Ջուզեպպե Վերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուզեպե Վերդիից)
Jump to navigation Jump to search
Ջուզեպպե Վերդի
Giuseppe Verdi by Giovanni Boldini.jpg
Ջուզեպպե Վերդի (նկարիչ՝ Ջիովանի Բոլդինի)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Giuseppe Fortunino Francesco Verdi
Ի ծնե անուն իտալ.՝ Giuseppe Fortunino Francesco Verdi
Ծնվել է հոկտեմբերի 10, 1813({{padleft:1813|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5][5][6][7]
Լե Ռոնկոլե, Բուսետո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա
Երկիր Առաջին ֆրանսիական կայսրություն
Պարմայի դքսություն
Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել է հունվարի 27, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][8][2][3][4][5][5][5][6][7] (87 տարեկանում)
Միլան, Իտալիայի թագավորություն[9][10]
Ժանրեր դասական երաժշտություն, օպերա և Ռեքվիեմ
Մասնագիտություն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժիշտ և քաղաքական գործիչ
Գործիքներ դաշնամուր
Անդամակցություն Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա
Ամուսին Margherita Barezzi և Giuseppina Strepponi
Կայք giuseppeverdi.it
Ստորագրություն
Ստորագրություն

Ջուզեպպե Վերդի (իտալ.՝ Giuseppe Fortunino Francesco Verdi, հոկտեմբերի 10, 1813({{padleft:1813|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5][5][6][7], Լե Ռոնկոլե, Բուսետո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա - հունվարի 27, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][8][2][3][4][5][5][5][6][7], Միլան, Իտալիայի թագավորություն[9][10]), նշանավոր իտալացի կոմպոզիտոր[11]: Համարվում է 19-րդ դարի առավել ազդեցիկ և առաջնային օպերային երգահաններից մեկը՝ իտալացի խոշորագույն կոմպոզիտորներ Վինչենցո Բելլինիի, Գաետանո Դոնիցետիի, Ջոակինո Ռոսսինիի դարաշրջանից հետո, որոնց աշխատանքները մեծ ազդեցություն են թողել նրա վրա։ 30 տարեկան հասակում Վերդին պատմության մեջ դարձել է ամենահեղինակավոր օպերային կոմպոզիտորներից մեկը։ Վերդին` որպես բարեփոխիչ, զգալիորեն փոխել է իտալական օպերայի բնույթն ու կառուցվածքը, հավասարապես կարևորել խոսքի և երաժշտության դերերը: Նա գրել է 28 օպերա, որոնցից շատերը, այդ թվում՝ «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ»,«Պարահանդես-դիմակահանդես» օպերաները, որոնք ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։ Օպերաներից բացի՝ Վերդին ստեղծել է նաև կանտատներ (այդ թվում՝ «Ազգերի հիմնը»), հոգևոր երկեր, վոկալ անսամբլներ, լարային կվարտետ, ռոմանսներ, երգեր և այլն:

Իր վաղ շրջանի օպերաներում Վերդին հավանություն է տվել Ռիսորջիմենտո շարժմանը, որը ձգտում էր միավորել Իտալիան: Կարճ ժամանակով նա նաև եղել է ընտրված քաղաքական գործիչ: Նաբուկկո (1842) օպերայի «Թռչիր, միտք ոսկե թևերով» երգչախմբի հատվածում կոմպոզիտորը վառ կերպով նկարագրել է շարժման գործողությունները, որին ինքն էլ անմասն չի մնացել։

Վերդիի հայրենասիրական տրամադրություններն արտահայտվել են նաև 1848 թվականի հեղափոխության ժամանակ քաղաքական գործիչ Ջուզեպպե Մանձինիի առաջարկով գրած «Հնչիր, շեփոր» հիմնում։ Նրան համարել են իտալական հեղափոխության մաեստրո:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդիի մանկության տունը Լը Ռոնկոլեում

Ջուզեպպե Վերդին ծնվել է 1813 թվականին Լը Ռոնկոլեում, Բուսետոյից ոչ հեռու (Պարմի դքսություն)։ Ծննդյան հաջորդ օրը նրան մկրտում են և Վերդիի մկրտությունը գրանցվում է հոկտեմբերի 11-ը, սակայն նա իր ծննդյան օրը համարում էր հոկտեմբերի 9-ը[12], քանի որ այդ ժամանակ օրերը հաճախ հաշվում էին մայրամուտից, որն ըստ հաշվարկի ոչ թե 10-ն էր, այլ 9-ը[13]։

Կոմպոզիտորի հայրը՝ Կարլո Վերդին ուներ գյուղական մի պանդոկ։ Մայրը՝ Լուիջա Ուտտինին մանող բանվորուհի էր։ Քույրը ՝ Ջյուսեպպան, մահացել է 1833 թվականին 17 տարեկան հասակում[12]։ Նրանց ընտանիքը խեղճ էր ապրում և նա դժվար մանկություն է ունեցել։

Չորս տարեկանում Վերդին մասնավոր լատիներեն և իտալերեն լեզուների դասեր է անցել գյուղի դպրոցի ուսուցչի մոտ, իսկ վեց տարեկանում հաճախել է տեղական դպրոց: Նոտաճանաչություն ձեռք բերել և երգեհոն նվագել սովորել է Պիետրո Բայստրոքիի մոտ։

Գյուղի եկեղեցում Ջուզեպպեն մասնակցել է պատարագների մատուցմանը։ Տեսնելով որդու առաջադիմությունը երաժշտության ասպարեզում, ծնողները նրա համար սպինետ են գնել (սպինետը ստեղնաշարային նվագարան է՝ կլավեսինի նման)[14] , որը կոմպոզիտորը պահպանել է իր ողջ կյանքի ընթացքում։ Եկեղեցում նա երգեհոն էր նվագում, նվագակցում էր եկեղեցական երգչախմբին։ Որոշ ժամանակ անց, իր ուսուցչի մահից հետո, երբ Վերդին ընդամենն ութ տարեկան էր, դառնում է եկեղեցու երգեհոնահարը, որի դիմաց նա վարձատրվում է[15]։

Անտոնիո Բարեցցի, Վերդիի հովանավորը, իսկ հետագայում նաև կնոջ հայրը

Անգլիացի երաժշտագետ, պատմաբան Ռոջեր Փարքերը նշել է, որ Վերդիի ծնողները գնահատել են կրթությունն ու մտահոգվել են տղայի ուսմամբ։ Նրան դաստիարակել են այնպես, որ ինքն էլ արժևորի այն[16]։

Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն դարձրեց Անտոնիո Բարեցցին՝ մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից։ Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկապան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ մեծ կոմպոզիտոր։ Բարեցցիի խորհրդով տասնամյա Վերդին տեղափոխվեց Բուսետո՝ ուսման։ Այսպես սկսվեց նոր, կյանքի էլ ավելի դժվար շրջանը՝ պատանեկությունն ու երիտասարդությունը։ Կիրակի օրերը Ջուզեպպեն գնում էր Լը Ռոնկոլե, ոտքով անցնելով ավելի քան մի քանի տասնյակ կիլոմետր[17], որտեղ երգեհոն էր նվագում պատարագների ժամանակ։ Վերդիի համար կոմպոզիցիայի դասատու էլ հայտնվեց՝ Ֆերնանդո Պրովեզին, ով Բուսետոյի «Ֆիլհարմոնիկ հասարակության» տնօրենն էր։ Պրովեզին Վերդիին սովորեցնում էր ոչ միայն կոնտրապունկտ (մեղեդային երկու կամ ավելի ձայների համադրում), այլև լրջորեն զբաղվում էր նրա նոտա կարդալով։ Ջուզեպպեի ուշադրությունը կենտրոնացնում էր համաշխարհային գրականության վրա՝ Շեքսպիր, Դանթե, Գյոթե, Շիլլեր։ Նրա ամենասիրած ստեղծագործություններից էր իտալացի մեծ գրող Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպը։ Պրովեզին նրա հետ պարապեց մինչև 1829 թվականի վերջերը և դադարեցրեց պարապմունքները, հայտարարելով, որ այլև ոչինչ չունի տալու Վերդիին[18]։

