեկավարՔրիստոֆեր Հանսթեն[8] և Carl Holten?[9]
Հայտնի աշակերտներՔրիստոֆեր Հանսթեն[5] և Carl Holten?[5]
Ազդվել էԻմանուիլ Կանտ
Պարգևներ
Ամուսին(ներ)Inger Birgitte Ørsted?
Երեխա(ներ)Karen Scharling? և Albert Nicolai Ørsted?
Ստորագրություն
Изображение автографа
 Hans Christian Ørsted Վիքիպահեստում

Հանս Քրիստիան Էրստեդ (դան․՝ Hans Christian Ørsted, ˈœrsdɛð], օգոստոսի 14, 1777(1777-08-14)[1][2][3][…], Ռուդկեբինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - մարտի 9, 1851(1851-03-09)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4]դանիացի ֆիզիկոս և քիմիկոս։

1820 Էրստեդը հայտնագործել է էլեկտրական հոսանքի մագնիսական ազդեցությունը և համարվում է էլեկտրականության տեսության և էլեկտրոտեխնիկայի հիմնադիրներից մեկը։ 1829 թվականին Էրստեդը մասնակցել է Կոպենհագենի պոլիտեխնիկական դպրոցի հիմնադրմանը (դան․՝ Den Polytekniske Læreanstalt), որը հանդիսանում է ժամանակակից Դանիայի տեխնիկական համալսարանի նախատիպը։ Դպրոցի հիմնադրումից մինչև իր մահը նա հանդիսացել է դպրոցի տնօրենը։ Նա Դանիայի Ոսկեդարի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրստեդի արձանը Ռուդկեբինգ քաղաքում

Էրստեդը դեղագործ Սերեն Քրիստիան Էրստեդի որդին էր։ Քանի որ մինչև 1814 թվականը ընդհանրական կրթություն չկար, Էրստեդն ու իր կրտսեր եղբայը՝ Անդրեաս Զանդե Էրստեդը հիմնականում կրթություն ստացան գերմանացի կեղծամագործի ու նրա կնոջ մոտ՝ այլ առարկաների շարքում նաև գերմաներեն լեզու և գրականություն, մաթեմատիկա և լյութերական կատեխիզիս[12]։

Իր հոր դեղատանը աշխատելու շնորհիվ, երբ նա դեռևս 12 տարեկան էր, նրա հետաքրքրությունները հակվեցին դեպի գիտությունը։ Նա իր կրթությունը շարունակել է հիմնականում որպես ինքնուս, իսկ 1793 թվականին մեկնել է Կոպենհագեն՝ համալսարանի ընդունելության քննությունը հանձնելու նպատակով, որտեղ նա հետագայում բնական գիտություններ և դեղագործություն է ուսումնասիրել։ 1799 թվականին նա ստացավ դոկտորի կոչում՝ դիսերտացիայի Իմանուիլ Կանտի մասին «Բնական մետաֆիզիկայի արխիտեկտոնիկայի մասին» վերնագրով դիսերտացիայի պաշտպանությամբ[13]։

1801-1804 թվականներին նա ուսումնառության նպատակով մեծ ճանապարհորդություն է ձեռմարկում Եվրոպայում։ Այլ վայրերից բացի, նա մի քանի ամիս բնակվել է Ֆրանսիայում և Գերմանիայում, որտեղ նա ֆիզիկոս Յոհան Վիլհելմ Ռիթթերի հետ է ծանոթանում։ Ռիթթերը առաջին մարտկոցի, ռիթթերյան գալվանական սյան հայտնագործողն է, զբաղվել է գալվանականությամբ և համարվում է էլեկտրոքիմիայի հիմնադիրներից մեկը։ Ռիթթերի հետ Էրստեդին կապում է երկարամյա ընկերությունը, և նրա փիլիսոփայական մտքերն ու տեսակետները հիմք հանդիսացան Էրստեդի համար՝ իր հետագա հետազոտությունները Էլեկտրամագնիսականության ոլորտում ծավալելու համար։

1806 նա Կոպենհագենի համալսարանում ստացավ պրոֆեսորի կոչում քիմիայի և ֆիզիկայի բնագավառներում։ Նա ղեկավարել է համալսարանը որպես ռեկտոր 1825-1826 և 1840-1841 թվականներին[14]։

1809 թվականից դարձել է Բավարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և 1821 թվականից՝ արտասահմանյան անդամ։ Պրուսիան նույնպես գնահատել է նրա նշանակալի գիտական վաստակը և 1842 թվականին շնորհել նրան նույն թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի կողմից ստեղծված շքանշան՝ Pour le Mérite գիտության և արվեստի բնագավառում.[15][16]։

