Մարտի 9
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Մարտ | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | |||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
31 |
Մարտի 9, տարվա 68-րդ (նահանջ տարիներին՝ 69-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 297 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1842՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
- 1953՝ Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում։
- 1959՝ Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։
- 1961՝ Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
- 1966՝ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։
- 1983՝ Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։ Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1749՝ Օնորե Միրաբո, Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս
- 1849՝ Յոզեֆ Կոհլեր, գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ
- 1861՝ Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգ, երկրաբան և պետրոգրաֆ
- 1904՝ Արտաշես Մաթևոսյան, հայ խորհրդային բուսաբույծ
- 1911՝ Էդմոնդ Տիգրանյան, վաստակավոր շինարար, ճարտարապետ
- 1920՝ Ժանսեմ, հայազգի նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ
- 1922՝ Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (մահ. 1995 թ.)։
- 1934՝ Յուրի Գագարին, ռուս տիեզերագնաց օդաչու, կատարել է պատմության մեջ առաջին թռիչքը դեպի տիեզերք (մահ. 1968 թ.)
- 1943՝ Ռոբերտ Ֆիշեր, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008 թ.)
- 1957՝ Արամ Մանուկյան (ՀՀՇ), պետական գործիչ, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ
- 1968՝ Յուրի Ջորկաեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։
- 1990՝ Արազ Օզբիլիզ, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974՝ Խաչիկ Դաշտենց, հայ գրող, թարգմանիչ, բանասեր (ծն. 1910)
- 1995՝ Եվգենի Կադիլով, խորհրդային հյուսվածքաբան