Վերդին հետագայում նշել է. «13-ից 18 տարեկանում ես գրել եմ մի շարք տարբեր ստեղծագործություններ, հարյուրավոր շքերթներ նվագախմբի համար, փոքրիկ սինֆոննիաներ՝ եկեղեցիների, թատրոնների և համերգների համար, հինգ կամ վեց կոնցերտ, վարիացիաներ դաշնամուրի համար, որոնք ես նվագել եմ համերգների ժամանակ։ Գրել եմ բազմաթիվ սերենադներ, կանտատներ, արիաների, դուետներ, տրիոներ՝ եկեղեցական տարբեր երաժշտությունների համար, որոնցից հիշում եմ միայն Ստաբատ մատերը[13][19]: Այս տեղեկությունները մեզ են հասել իտալացի երաժիշտ և խմբագիր Ջուլիո Ռիքորդիի (Giulio Ricordi) «Կենսագրական համառոտ ակնարկներ» գրքից (1879 թ․), որը գրել էր Վերդիի թելադրանքով[20]։

Տասնհինգ տարեկանում Ջուզեպպեն գրում է ութ մասից բաղկացած կանտատ ՝ իտալացի թատերագիր Վիտորիո Ալֆիերիի «Սաուլ» ստեղծագործության հիման վրա, որն էլ ներկայացվում է Բերգամո քաղաքում։ Այն գրավեց Բարեցցիի և Դեմալդի ուշադրությունը և արժանացավ նրանց գնահատանքին, ովքեր մեկնաբանեցին հետևյալ կերպ․ «Նա ցույց է տալիս կենդանի երևակայություն, փիլիսոփայական հայացք և ձայնային ճիշտ գործիքային դասավորություն մասերում»[21]:

Տասնինը տարեկանում, 1832 թվականին Վերդին տեղափոխվեց Միլան կրթությունը շարունակելու նպատակով, սակայն նրան կոնսերվատորիա չընդունեցին՝ դաշնամուր վատ նվագելու պատճառով[22]։ Բացի դրանից կոնսերվատորիայում տարիքային սահմանափակում կար (հետագայում կոնսերվատորիան կոչվել է Վերդիի անունով)։ Նա սկսեց կոնտրապունկտի մասնավոր դասեր ստանալ՝ միաժամանակ անցկացնելով միջոցառումներ և պարզապես համերգներ։ Մասնավոր դասեր է առել դիրիժոր ու կոմպոզիտոր Վինչենցո Լավինյիից[23]: Շփվելով Միլանի հասարակության վերնախավի հետ, նա որոշեց թատերական կոմպոզիտորի լուրջ գործունեություն ծավալել։

1836 թվականին գլխավորել է Բուսսետոյի ֆիլհարմոնիկ ընկերությունը[24]:

Վերդին նշել է, որ մինչև Լավինյիի մոտ դասեր անցնելը, նա ոչինչ չի իմացել բացի բազմաձայն պոլիֆոնիկ երաժշտությունից (Կանոն) և ֆուգայից, որ նախկինում ոչ-ոք իրեն չի սովորեցրել գործիքավորում ինչպես անել կամ ինչպես դրամատիկ երաժշտություն ստեղծել[25]։ Նա պարզապես գրել է մի շարք երաժշտական գործեր Բուսսետոյի ֆիլհարմոնիկ հասարակության համար, ներառյալ վոկալ երաժշտություն, նվագախմբային երաժշտություն և պալատական ստեղծագործություններ[26]։ Սակայն այդ վաղ շրջանի աշխատանքներից շատ քչերն են պահպանվել[27]։

1834-1842 թվականներ․ Առաջին օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգերիտա Բարեցցի, Վերդիի 1-ին կինը

1834 թվականի կեսերին Վերդին Բարեցիի միջնորդությամբ Բուսետոյում աշխատանք է գտնում, որտեղ երաժշտության դասեր է տալիս, այդ թվում նաև Բարեցցիի դստերը։ 1831 թվականին Վերդին նշանվում է նրա հետ[28]։ Պարապմունքներին զուգահեռ, նախքան Միլան տեղափոխվելը ՝ 1835 թվականի սկզբներին, նա մի քանի ամիս ղեկավարում է Ֆիլհարմոնիան։ Հաջորդ տարի հուլիսին կոմպոզիտորը վկայական է ստանում Լավինիի մոտ դասեր անցնելու համար[29], իսկ հետո երեք տարի ղեկավարում է Բուսսետոյի դպրոցը։

1936 թվականի մայիսին Ջուզեպպեն ամուսնանում է Մարգերիտա Բարեցցիի հետ։ Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը ՝ Վերջինիա Մարիա Լուիջիան, իսկ 1838-ին երկրորդ զավակը ՝ Իկիլիո Ռոմանոն։ Երկու երեխաներն էլ մանուկ հասակում են մահացել, Վիրջինիան 1838 թվականի օգոստոսի 12-ին, Իլիկիո 1839 թվականի հոկտեմբերի 22-ին[30]:

1837 թվականին երիտասարդ կոմպոզիտորը դիմում է Մասինիի աջակցությանը ՝ Միլանում իր օպերան բեմադրելու համար[31]։ Լա Սկալայի իմպրեսարիո Բարտոլոմեո Մերելլին համաձայնում է բեմադրել Օբերտո օպերան[32], օպերայի լիբրետտոն գրել է իտալացի կոմպոզիտոր,գրող Տեմիստոկլե Սոլերան ( Temistocle Solera)[33], 1839 թվականի նոյեմբերին։ Լրացուցիչ ևս տասներեք բեմադրություններից հետո, Մերելլին առաջարկում է Վերդիին նոր պայմանագիր՝ երկու օպերայի համար։ Դրանք էին «Արքա մեկ ժամով» (Un giorno di regno) և «Նաբուկո» (Նաբուգոդոնոսոր - Nabucco) օպերաները[34]։

Կոմպոզիտորի վաղ ժամանակաշրջանի օպերաները ցույց են տալիս, որ Վերդին դրանք գրելու ընթացքում դեռ սովորելիս է եղել, սակայն երևում է նաև, որ նա աշխատել է իր վրա և աստիճանաբար օպերայի տարբեր տարրեր ստեղծելով վարպետացել է: Նրա առաջին օպերայի ՝ «Օբերտոյի» կառուցվածքը բավականին աղքատիկ է և, բացի այդ առաջին օպերաների գործիքավորումները շատ ավելի պարզ են[35]:

Վերդին երբ աշխատում էր իր երկրորդ ՝ Արքա մեկ ժամով օպերայի վրա, նրա կյանքում ողբերգական դեպք է տեղի ունենում։ 26 տարեկան հասակում էնցեֆալիտից մահանում է Մարգերիտան ՝ նրա կինը։ Նա պաշտում էր կնոջն ու երեխաներին և նրանց կորստից ամբողջովին կոտրվում է։

Արքա մեկ ժամով օպերան բեմադրվել է նրա կնոջ մահից մի քանի ամիս անց, սակայն ձախողվել, որի պատճառով էլ Վերդին հրաժարվեց կրկին ներկայացնել այն։ Նա մեծ հիասթափություն ապրեց և որոշեց այլևս չգրել[36]։

1842–1849 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնանի, գործող․ 3 (1844) Լա Սկալա երգչախումբ 1906 թ․
Վերդին երիտասարդ տարիքում

«Նաբուկկոն» Վերդիի թվով երրորդ օպերան է, որն առաջին անգամ բեմադրվել է 1842 թվականի մարտի 8-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում։ Այն մեծ հաջողություն ունեցավ ու այդ օրերին բեմադրվեց 57 անգամ[36]։

Սակայն “Նաբուգոդոնոսորը”, որ առաջին անգամ ներկայացվեց 1842 թվականին, նրան ճանաչում բերեց։ «Նաբուգոդոնոսորին» հաջորդեցին միանգամից մի քանի օպերաներ, այդ թվում «Լոմբարդցիները խաչակրաց արշավանքներում» և «Էրնանի», որոնք ներկայացվեցին և հաջողություն ունեցան Իտալիայի մի քանի քաղաքներում[37][38]։

«Էրնանին» առաջին օպերան է, որն 1904 թվականին ամբողջությամբ ձայնագրվել է։ Օպերայի առաջնախաղը կայացել է Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում 1844 թվականի մարտի 4-ին[39]։

1847 թվականին «Լոմբարդցիները»՝ վերափոխված և վերանվանված «Երուսաղեմ», ներկայացվեց Փարիզի օպերայում։ Դրա հետ կապված կոմպոզիտորը հետևեց բեմադրման փարիզյան ավանդույթներին, և «Երուսաղեմը» դարձավ Վերդիի «մեծ օպերա» ոճի առաջին ստեղծագործությունը։

Մակբեթը կոմպոզիտորի թվով տասներորդ օպերան է։ Իտալերեն լիբրետտոն գրվել է Ֆրանչեսկո Մարիյա Պիավեի և Անդրեա Մաֆեիի համագործակցությամբ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թվականի մարտի 14-ին Ֆլորենցիայի Պերգոլա քաղաքի օպերային թատրոնում[40]։

