Գեղջկական ասպետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Գեղջկական ասպետություն
Fotothek df pk 0000026 014 Szenenbilder.jpg
Տեսակ օպերա
Կոմպոզիտոր Պիետրո Մասկանի
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ջովաննի Թարջիոնի-Տոցետի, ԳվիդոՄենաշի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուր Ջիովաննի Վերգա. «Գեղջկական ասպետություն» պատմվածք
Առաջնախաղի տարեթիվ մայիսի 17, 1890
Առաջնախաղի վայր Հռոմ
Cavalleria Rusticana Վիքիպահեստում

«Գեղջկական ասպետություն» (իտալ.՝ Cavalleria rusticana), Պիետրո Մասկանիի օպերա մեկ գործողությամբ։ Ստեղծվել է 1890 թ։ Իտալերեն լիբրետտոն Ջովաննի Թարջիոնի-Տոցետիի (Giovanni Targioni-Tozzetti) և Գվիդո Մենաշիի (Guido Menasci)` ըստ Ջիովաննի Վերգայի համանուն պատմվածքի։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1890 թ. մայիսի 17-ին Հռոմում։ Օպերան հանդիսանում է երաժշտական «վերիզմի» ուղղության հայտնի ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ հաճախ կատարվում է Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի հետ միասին։

«Գեղջկական ասպետություն» օպերան բեմադրվել է նաև Հայաստանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1959 թ (դիրիժոր՝ Յու. Դավթյան, բեմադրիչ՝ Ռ. Ջրբաշյան)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]