Ամելիտա Գալլի-Կուրչի
Ամելիտա Գալլի-Կուրչի իտալերեն՝ Amelita Galli-Curci | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][4] |
Մահացել է | նոյեմբերի 26, 1963[1][2][3][…] (81 տարեկան) կամ նոյեմբերի 22, 1963[5] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Ամուսին | Luigi Curci? և Homer David Samuels? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ամելիտա Գալլի-Կուրչի (իտալերեն՝ Amelita Galli-Curci, օրիորդական անունը՝ Ամելիտա Գալլի, նոյեմբերի 18, 1882[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][4] - նոյեմբերի 26, 1963[1][2][3][…] կամ նոյեմբերի 22, 1963[5], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), իտալացի օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ Մինչև 1920 թվականին ելույթ է ունեցել Իտալիայի օպերային թատրոններում, այնուհետև դարձել է «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ունևոր ընտանիքում։ Մանուկ և պատանի հասակում հաճախել է դաշնամուրի դասերի, ավարտել է Միլանի կոնսերվատորիան որպես դաշնակահարուհի։ Վոկալ ուսանել է ինքնուրույն[6]։
Երգչուհու առաջնախաղը օպերայում կայացել է 1906 թվականին Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում՝ Ջիլդայի դերերգով։ Մինչև 1916 թվականը նա երգել է Եվրոպայի և Ամերիկայի տարբեր բեմերում։ 1916-1924 թվականներին եղել է Չիկագոյի օպերայի մեներգչուհի։
1921 թվականին Գալլի-Կուրչին դառնում է «Մետրոպոլիտեն օպերայի» (Նյու Յորք) թատերախմբի անդամ։
1930 թվականից դադարեցրել է ելույթները որպես օպերային երգչուհի, սակայն շարունակել է ակտիվորեն համերգներ տալ ևս յոթ տարի[6]։
Գալլի-Կուրչին տիրապետում էր օրինակելի կոլորատուրային սոպրանոյի, փառաբանվում էր բարդագույն ստեղծագործությունները մեծ թեթևությամբ և նրբագեղությամբ կատարելու ունակությամբ։ Պահպանվել են նրա կատարմամբ դասական մեներգերի («Լյուչիա դի Լամերմուր», ««Սևիլյան սափրիչ», «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Լակմե» և այլն) բազմաթիվ ձայնագրություններ[6]։
Գալլի-Կուրչի կրկնակի ազգանունը երգչուհին կրել է 1908 թվականից, երբ առաջին անգամ ամուսնացավ. նրա ամուսինն էր դարձել մարքիզ Լուիջի Կուրչին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Օպերա Վիվրա
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 6,2 Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 131. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0.
|