20 տարի անց Վերդին վերամշակել է երաժշտությունը՝ Փարիզի Լիրիկ թատրոնում նոր բեմադրության համար[41]։ Նոր տարբերակի պրեմիերան կայացել է 1865 թվականի ապրիլի 21-ին։ Օպերայի երկրորդ տարբերակը հաճախ բեմադրվում է։

Լուիզա Միլլեր օպերան կոմպոզիտորի 15-րդ օպերան է։ Վերդին այն գրել է Ֆրիդրիխ Շիլլերի «Խարդավանք և սեր» պիեսի հւման վրա, իտալերեն լիբրետտոն գրել է Սալվատորե Կամարանոյը։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Նեապոլի «Սան Կարլո» թատրոնում 1849 թվականի դեկտեմբերի 8-ին։ Այն պատկանում է Վերդիի վաղ շրջանի լավագույն գործերի շարքին[42][43]։

1849–1853 թվականներ․ Հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպինա Ստրեպոնի

38 տարեկանում Վերդին սիրավեպ ունեցավ երգչուհի (սոպրանո) Ջուզեպպինա Ստրեպոնիի հետ[44], սակայն նրանք ամուսնացան միայն 11 տարի անց[45], իսկ նրանց համատեղ կյանքը մինչ ամուսնությունը հաճախ դիտվում էր որպես սկանդալային հատկապես այն վայրերում, որտեղ նրանք ապրում էին։ Ջուզեպպինան շուտով դադարեց ելույթ ունենալ, և Վերդին հետևելով Ջոակինո Ռոսսինիի օրինակին, որոշեց կնոջ հետ միասին իր կարիերան դադարեցնել։ Նա հարուստ էր, հանրաճանաչ և սիրահարված։ Հնարավոր է՝ հենց Ջուզեպպինան համոզեց նրան շարունակել օպերաներ գրել։

«Հանգստից հետո» Վերդիի գրած առաջին օպերան դարձավ նրա առաջին գլուխգործոցը՝ «Ռիգոլետտոն»: Օպերայի լիբրետտոն, գրված Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» պիեսի մոտիվներով էական փոփոխության ենթարկվեց գրաքննության արդյունքում և մինչև օպերայի ստեղծման հիմնական ավարտը կոմպոզիտորը մի քանի անգամ մտադրվեց թողնել այն։ Առաջին բեմադրությունը տեղի ունեցավ Վենետիկում 1851 թվականին և մեծ հաջողություն ունեցավ։

Ռիգոլետտոյում լիովին արտահայտված է Վերդիի արտիստիկ շռայլությունը․ հիանալի մեղեդիներով հագեցած ամբողջ պարտիտուրան, ձայնային ելևէջումները հնչում են իրապես երկնային գեղեցկությամբ, չկրկնվելով, բազմաթիվ արիաներն ու նվագախմբի կատարումները հետևում են միմյանց երաժշտական հանճարի այս անդադար տոնակատարության մեջ, խթանում են ապրումները՝ միահյուսելով ողբերգականն ու կատակերգականը։

Վերդիի հաջորդ նշանավոր օպերան՝ «Տրավիատան» գրվեց և բեմադրվեց «Ռիգոլետոյից» երկու տարի անց[46]։ Այս օպերայի լիբրետտոն գրվել է Ալեքսանդր Դյումա – որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի հիման վրա։ Այն կոմպոզիտորին մեծ համբավ բերեց։

1853–1860 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկ տարիների ընթացքում, մինչև՛ և ներառյալ Տրավիատան, Վերդին գրել է տասնվեց օպերա։ Հաջորդ տասնութ տարիներին (մինչև Աիդան ) բեմի համար նա ընդամենը վեց նոր ստեղծագործություն է գրել[47]։

1856 թվականին կոմպոզիտորը վերադառձավ Սանտ Ագաթա, որի համար շատ երջանիկ էր և նույնիսկ արտահայտվել է այսպես․ «Կատարյալ հրաժարում երաժշտությունից, մի քիչ ընթերցում, որոշակի թեթև զբաղմունք գյուղատնտեսությամբ, ձիերով։ Ընդամենն այսքանը ․․․ »[48]։

Այնուամենայնիվ, մայիսի 15-ին Վերդին Վենետիկի «Լա Ֆենիչե» (La Fenice) թատրոնի հետ պայմանագիր կնքեց հաջորդ գարնանը օպերայի համար: Դա պետք է լիներ «Սիմոն Բոկանեգրա» օպերան, որի պրեմիերան տեղի ունեցավ 1857 թվականի մարտի 12-ին[49]։ Վերդին գոհ չլինելով հանդիսատեսի կողմից օպերայի ընդունելությունից, հետագայում վերամշակեց այն ՝ լիբրետտոյում փոփոխությունների կատարումը վստահելով Արիգո Բոյտոյին։ Օպերայի երկրորդ տարբերակի առաջնախաղը տեղի ունեցավ 1881 թվականի մարտի 24-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում։

Ստրեպոնիի հետ Վերդին շրջել է տարբեր երկրներով։ Որոշ ժամանակով նրանք ապրել են Փարիզում, այնուհետև Նեապոլում, որտեղ 1858 թվականի հունվարին Սոմմայի հետ միասին աշխատում էին Գուստավ III օպերայի լիբրետտոյի վրա, որը հետագայում ձևափոխվեց և անվանվեց «Պարահանդես-դիմակահանդես»։ Այդ ժամանակ Վերդին արդեն Ստրեպոնիին որպես իր կին էր ներկայացնում, իսկ նա նամակները ստորագրում էր Ջուզեպպինա Վերդի անվամբ[50]։

1859 թվականի օգոստոսի 29-ին Վերդին և Ջուզեպպինան ամուսնացան[51] ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվա Վերդի կարգախոսներ
Հատված Նաբուկկո օպերայից, «Թռչիր, միտք ոսկե թևերով», («Va, pensiero») խմբերգ

Հասնելով որոշակի հաջողությունների և ունենալով հնարավորություններ, 1859 թվականին Վերդին սկսեց ակտիվ հետաքրքրվել Իտալիայի քաղաքականությամբ[52] ։ Նա Ռիսորջիմենտո շարժման կողմանկից էր և փորձում էր յուրովի աջակցել ու իր ներդրումն ունենալ այդ գործում։ «Նաբուկկո» օպերայում «Թռչիր, միտք ոսկե թևերով» երգչախմբի համար գրված հատվածում կոմպոզիտորը ներկայացրել է շարժումը նկարագրող տեսարաններ[53]։

Թերևս, Վերդիի քաղաքական դիրքորոշումները նկատելի են եղել 1840-ականներին[54]։ 1848 թվականին Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, հեղափոխական Ջուզեպպե Մացցինին Վերդիին առաջարկում է մի հայրենասիրական օրհներգ գրել[55]։

Օպերայի պատմաբան Չարլզ Օսբորնը նշել է, որ Վերդին իր «Լենյանոյի ճակատամարտը» օպերայում, գրված 1849 թվականին, վառ կերպով է անդրադարձել հեղափոխական շարժմանը և դրա մասնակիցներին։

1859 թվականին սկսեցին ամբողջ Իտալիայում կարգախոսներ տարածել «Վիվա Վերդի»[56] , որի ամբողջական տարբերակը «Viva Vittorio Emanuele Re D'Italia» (Վիկտոր Էմանուիլ II-ի) կարգախոսն էր[57][58]։

Այդ տարի Վերդին ընտրվեց նոր գավառական խորհրդի անդամ և նշանակվեց հինգ հոգուց բաղկացած խմբի ղեկավար, ովքեր պետք է հանդիպիպում ունենային թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի հետ[59]։ Նույն թվականի հոկտեմբերի 17-ին Վերդին հանդիպեց կոմս, Պիեմոնտի և Իտալիայի վերամիավորման ժամանակաշրջանի պետական գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ Կամիլլո Բենսո Կավուրի հետ։ Ավելի ուշ, նույն թվականին Իտալիայի հյուսիսում գտվող Պարմա գավառի Էմիլիա Ռոմանիա մարզի կառավարությունն անցավ Կենտրոնական Իտալիայի միացյալ մարզերի ենթակայության տակ, իսկ Վերդիի քաղաքական կյանքը գրեթե ավարտին մոտեցավ[60] ։ 1860 թվականին նա հրաժարվեց մարզային խորհրդի անդամ լինելուց[61]։ Կավուրը սակայն փորձում էր համոզել նրան մնալ քաղաքական այդ դաշտում, որպես վառ կերպար[62], սակայն նա խոստովանել է, որ համաձայնել է մնալ՝ միայն մի քանի ամիս հետո հրաժարական տալու պայմանով[63]։ 1861 թվականի փետրվարի 3-ին ընտրվել է Սարդինիայի թագավորության խորհրդարանի անդամ, որպես Ֆիդենցայի Բորգո քաղաքի ներկայացուցիչ։ Սակայն, Կավուրի մահը նրան շատ վշտացրեց և նա գրեթե չէր մասնակցում խորհրդական հավաքներին[64]։ Ավելի ուշ, 1874 թվականին Վերդին նշանակվեց իտալիայի Սենատի անդամ, բայց չէր մասնակցում դրա գործողություններին[65][66]։