1812 թվականի հունվարին նա ընդունվեց «Friedrich zur gekrönten Hoffnung» մասոնական օթյակը և իր հարսանիքի օրը, երբ նա ամուսնանում էր Ինգեր Բրջիթ Բալլումի հետ, Կոպենհագենի մասոնական օթյակները նրան հայտարարեցին իրենց պատվավոր անդամ[17][18][19] Էրստեդն ու իր կինն ունեին երեք որդի և չորս դուստր[20] Գրող Հանս Քրիստիան Անդերսենը երկարամյա ընկերության մեջ էր Էրստեդի հետ[20][21] և ազդվել է նրա բնագիտական հայացքներից, ինչը ըստ Ջոն Լ. Գրինուեյի հատկապես արտացոլվել է նրա «Զանգը» հեքիաթում։ Որպես գրականագետ և համոզված Անդրեասի տաղանդի մեջ՝ Էրստեդը 1835 թվականին մեծապես նպաստել է նրա հեքիաթների տպագրությանը[22]։

Էրստեդի նախաձեռնությամբ 1829 թվականին հիմնադրվել է Կոպենհագենի պոլիտեխնիկական դպրոցը (դան․՝ Den Polytekniske Læreanstalt` Դանիայի տեխնիկական համալսարանի նախատիպը, որի ռեկտորը հիմնադրման օրից մինչև իր մահը հենց Էրստեդն էր, ով հանդիսանում էր Դանիայի Ոսկեդարի վառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա գերեզմանը գտնվում է Կոպենհագենի Assistenzfriedhof գերեզմանատանը՝ Ներրեբրո (դան․՝ Nørrebro) քաղաքամասում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրստեդի արձանը Կոպենհագենի Էրստեդպարկում (դան․՝ Ørstedsparken)

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1819 թվականին Էրստեդն առաջին անգամ առանձնացրել է պիպերդինը սև պղպեղից, իսկ 1825 թվականին առաջին անգամ ստացել է ալյումինիում ալյումինիումի քլորիդի և կալիումի խառնուրդի ռեակցիայից։

Ֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Hans Christian Ørsted, Der Geist in der Natur, 1854

1820 թվականին Էրստեդը մի դասախոսության ժամանակ ուսումնասիրում էր մագնիսական սլաքի տատանումները հաղորդիչ մետաղալարի առկայությամբ և այդպիսով հայտնաբերեց էլեկտրական հոսանքի մագնիսական ազդեցությունը։ Իր ուսումնասիրությունը ծավալելու համար նա այլ փորձեր ևս կատարեց։ Նույն տարում նա նախագծեց պիեզոմետրը։

Էրստեդը առաջինը չէր, որ հայտնաբերեց մագնիսականության և էլեկտրականության կապը, քանի որ 18 տարի առաջ նրա կատարած փորձերն արդեն արվել էին իտալացի Գիան Դոմենիկո Ռոմագնոսիի կողմից։ Դրանք, սակայն, այն ժամանակ ուշադրության չարժանացան և մոռացության մատնվեցին։ Ամեն դեպքում դեպի ամբողջական պատկերացումը հակված Էրստեդը տեսավ երկու երևույթների միջև եղած ահռելի կապը և իր հայտնագործության հրապարակությամբ հիմք դրեց էլեկտրականության և էլեկտրոտեխնիկայի զարգացմանը[23]։ Միավորների ՍԳՎ համակարգում Էրստեդի անունով կոչվեց մագնիսական դաշտերի` այժմ արդեն հնացած միավորը (կրճատ՝ Oe

