Հռոմի օպերային թատրոն
![]() Teatro dell’Opera di Roma | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | Հռոմ |
Գտնվելու վայրը | Հռոմ[1] |
Հիմնադրման ամսաթիվ | 1880 թվական |
Անվանված է | Domenico Costanzi? |
Գլխավոր բալետմեյստեր | Միշա վան Հուք |
Ճարտարապետ | Աքիլե Սֆոնդրինի |
Կայք | operaroma.it |
![]() |
Հռոմի օպերային թատրոն կամ Հռոմի օպերա (իտալերեն՝ Teatro dell’Opera di Roma), օպերային թատրոն Հռոմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցվել է Դոմենիկո Կոստանցիի միջոցներով, իսկ ճարտարապետը եղել է Աքիլե Սֆոնդրինին։ Այն բացվել է 1880 թվականին Ջոակինո Ռոսսինիի Սեմիրամդա օպերայով։ 1926 թվականին թատրոնը գնել է քաղաքային խորհուրդը և մասնակի վերակառուցվել է[2]։ 1928 թվականին թատրոնը կրկին բացվեց և այժմ «Թագավորական օպերային թատրոն» (Teatro Reale dell’Opera) անունով։ 1946 թվականին թատրոնը ստացավ արդիական անվանում և 1958 թվականին մասնակի վերակառուցվեց երկրորդ անգամ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ թատրոնում անցել են օպերայի համաշխարհային պրեմիերաներ, ինչպես՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» (1900), Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (1890), «Իրիս» (1898), «Դիմակներ» (1901) և այլն։ Թատրոնի բեմահարթակին ելույթ են ունեցել երգիչներ և երգչուհիներ, ինչպես՝ Բելինոչի Ջեմա, Հարիքլեյա Դարքլե, Անտոնիո Կատոնյի, Ռոբերտո Ստայնո (XIX դար), Ալեսանդրո Բոնչի, Ամելիտա Գալլի-Կուրչի, Ջիլյի Բենյամինո, Էնրիկո Կարուզո, Տիտո Սկիպա, Լյոպալդ Մերսեդես (XX դար)։
Ռիկարդո Մուտին 2011 թվականի օգոստոսին նշանակվել է թատրոնի պատվավոր ցմահ տնօրեն[3]։
2014 թվականին թատրոնը իրեն ճանաչեց սնանկ և տնօրեն Մուտին չեղարկեց բոլոր պլանավորած ներկայացումները [4][5], և դրանից հետո թատրոնը արտիստներ է վարձում աութսորսինգի պայմաններով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Teatro dell'Opera di Roma։ «Ballet Company, A History»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-07-ին։ Վերցված է 2017-08-20
- ↑ Riccardo Muti Official Website։ «Riccardo Muti Official Biography»
- ↑ Lizzy Davies։ «Riccardo Muti severs ties with the Opera of Rome»
- ↑ Reuters։ «Rome opera house sacks orchestra, chorus as arts funding shrivels»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-12-ին։ Վերցված է 2017-08-20
- ↑ Nick Squires։ «Rome's Opera House fires entire orchestra and chorus»