1860–1887 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարահանդես-դիմակահանդես» օպերայի բեմադրումից հետո Վերդին տասնյակ օպերային ընկերություններից նոր օպերա գրելու առաջարկներ էր ստանում։ Սակայն բոլորին էլ մերժում էր[67]։ 1860 թվականի դեկտեմբերին նա նոր առաջարկ ստացավ, որի դիմաց վարձատրվելու էր 60 000 ֆրանկ, ներառյալ մյուս ծախսերը։ Այդ օպերան «Ճակատագրի ուժ» -ն էր[68]։ Կոմպոզիտորն այն գրել է Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնի պատվերով, որտեղ և 1861 թվականին պիտի անցկացվեր օպերայի պրեմիերան, սակայն դերակատարման խնդրի պատճառով բեմադրությունը հետաձգվեց։ Օպերայի առաջնախաղը տեղի ունեցավ հաջորդ տարի 1862 թվականի նոյեմբերի 10-ին[68], որի համար Վերդին պարգևատրվեց Սուրբ Ստանիսլավի շքանշանով [69]։ Վերդիի կողմից երաժշտության մեջ որոշ փոփոխություններ կատարելուց հետո 1869 թվականի փետրվարի 27-ին այն բեմադրվեց Միլանի «Լա Սկալա» թատրոնում։

1862 թվականի փետրվարի 24-ին, երբ Վերդին Ռուսաստանից նոր էր վերադարձել Փարիզ, հանդիպեց երկու երիտասարդ իտալացի գրող-կոմպոզիտորների հետ, քսանամյա Արրիգո Բոիտոյի և Ֆրանկո Ֆասիոյի: Նրան հրավիրել էին Լոնդոնում կայանալիք 1862 միջազգային ցուցահանդեսի համար երաժշտություն գրել[70], իսկ Բոիտոն տեքստի համար էր պատասխանատու։ Դա «Ազգերի հիմնը» (Inno delle nazioni) կանտատն էր: Լինելով գերմանացի և ֆրանսիացի երգահան, «մեծ օպերա» (Grand Opera) ժանրի հիմնադիր Ջակոմո Մեյերբերի հետևորդը, Բոիտոն քննադատաբար էր մոտենում Վերդիի ստեղծագործական մոտեցմանը, չնայած այն բանին, որ նրանք օպերաներ գրելու հարցում սերտ համագործակցել են միմյանց հետ[71]։

1860-1870 -ականներին Վերդին սկսեց մեծ ուշադրություն դարձնել Բուսսետոյի իր կալվածքին, գնեց հավելյալ տարծքներ[72]։ 1867 -ին մահացան նրա հայրն ու Մարգերիտայի ՝ առաջին կնոջ հայրը։ Վերդին Ջուզեպպինայի հետ միասին որոշեցին երեխա որդեգրել ՝ յոթնամյա մի աղջնակի (Ֆիլոմենա Մարիա Վերդի)։ Աղջիկը 1878 թվականին ամուսնացավ Վերդիի ընկերոջ որդու և փաստաբան Անջելո Կարրառայի հետ և Վերդիի ունեցվածքը ժառանգեց նրանց ընտանիքը[73]։

1869 թվականին Վերդին Ջոակինո Ռոսսինիի հիշատակին նվիրված Ռեքվիեմ գրելու առաջարկ ստացավ։ Նա երկար աշխատեց դրա վրա, սակայն ձախողվեց ներկայացումը ( մինչև 1988 թվականը առաջնախաղը չի կայացել )։ Այնուհետև Վերդին ռեքվիեմի համար գրեց «Libera Me»-ն(մյուս մասերը գրել էին ժամանակի ոչ այնքան հայտնի իտալացի կոմպոզիտորները) [74]։ Իսկ 1874 թվականին գրող Ալեսանդրո Մանձոնիի մահվան առիթով Վերդին գրեց[75] իր Ռեքվիեմ ստեղծագործությունը ՝ դրան միացնելով նախկինում գրած «Libera Me»-ի վերափոխված տարբերակը։

Վերդիի վերջին նշանավոր օպերաների մեկը՝ «Աիդա»-ն նրան պատվիրվել էր գրել եգիպտական կառավարության արքայական օպերայի համար, Սուեզի ջրանցքի բացման առթիվ, խեդիվ Իսմայիլ-Փաշայի կողմից, 1869 թվականին։ Նրան օպերան գրելու համար բավականին մեծ գումար՝ 150․000 ֆրանկ էին առաջարկել։ Ըստ որոշ տվյալների՝ երբ տոնակատարության կազմակերպիչներն առաջին անգամ դիմել էին կոմպոզիտորին, նա հրաժարվել էր պատվերն ընդունելուց։ Կազմակերպիչները Վերդիին զգուշացրել էին, որ նույն առաջարկով կդիմեն Շարլ Գունոյին։ Վերդին հույս էր հայտնել, որ Գունոն կհամաձայնի օպերա գրել։ Եվ միայն, երբ կազմակերպիչները սպառնացել էին, որ պատվերը կստանա Ռիխարդ Վագները, Վերդին համաձայնել էր ծանոթանալ պայմանագրի կետերին։ Օպերայի շենքն իրականում բացվել է կոմպոզիտորի Ռիգոլետտո օպերայի բեմադրությամբ[76]։

«Աիդա»-ն մեծ հաջողությամբ բեմադրվեց Կահիրեում 1871 թվականին[77]։ Այն Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է և ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։

1872-1873 թվականներին Վերդին տնօրինում էր Աիդա օպերայի բեմադրումը Միլանում, Պարմայում և Նեապոլում, որպես պրոդյուսեր արդյունավետ էր աշխատում և պահանջում բարձր ներկայացման որակ և փորձերի ճիշտ անցկացում[78]։ Նեապոլում անցկացրած ժամանակ Վերդին գրել է Լարային քառյակ ստեղծագործությունը, միակ պալատական երաժշտությունը, որը նրա կողմից փրկվել էր[79]։

Վերդին և Վագները, յուրաքանչյուրը լինելով իր ազգային օպերային դպրոցի առաջնորդը, չէին սիրում միմյանց։ Ամբողջ կյանքում նրանք երբեք չհանդիպեցին։ Վագների և նրա երաժշտության մասին Վերդիի գրած մեկնաբանություններից մի քանիսն են պահպանվել են. «Նա միշտ, բոլորովին անտեղի ընտրում է չտրորված արահետ՝ փորձելով թռչել այնտեղ, ուր նորմալ մարդը պարզապես գնում է ոտքով՝ հասնելով շատ ավելի լավ արդյունքների»։

Այնուամենայնիվ, Վերդին իմանալով Վագների մահվան մասին ՝ ասել է. «Ինչ տխուր է… Այդ անունը մեծ հետք թողեց արվեստի պատմության մեջ»:

Իսկ Վերդիի երաժշտության վերաբերյալ Վագներից հայտնի է միայն մեկ արտահայտություն։ Լսելով Ռեքվիեմը, մեծ գերմանացին ՝ մշտապես պերճախոս, միշտ շռայլ, բայց ոչ շողոքորթող մյուս շատ կոմպոզիտորների մասին արած մեկնաբանություններում, ասել է. «Ավելի լավ է ՝ ոչինչ չասել»:

1887–1901 թթ․ Ֆալստաֆ և կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդիի հուշարձանը Բուսսետոյի՝ նրա անվան հրապարակում (1913 թ., քանդակագործ՝ Լուիջի Սեչի)

Հաջորդ տասներկու տարին Վերդին շատ քիչ աշխատեց՝ դանդաղորեն խմբագրելով իր նախկինում գրած մի քանի ստեղծագործություններ։