Հետագայում նա հետազոտություններ կատարեց հեղուկների և գազերի յուրահատկությունները հայտնաբերելու նպատակով, ինչի ընթացքում նրա ուշադրությունը կենտրոնացած էր դրանց սեղմելիության վրա։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրստեդն առաջինն էր, որ գործածության մեջ դրեց «մտավոր փորձ» տերմինը՝ ցույց տալու համար մաթեմատիկական ու ֆիզիկական գիտելիքների կապը Իմանուիլ Կանտի մոտ։ Այս տերմինը վերագրվում է սակայն Էրնստ Մախին, քանի որ Էրստեդի կանտյան դիրքորոշումները առանց տերմինի պատմական բացատրության մնացին[24][25]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին մեկնարկած առաջին դանիական արբանյակը[26], ինչպես նաև Լուսնի մի խառնարան կոչվել են Էրստեդի անունով։ Նրա անունով է կոչվել նաև որպես առաջին մալուխատար նախագծված և հաջողությամբ գործարկված նավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Эрстед Ханс Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Mathematics Genealogy Project — 1997.
  6. CONOR.Sl
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Award winners : Copley MedalRoyal Society.
  11. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 265.
  12. Robert M. Brain (Hrsg.), Robert S. Cohen (Hrsg.), Ole Knudsen (Hrsg.) (2007). Hans Christian Ørsted and the Romantic Legacy in Science: Ideas, Disciplines, Practices (Boston Studies in the Philosophy of Science). Dordrecht: Springer Netherlands. էջ 24. ISBN 978-1-4020-2979-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Allgemeine deutsche Real-Encyklopädie für die gebildeten Stände. Leipzig: F.A. Brockhaus Verlag. 1835. էջ 137.
  14. Ռեկտորների ցուցակը Կոպենհագենի համալսարանի պաշտոնական կայքում
  15. Pour le Mérite շքանշանը՝ գիտության ու արվեստի բնագավառում (1975). Շքանշանակիրներ, հատոր 1, 1842 - 1881. Berlin: Gebrüder Mann հրատարակչություն. էջ 78. ISBN 3-7861-6189-5. (PDF Արխիվացված 2020-11-27 Wayback Machine Անդամների ցուցակը՝ ըստ անդամակցության տարեթվի)
  16. POUR LE MÉRITE շքանշանը գիտության և արվեստի բնագավառում, www.orden-pourlemerite.de.
  17. William R. Denslow, Harry S. Truman. 10,000 Famous Freemasons from K to Z Part Two. Kessinger Publishing. ISBN 1-4179-7579-2.
  18. Eugen Lennhoff, Oskar Posner, Dieter A. Binder (2006). Internationales Freimaurer Lexikon (5 ed.). Herbig Verlag. էջ 620. ISBN 978-3-7766-2478-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Allgemeines Handbuch der Freimaurerei. Leipzig: Max Hesses Verlag. 1900.
  20. 20,0 20,1 Ioan James (2004). Remarkable Physicists - From Galileo to Yukawa. Cambridge Univ. Press. էջեր 102-106. ISBN 978-0-521-01706-0.
  21. KULTURCENTRET ASSISTENS: Hans Christian Ørsted, naturfilosof og videnskabsmand 1777 - 1851 Արխիվացված 2007-06-09 Wayback Machine (դանիերեն), Օգոստոսի 12, 2012 թվական
  22. John L. Greenway (2003). „Reason in Imagination is Beauty“: Ørsted's Acoustics and Andersen's „The Bell“. Walter de Gruyter. էջեր 262-271. ISBN 3-11-017762-5.
  23. Experimenta circa effectum conflictus electrici in acum magneticam, Անձնական հրատարակչություն, 1820
  24. Մարկո Բուցցոնի. «Կանտը և մտավոր փորձը։ Բնական գիտություններում ու փիլիսոփայության մեջ մտավոր փորձի Կանտի տեսության մասին», 2011, էջ 93-107.
  25. Ուլրիխ Կյուհնե. «Մտավոր փորձը և բացատրությունը», 1997, Seite 1-51. (PDF)
  26. Peter Stauning: The Ørsted Satellite Project. Danish Meteorological Institute (DMI) 2008 (PDF(չաշխատող հղում)).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert M. Brain (Hrsg.), Robert S. Cohen (Hrsg.), Ole Knudsen (Hrsg.) (2007). Hans Christian Ørsted and the Romantic Legacy in Science: Ideas, Disciplines, Practices (Boston Studies in the Philosophy of Science) (Englisch). Dordrecht: Springer Netherlands. ISBN 978-1-4020-2979-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Bern Dibner (1961). Oersted and the discovery of electromagnetism (Englisch). BURNDY LIBRARY NORWALK CT.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Ole Immanuel Franksen (1981). Hans Christian Ørsted - A man of two cultures (անգլերեն). Birkerød: Strandberg Edition. ISBN 87-87200-43-0.
  • Karen Jelved (Hrsg.) (1998). Selected Scientific Works of Hans Christian Ørsted (Englisch). Princeton University Press. ISBN 978-0-691-04334-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Rolf Lindborg (1998). Anden i naturen. Naturfilosofen Hans Christian Ørsted, experimentalfysiker (Dänisch). Nora: Nya Dox. ISBN 91-578-0032-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Brain, R. M.; և այլք: (2007). Hans Christian Ørsted and the Romantic Legacy in Science. Ideas, Disciplines, Practices. Boston Studies in the Philosophy of Science, 241. Dordrecht. էջեր 273–338. {{cite book}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Christensen, D. C. (2013). Hans Christian Ørsted. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-966926-4.
  • Dibner, Bern, Oersted and the discovery of electromagnetism, New York, Blaisdell (1962).
  • Ole Immanuel Franksen, H. C. Ørsted – a man of the two cultures, Strandbergs Forlag, Birkerød, Denmark (1981). (Note։ Both the original Latin version and the English translation of his 1820 paper "Experiments on the effect of a current of electricity on the magnetic needle" can be found in this book.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]