«Օթելլո» օպերան՝ գրված Վիլյամ Շեքսպիրի պիեսի հիման վրա, բեմադրվեց Միլանում 1887 թվականին։ Այդ օպերայի երաժշտությունն «անվերջանալի է»: Այն չի պարունակում իտալական ավանդական օպերայի՝ արիաների բաժանումն ու վոկալ երաժշտական կաղապարները։ Այս նորարարությունը կատարվել էր Վագների օպերային բարեփոխումների ազդեցությամբ՝ վերջինիս մահից հետո։ Բացի դրանից՝ դարձյալ Վագների բարեփոխումների ազդեցությամբ Վերդիի ուշ շրջանի ոճը բարձրացավ վոկալ երաժշտական առավել բարձր մակարդակի։ Դա օպերան դարձրեց ավելի իրատեսական, չնայած վախեցնում էր իտալական ավանդական օպերայի երկրպագուներին։

Վերդիի վերջին՝ «Ֆալստաֆ» (Falstaff) օպերան, որի լիբրետոն կոմպոզիտոր և լիբրետոների հեղինակ Արիո Բոյտոն գրեց Շեքսպիրի «Վինձորի չարաճճի կանայք» (Merry Wives of Windsor) կատակերգության ֆրանսերեն թարգմանության հիման վրա, որը կատարել էր Վիկտոր Հյուգոն[80]։ Այդ կատակերգության փայլուն պարտիտուրան ավելի հարազատ էր վագներյան «Մեյստերզինգերամ» օպերային, քան Ռոսինիի ու Մոցարտի կատակերգական օպերաներին։ Եռուն մեղեդին թույլ է տալիս չդանդաղեցնել սյուժեի զարգացումը և ստեղծում է շիլաշփոթի տպավորություն, որն այնքան հարազատ է շեքսպիրյան կատակերգությանը։ Օպերան ավարտվում է յոթհնչյուն ֆուգայով, որով Վերդին լիովին ցույց է տալիս կոնտրապունկտին տիրապետելը։

Վերդիի գերեզմանը Միլանի ծերանոցի բակում

Ֆալստաֆի առաջնային խաղը տեղի է ունեցել 1893 թվականի փետրվարի 9-ին Լա Սկալայում։ Այդ ներկայացման տոմսն երեսուն անգամ ավելի արժեր, քան սովորաբար էր։ Ներկա էին արքայական տոհմի ներկայացուցիչներ, ազնվականներ, երաժշտական քննադատներ, արվեստի գործիչներ Եվրոպայի տարբեր կողմերից։ ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, իսկ ավարտին ՝ Վերդիին և դերասաններին ուղղված ծափահարությունները տևեցին մեկ ժամ։ Այնուհետև դրան հետևեց բուռն ընդունելություն, երբ կոմպոզիտորը կնոջ և Բոիտոյի հետ ժամանեց Միլանի Գրանտ հոթել[81], ապա Հռոմ։

Իր կյանքի վերջին տարներին Վերդին մի շարք բարեգործական գործեր է ստանձնել․ 1894 թվականին հրատարակել է մի երգ նվիրված Սիցիլիայի երկրաշարժի զոհերի հիշատակին, իսկ 1895 -ից սկսած պլանավորել և հիմնադրել է մի շարք կառույցներ, այդ թվում Միլանի թոշակառու երաժիշտների համար հանգստյան տուն (Casa di Riposo per Musicisti), հիվանդանոց Բուսետոյին կից Վիլանովա սուլ Արդայում[82][83]։

Նրա վերջին գլխավոր ստեղծագործությունը Չորս հոգևոր գործերն են գրված երգչախմբի համար, հրատարաված 1898 թվականին[84]։ Մեկ տարի անց, խորապես վշտանալով Ումբերտո թագավորի սպանությամբ, նա որոշում է մի բան գրել այդ առիթով, սակայն այդպես էլ ամբողջացնել չի կարողանում[85]։ 1901 թվականի հունվարի 21-ին, երբ Վերդին գտնվում էր Գրանդ հոթելում, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է ունենում[86]։ Նա այդպես կաթվածահար եղած մեկ շաբաթ ապրեց, որի ընթացքում վիճակն օրեցօր ավելի էր վատթարանում։

Կաթվածահար լինելով նա կարողանում էր ներքին լսողությամբ կարդալ Պուչինիի «Բոհեմ», «Տոսկա», Լեոնկավալոյի «Ծաղրածուները», Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերաների պարտիտուրաները։ Բայց այն, ինչ նա մտածում էր այդ օպերաների մասին՝ գրված իր ուղղակի և արժանի ժառանգների կողմից, մնաց անհայտ։

Վերդին մահացավ հունվարի 27-ին՝ 87 տարեկան հասակում[87][88]։

Կոմպոզիտորի կտակի համաձայն՝ նրան թաղել են առանց երաժշտության. մի քանի մտերիմների ուղեկցությամբ աճյունն ամփոփվել է Միլանի գերեզմանատանը[89]: Սակայն մեկ ամիս անց նրա դին վերաթաղվել է Երաժիշտների ծերանոցի բակում՝ իտալացի հանրահայտ դիրիժոր Արտուրո Տոսկանինիի ղեկավարած 820 հոգանոց երգչախմբի ուղեկցությամբ, որը կատարում էր «Նաբուկկո» օպերայի մեղեդիներից[90][91]:

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ նվիրված Ջուզեպպե Վերդիին, 1963 թ.

Վերդիի նախորդներից նրա ստեղծագործության վրա ազդել են Ռոսսինին, Բելլինին, Մեյերբերը և ամենակարևորը՝ Դոնիցետտին: Վերջին երկու օպերաներում («Օթելլո» և «Ֆալստաֆ») նկատելի է Ռիխարդ Վագների ազդեցությունը։ Հարգելով Գունոյին, ում ժամանակակիցները համարում էին դարի մեծագույն կոմպոզիտորը, Վերդին այնուամենայնիվ ոչինչ չի վերցրել մեծ ֆրանսիացուց։ «Աիդա» օպերայի որոշ հատվածներ ցույց են տալիս, որ կոմպոզիտորը ծանոթ է եղել ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի ստեղծագործություններին։ Գլինկային Արևմտյան Եվրոպայում հանրաճանաչ դարձրեց Ֆերենց Լիստը՝ վերադառնալով ռուսաստանյան համերգաշրջանից։

Իր գործունեության ողջ ընթացքում տենորի համար նախատեսված գործերում Վերդին հրաժարվեց օգտագործել բարձր օկտավայի “դո”-ն՝ նկատի ունենալով, որ հենց այդ հնչյունը լիքը դահլիճի առջև կատարելու առիթը շեղում է կատարողներին և՛ կատարումից առաջ, և՛ հետո, և՛ հենց կատարման պահին։

Չնայած նրան, որ Վերդիի մոտ նոտայագրումը կատարված է վարպետորեն, սակայն կոմպոզիտորը հերոսների զգացմունքներն ու գործողության դրամատիզմն արտահայտելու համար մեծ մասամբ հիմնվում է իր երաժշտական շնորհի վրա։ Ի դեպ, շատ հաճախ Վերդիի օպերաներում, հատկապես վոկալ մենակատարումների համարներում հարմոնիան դիտմամբ ավելի ժուժկալ է, և ամբողջ նվագախումբը հնչում է ինչպես մեկ գործիք (Վերդիին է վերագրվում “Նվագախումբը մեծ կիթառ է” արտահայտությունը)։ Որոշ քննադատներ պնդում են, որ Վերդին տեխնիկական տեսանկյունից քիչ ուշադրություն է դարձրել պարտիտուրային, քանզի նա անցած դպրոցի և հմտության պակաս ուներ։ Ինքը՝ Վերդին մի անգամ ասել է. «Ես դա լրջորեն եմ ասում, բայց “գիտելիք” ասելով ես ամենևին չեմ հասկանում երաժշտական գիտելիքներ»: Այնուամենայնիվ, սխալ կլիներ պնդել, թե Վերդին թերագնահատել է նվագախմբի արտահայտչականության ուժը և չի կարողացել այն կիրառել ամբողջականությամբ, երբ իրեն պետք է եղել։ Բացի դրանից, նվագախմբում և կոնտրապունկտում կատարված նորարարությունները բնութագրական են Վերդիի ստեղծագործության համար, բնութագրական են այնքանով, որ ուրիշ կոմպոզիտորներ չէին համարձակվում փոխառել որոշ համարձակ հնարքներ՝ դրանց ակնթարթորեն ճանաչվելու պատճառով։

Վերդին առաջին կոմպոզիտորն էր, ով հատուկ որոնում էր լիբրետոյի այնպիսի սյուժե, որն ամենից լավ կհամապատասխաներ իր կոմպոզիտորական տաղանդի առանձնահատկություններին։ Սերտ համագործակցելով լիբրետիստների հետ և գիտենալով, որ հենց դրամատիկական արտահայտչականությունն իր տաղանդի գլխավոր ուժն է, նա ձգտում էր սյուժեից վերացնել “անպետք տարրերը” և “ավելորդ հերոսներին”՝ բեմում թողնելով միայն խիստ զգացմունքային կերպարներին ու հարուստ դրամատիզմ։

Այն ժամանակաշրջանում, երբ օպերան եղել է ամենատարածված ժամանցի միջոցը, Վերդին օգնել է արվեստի այս տեսակին դառնալ հասանելի նույնիսկ անգրագետներին: Լիբերտոն նա կարճ էր անում: Կարծում էր, ոչ թե բառը, այլ երաժշտությունը պետք է բացահայտի Տրուբադուրի բնավորությունը, Վիոլետայի կիրքը Ալֆրեդի նկատմամբ, Օթելոյի և Յագոյի բախումը:

«Վերդին մի ամբողջ դարաշրջան է օպերային երկնակամարում»,- ասել է ռուսաստանի ժաղովրդական արտիստ, հանրաճանաչ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին[92]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ, ֆիլմեր, բեմական պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդիի հուշարձանը Վերդիի անվան հրապարակում, Մանհեթեն, Նյու Յորք նահանգ
Վերդիի կիսանդրին, Պալերմոյում, Վերդիի անվան թատրոնի բակում
Վերդիի հուշարձանը Պարմայում

Ջուզեպպե Վերդիի անունով են կոչվում Միլանի կոնսերվատորիան[93], Թուրինի կոնսերվատորիանn[94] և Կոմոյի կոնսերվատորիան[95]։ Նրա անունն են կրում նաև Իտալիայի բազմաթիվ թատրոններ․

Վերդիի ծննդավայր Բուսսետոյում 1913 թվականին տեղադրվել է նստած Վերդիի արձանը (1850-ական թվականներին կառուցված իր իսկ անվան թատրոնի շենքի բակում)[96], հեղինակն է իտալացի քանդակագործ Լուիջի Սեչին (անգլ.՝ Luigi Secchi)։ Այն կոմպոզիտորի բազմաթիվ հուշարձաններից մեկն է[97]։

1906 թվականին կառուցած Ջուզեպպե Վերդի հուշարձանը պատրաստված է մարմարից, քանդակագործն է Պասկալ Սիվիլեթթին (անգլ.՝ Pasquale Civiletti)։ Այն գտնվում է Նյու Յորք Սիթիի Մանհեթենում։ Հուշարձանն իրենից ներկայացնում է Վերդիի արձանը և նրա օպերաներից չորս վառ կերպարներ․ Աիդան, Օթելլոն, Ֆալստաֆը և Տրավիատայից Լեոնորան.[98]։

Վերդին եղել է մի շարք ֆիլմերի և բեմական գործերի կերպար։ 1938 թվականին իտալացի կինոռեժիսոր Կարմինե Գալոնեի (Carmine Gallone) նկարահանած «Ջուզեպպե Վերդի» ֆիլմում Վերդիին մարմնավորել է իտալացի հայտնի դերասան Ֆոսկո Ջակետտին (Fosco Giachetti)[99], այնուհետև, ռեժիսոր Ռենատո Կաստելլանիի նկարահանած «Վերդիի կյանքը» (1982 կարճամետրաժ ֆիլմեր) «Վերդի» է խաղացել Ռոնալդ Փիքափը, իսկ անգլերեն տարբերակում՝ ամերիկացի դերասան Բերտ Լանկաստերը[100], ապա 1985 երաժշտական պիես «Աիդայից հետո», կոմպոզիտորի մասին գրաված պիես, որի հեղինակն է Ջուլիան Միտչելը (Julian Mitchell)[101]։

Կոմպոզիտոր՝ Լորենցո Ֆեռերոն (Lorenzo Ferrero) 1861 թվականի Ռիսորջիմենտո շարժման 150 ամյակին նվիրված, 2011 թվականին գրել է մեկ գործողությամբ «Ռիսորջիմենտո» օպերան, որտեղ նաև Վերդիի կերպարն է ներկայացրել[102]։

Կոմպոզիտորի նկարով կան բազմաթիվ նամականիշներ, իսկ 1962-1976 թվականներին նրա նկարը պատկերված է եղել 1000 լիրա թղթադրամի վրա։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տեսարան «Ռիսորջիմենտո» օպերայից, Վերդիի դերակատարը ձախից
Իտալական ₤ 1000 լիրա թղթադրամ (1969-1981), որի վրա պատկերված է Ջուզեպպե Վերդին
  • Օբերտո, կոմս դի Սան Բոնիֆաչո (Oberto, Conte di San Bonifacio) - 1839
  • Արքա մեկ ժամով (Un Giorno di Regno) - 1840
  • Նաբուկկո (Նաբուքոդոնոսոր) (Nabucco) - 1842
  • Լոմբարդցիները Առաջին խաչակրաց արշավանքում (I Lombardi) - 1843
  • Էրնանի (Ernani) - 1844 Վիկտոր Հյուգոյի համանուն պիեսի հիման վրա
  • Երկու Ֆոսկարի (I due Foscari) - 1844. Բայրոնի համանուն պիեսի հիման վրա
  • Ժաննա դ'Արկ (Giovanna d’Arco) - 1845. Շիլլերի «Օռլեանի կույսը» պիեսի հիման վրա
  • Ալզիրա (Alzira) - 1845. Վոլտերի համանուն պիեսի հիման վրա
  • Աթիլլա (Attila) - 1846.
  • Մակբեթ - 1847. Ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության
  • Ավազակներ (I masnadieri) - 1847. Ըստ Շիլլերի համանուն պիեսի
  • Երուսաղեմ (Jérusalem) - 1847 (Լոմբարդցիներ օպերայի վերախմբագրում)
  • Կորսար (Il corsaro) - 1848. Բայրոնի համանուն պոեմի հիման վրա
  • Լենյանոյի ճակատամարտը (La battaglia di Legnano) - 1849
  • Լուիզա Միլլեր (Luisa Miller) - 1849. Ըստ Շիլլերի «Խարդավանք և սեր» պիեսի
  • Ստիֆելիո (Stiffelio) - 1850
  • Ռիգոլետտո - 1851. Ըստ Հյուգոյի «Արքան զվարճանում է» պիեսի
  • Տրուբադուր (Il Trovatore) - 1853
  • Տրավիատա - 1853. Ըստ Ա. Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի
  • Սիցիլիական ժամերգություն (Les vêpres siciliennes) - 1855
  • Սիմոն Բոկանեգրա - 1857.
  • Արոլդո (Aroldo) - 1857 («Ստիֆելիո» օպերայի վերախմբագրում)
  • Պարահանդես-դիմակահանդես (Un ballo in maschera) - 1859.
  • Ճակատագրի ուժը (La forza del destino) - 1862.
  • Դոն Կարլոս (Don Carlos) - 1867. Ըստ Շիլլերի համանուն պիեսի
  • Աիդա (Aida) - 1871
  • Օթելլո (Otello) - 1887. Ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության
  • Ֆալստաֆ (Falstaff) - 1893. Ըստ Շեքսպիրի «Վինձորի չարաճճի կանայք» կատակերգության

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարային կվարտետ e-moll — 1873 թվ․
  • Ռեքվիեմ (Messa da Requiem) — 1874
  • Չորս հոգևոր երգեր (Quattro Pezzi Sacri) — 1892

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերդիի անունով կոչվել է խառնարան Մերկուրի (Փայլածու) մոլորակի վրա:
  • Իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչիի նկարահանած «Քսաներորդ դար» կամ «1900» գեղարվեստական ֆիլմը սկսում է Վերդիի մահվան օրով, որին էլ հաջորդում է երկու գլխավոր հերոսների ծնունդը։ Այդ դերերը մարմնավորել են Ժերար Դեպարդիեն և Ռոբերտ Դե Նիրոն:
  • Ըստ համաշխարհային օպերային ներկայացումների վիճակագրության, Վերդիի երեք օպերաները ՝ «Աիդա», «Տրավիատա» և «Ռիգոլետտո» համարվում են ամենաշատ բեմադրվածները, յուրաքանչյուրը տարեկան 300-400 անգամ[103]։
  • «Ռիգոլետտո» օպերայից «La donna e mobile» տենորի արիան ամենահայտնի արիան է, երբևէ գրված օպերայի համար։ Այն ծանոթ է նույնիսկ նրանց, ովքեր երբեք օպերա չեն լսում[104]։

Վերդին այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդիի օպերաներն այսօր հաճախ են բեմադրվում ամբողջ աշխարհում[105]։ Այդ օպերաների ձայնագրությունների մի քանի տեսակներ կան[106], իսկ DVD տարբերակով կա ամբողջական ձայնագրությունների հավաքածուն, որը ներկայացնում է Naxos Records-ը[107]։

Ժամանակակից բեմադրություններն էականորեն կարող են տարբերվել կոմպոզիտորի բնօրինակ ստեղծագործությունից։

Վերդիի երաժշտությունը կարող է դեռ առաջ քաշել մի շարք մշակութային և քաղաքական ռեզոնանսներ։ 1997 թվականին Ուելսի արքայադուստր Դիանայի հուղարկավորության ժամանակ հնչել է Վերդիի «Ռեքվիեմից» հատվածներ[108]։

2011 թվականի մարտի 12-ին Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված «Նաբուկկո» օպերայի բեմադրման ժամանակ դիրիժոր Ռիկարդո Մյուտին դադարեցրել է երաժշտությունն ու կոչ արե լսարանին (դահլիճում ներկա էր նաև Իտալիայի փոխնախարար Սիլվիո Բերլուսկոնին) բողոքել մշակույթի պետական ֆինանսավորման կրճատումների համար։ Մեծ խանդավառությամբ հանդիսատեսը միացել է նրա կոչին և նրանց է միացել երգչախումբը[109][110]։

2013 թվականին աշխարհի տարբեր անկյուններում մեծ շուքով նշվեց Վերդիի 200-ամյակը։ Հոբելյանական միջոցառումները բազմաժանր էին․ օպերաների բեմադրություններ, ելույթներ, հաղորդումներ, թերթերում և ամսագրերում հոդվածներ[111]։

Ձայնադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրավիատա, գործողություն 1-ին Ռիգոլետտո
Տրուբադուր, երգչախումբ Աիդա, հանդիսավոր քայլերգ
Տրուբադուր, գործողություն 2-րդ Տրավիատա, գործողություն 1-ին
Պարահանդես-դիմակահանդես, 1859, գործողություն 1-ին, տեսարան 2 Ճակատագրի ուժը, 1862, գործողություն 3, տեսարան 3
Աիդա, 1916 Օթելլո, (1887), Էնրիկո Կարուզո 1914 թ․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бушен А., Рождение оперы. (Молодой Верди). Роман, M․, 1958.
  • Галь Г. Брамс. Вагнер. Верди. Три мастера — три мира. М., 1986.
  • Орджоникидзе Г. Оперы Верди на сюжеты Шекспира, M., 1967.
  • Соловцова Л. А. Дж. Верди. М., Джузеппе Верди. Жизненный и творческий путь, М. 1986.
  • Тароцци Джузеппе Верди. М., 1984.
  • Эсе Ласло. Если бы Верди вёл дневник… — Будапешт, 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118626523 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 Верди Джузеппе // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. 10,0 10,1 10,2 http://www.theguardian.com/friday_review/story/0,3605,428319,00.html
  11. Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան, Երաժշտության աշխարհում. Օպերա, Երևան, «Արևիկ», 2003, էջ 7:
  12. 12,0 12,1 Rosselli, 2000, էջ` 12
  13. 13,0 13,1 Parker, n.d., մեկնաբանություն՝ §2
  14. Rosselli, 2000, էջ` 14
  15. Phillips-Matz, 1993, էջեր` 17–21
  16. Parker, 1998, էջ` 933
  17. Phillips-Matz, 1993, էջեր` 20–21
  18. Phillips-Matz, 1993, էջ` 35
  19. Kimbell, 1981, էջ` 92
  20. Kimbell 1981, p. 92.
  21. Phillips-Matz 1993, p. 32.
  22. Parker n.d., §2.
  23. Phillips-Matz 1993, p. 46.
  24. Phillips-Matz 1993, pp. 27–30.
  25. Porter, 1980, էջ` 636
  26. Porter, 1980, էջ` 637
  27. Gossett, 2008, էջ` 161
  28. Parker n.d., §2.
  29. Phillips-Matz, 1993, էջ` 67
  30. Parker n.d., §2.
  31. Phillips-Matz, 1993, էջեր` 79–80
  32. Kimbell, 1981, էջեր` 92, 96
  33. Kimbell 1981, pp. 92, 96.
  34. Budden, 1993, էջ` 71
  35. Parker, n.d., մեկնաբանություն՝ §4 (vii)
  36. 36,0 36,1 Porter, 1980, էջեր` 638–39
  37. Porter, 1980, էջ` 649
  38. Rosselli, 2000, էջ` 52
  39. Parker, p. 71
  40. Verdi to Clara Maffei, 12 May 1858, in Phillips-Matz, p. 379. He wrote: "From Nabucco, you may say, I have never had one hour of peace. Sixteen years in the galleys!"
  41. Verdi to Ricordi, 2 November 1864, in Phillips-Matz 1993, p. 476
  42. Parker, p. 82: He refers to 19th century writer Basevi's description as this begins Verdi's "second manner".
  43. Chusid, (Ed.): Chusid notes that the eight operas of the "middle period" begin with this opera and end with Un ballo in maschera (1859).
  44. Phillips-Matz, 1993, էջեր` 150–51
  45. Kerman, 2006, էջ` 23
  46. Newark, 2004, էջ` 198
  47. Parker, n.d., մեկնաբանություն՝ §5
  48. Walker, 1962, էջ` 218
  49. Phillips-Matz, 1993, էջ` 355
  50. Walker, 1962, էջ` 219
  51. Rosselli, 2000, էջ` 70
  52. Gossett, 2012, էջեր` 272, 274
  53. Gossett, 2012, էջեր` 272, 275–76
  54. Phillips-Matz 1993, pp. 188–91.
  55. Gossett 2012, pp. 279–80.
  56. Osborne, 1969, էջ` 198
  57. Parker 1998, p. 942
  58. Budden 1973, Vol. 3, p. 80
  59. Phillips-Matz 1993, pp. 400–02.
  60. Phillips-Matz, 1993, էջեր` 400–02
  61. Phillips-Matz, 1993, էջ` 417
  62. Gossett, 2012, էջ` 281
  63. Phillips-Matz, 1993, էջեր` 429–30
  64. Gossett, 2012, էջ` 282
  65. Porter, 1980, էջ` 653
  66. «Senato del Regno» (Italian) (Num. 340)։ Gazzetta Piemontese։ 10 December 1874։ «(Article stating the Italian Senate voted to approve Verdi's nomination on 8 Nov. 1874)» 
  67. Phillips-Matz, 1993, էջեր` 439–46
  68. 68,0 68,1 Rosselli, 2000, էջ` 124
  69. Budden, 1993, էջ` 88
  70. Phillips-Matz, 1993, էջեր` 446–49
  71. Parker, 2007, էջեր` 3–4
  72. Rosselli, 2000, էջեր` 128–31
  73. Rosselli, 2000, էջեր` 131, 133
  74. Rosselli 2000, pp. 138–39.
  75. Rosselli, 2000, էջեր` 138–39
  76. Porter 1980, p. 655.
  77. Rosselli 2000, pp. 149–50.
  78. Rosselli, 2000, էջ` 158–159
  79. Stowell, 2003, էջ` 259
  80. Klein, 1926, էջ` 606
  81. Hepokoski, 1983, էջեր` 55–56
  82. Budden, 1993, էջ` 140
  83. Parker, n.d., մեկնաբանություն՝ §8
  84. Porter, 1980, էջ` 639
  85. Budden, 1993, էջեր` 143–44
  86. The hotel's website (accessed 14 June 2015) contains a brief history of the composer's stay
  87. Budden, 1993, էջ` 146
  88. Rosselli, 2000, էջ` 186
  89. Porter, 1980, էջ` 659
  90. Phillips-Matz, 2004, էջ` 14
  91. Walker, 1962, էջ` 509
  92. https://www.panorama.am/am/news/2013/10/10/j-verdi/427178
  93. "Storia", Milan Conservatory website, accessed 27 June 2015.
  94. Conservatorio Statale di Musica Giuseppe Verdi, Torino website, accessed 27 June 2015
  95. Conservatorio di musica "Giuseppe Verdi" of Como website, accessed 27 June 2015
  96. Sadie, Sadie, էջ` 385
  97. A number of photographs of these can be seen at the "Opera, My Love" website (accessed 27 June 2015).
  98. «Verdi Memorial, (sculpture)» 
  99. Giuseppe Verdi in IMDb website, accessed 27 June 2015.
  100. Verdi (1982) in IMDb website, accessed 27 June 2015.
  101. After Aida Archived 30 June 2015 at the Wayback Machine. production details at Robert Fox Ltd. website, accessed 27 June 2015.
  102. Risorgimento on website of Teatro Comunale di Bologna, accessed 27 June 2015.
  103. https://www.cmuse.org/most-interesting-facts-about-giuseppe-verdi/
  104. https://www.cmuse.org/most-interesting-facts-about-giuseppe-verdi/
  105. Operabase website, accessed 28 June 2015.
  106. See e.g. Opera Discography Encyclopedia website, accessed 28 June 2015.
  107. "Tutto Verdi", Naxos website, accessed 28 June 2015
  108. Phillips-Matz 2004, p. 14
  109. James Bone, "Against Silvio Berlusconi's idea of culture", The Australian, 24 March 2011, accessed 28 June 2015.
  110. See "Va, pensiero", YouTube, accessed 28 June 2015.
  111. Charlotte Runcie, "Verdi: How his 200th birthday is being celebrated", Daily Telegraph, 9 October 2013, accessed 13 July 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր

Ձայնագրություններ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baldini Gabriele (1980)։ The Story of Giuseppe Verdi: Oberto to Un Ballo in Maschera։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-29712-5 
  • Balthazar, Scott E. (2004), «The forms of set pieces», in Balthazar, Scott E., The Cambridge Companion to Verdi, Cambridge Companions to Music, Cambridge: Cambridge University Press, pp. 49–68, ISBN 978-0-521-63535-6 
  • Berlin Isaiah (6 October 1979)։ «The 'Naiveté' of Verdi»։ New Republic։ Վերցված է 14 June 2015 
  • Budden Julian (1984a)։ The Operas of Verdi, Volume 1 (3rd ed.)։ London: Cassell։ ISBN 0-19-816262-6 
  • Budden Julian (1984b)։ The Operas of Verdi, Volume 2 (3rd ed.)։ London: Cassell։ ISBN 0-19-816262-6 
  • Budden Julian (1984c)։ The Operas of Verdi, Volume 3 (3rd ed.)։ London: Cassell։ ISBN 0-19-816263-4 
  • Budden Julian (1993)։ Verdi (Master Musicians series) (revised ed.)։ London: J. M. Dent։ ISBN 978-0-460-86111-3 
  • Chorley Henry F. (1972)։ Thirty Years' Musical Recollections։ New York: Vienna House։ ISBN 0-8443-0026-8 
  • Christiansen Rupert (1995)։ Prima Donna: A History (revised and updated ed.)։ London: Pimlico։ ISBN 978-0-712-67466-9 
  • Chusid, Martin (1997), «Towards an Understanding of Verdi's Middle Period», in Chusid, Martin, Verdi’s Middle Period, 1849 to 1859, Chicago and London: University of Chicago Press, pp. 1–14, ISBN 0-226-10659-4 
  • Conati Marcello (ed.) (1986)։ Encounters with Verdi։ Ithaca: Cornell University Press։ ISBN 978-0-801-49430-7 
  • Gossett, Philip (2005), «Edizioni distrutte and the Significance of Operatic Choruses during the Risorgimento», in Johnson, Victoria, Opera and Society in Italy and France from Monteverdi to Bourdieu, Cambridge: Cambridge University Press, pp. 339–87, ISBN 978-0-521-12420-1 
  • Gossett Philip (2008)։ Divas and Scholars: Performing Italian Opera։ Chicago: University of Chicago Press։ ISBN 978-0-226-30488-5 
  • Gossett Philip (2012)։ «Giuseppe Verdi and the Italian Risorgimento (Jayne Lecture, 2010)»։ Proceedings of the American Philosophical Society 156 (3): 271–82։ Արխիվացված օրիգինալից-ից 30 April 2015-ին։ Վերցված է 11 June 2015 
  • Harwood, Gregory W. (2004), «Verdi criticism», in Balthazar, Scott E., The Cambridge Companion to Verdi, Cambridge: Cambridge University Press, pp. 269–81, ISBN 978-0-521-63535-6 
  • Hepokoski James (1983)։ Giuseppe Verdi "Falstaff"։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0521235340 
  • Kerman Joseph (2006)։ «Verdi and the Undoing of Women»։ Cambridge Opera Journal 18 (1): 21–31։ JSTOR 3878271։ (subscription required (help)) 
  • Kimbell David R. B. (1981)։ Verdi in the Age of Italian Romanticism։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 9780521316781 
  • Klein John W. (July 1926)։ «Verdi and Falstaff»։ Musical Times 67 (1001): 605–07։ JSTOR 911833։ (subscription required (help)) 
  • Marchesi Gustavo (n.d.)։ «Muzio [Mussio], (Donnino) Emanuele»։ Oxford Music Online (online ed.)։ Վերցված է 14 July 2015։ (subscription required (help)) 
  • Martin George (1984)։ Verdi: His Music, Life and Times։ New York: Dodd, Mead and Company։ ISBN 0-396-08196-7 
  • Mazzucato, Giannandrea (1910), «Verdi, Giuseppe», in Fuller Maitland, J. A., Grove's Dictionary of Music and Musicians, 5 (2nd տպ.), New York: The Macmillan Company, pp. 247–60, https://archive.org/stream/cu31924021782879#page/n11/mode/2up 
  • Mendelsohn Gerald A. (1978)։ «Verdi the Man and Verdi the Dramatist (I)»։ 19th Century Music (University of California Press) 2 (2): 110–42։ JSTOR 746308։ (subscription required (help)) 
  • Mendelsohn Gerald A. (1979)։ «Verdi the Man and Verdi the Dramatist (II)»։ 19th Century Music (University of California Press) 2 (3): 214–30։ JSTOR 3519798։ (subscription required (help)) 
  • Newark, Cormac (2004), «"Ch'hai di nuovo, buffon?" or What's new with "Rigoletto"», in Balthazar, Scott E., The Cambridge Companion to Verdi, Cambridge: Cambridge University Press, pp. 197–208, ISBN 978-0-521-63535-6 
  • Osborne Charles (1969)։ The Complete Opera of Verdi։ New York: Da Capo Press, Inc.։ ISBN 0-306-80072-1 
  • Parker Roger (1982)։ «The Dramatic Structure of 'Il trovatore'»։ Music Analysis (John Wiley & Sons, Inc.) 1 (2): 155–67։ JSTOR 854126։ (subscription required (help)) 
  • Parker, Roger (1998), «Verdi, Giuseppe», in Sadie, Stanley, The New Grove Dictionary of Opera, 4, London: Macmillan Publishers, ISBN 0-333-73432-7 
  • Parker Roger (2007)։ «Verdi and Milan»։ Lectures and Events։ Gresham College։ Վերցված է 9 June 2015 
  • Parker Roger (n.d.)։ «Verdi, Giuseppe»։ Oxford Music Online (online ed.)։ Վերցված է 9 June 2015։ (subscription required (help)) 
  • Phillips-Matz Mary Jane (1993)։ Verdi: A Biography։ Oxford: Oxford University Press։ ISBN 0-19-313204-4 
  • Phillips-Matz, Mary Jane (2004), «Verdi's life: a thematic biography», in Balthazar, Scott E., The Cambridge Companion to Verdi, Cambridge: Cambridge University Press, pp. 3–14, ISBN 978-0-521-63535-6 
  • Porter, Andrew (1980), «Verdi, Giuseppe», in Sadie, Stanley, The New Grove Dictionary of Music and Musicians, 19, London: Macmillan Publishers, pp. 635–65, ISBN 0-333-23111-2 
  • Reibel Emanuel (2001)։ Verdi (1813–1901) (ֆրանսերեն)։ Paris: Jean-Paul Gisserot։ ISBN 978-2-877-47575-4 
  • Rosselli John (2000)։ The life of Verdi։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 978-0-521-66957-3 
  • Sadie Julie Anne, Sadie Stanley (2005)։ Calling on the Composer։ Yale: Yale University Press։ ISBN 978-0-300-18394-8 
  • Stowell, Robin (2003), «Traditional and progressive nineteenth-century trends», in Stowell, Robin, The Cambridge Companion to the String Quartet, Cambridge: Cambridge University Press, pp. 250–65, ISBN 978-0-521-00042-0 
  • Taruskin Richard (2010)։ Music in the Nineteenth Century։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-538483-3 
  • Walker Frank (1962)։ The Man Verdi։ New York: Knopf։ ISBN 0-226-87132-0։ Վերցված է 11 June 2015 
  • Werfel Franz, Stefan Paul (1973)։ Verdi: The Man and His Letters։ New York: Vienna House։ ISBN 0-8443-0088-8 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջուզեպպե Վերդի հոդվածին