Ջոակինո Ռոսսինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոակինո Ռոսսինի
Composer Rossini G 1865 by Carjat - Restoration.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Gioachino Antonio Rossini
Ի ծնե անուն իտալ.՝ Giovacchino Antonio Rossini
Ծնվել է փետրվարի 29, 1792({{padleft:1792|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2]
Պեզարո, Մարկե, Իտալիա
Երկիր Flag of Italy (1861-1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել է նոյեմբերի 13, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2] (76 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր
Շրջանավարտ Conservatorio Giovanni Battista Martini
Ամուսին Իզաբելա Կոլբրան[3] և Օլիմպ Պելիսյե
Կայք fondazionerossini.org

Ջոակինո Անտոնիո Ռոսսինի (իտալ.՝ Gioachino Antonio Rossini, փետրվարի 29, 1792({{padleft:1792|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2], Պեզարո, Մարկե, Իտալիա - նոյեմբերի 13, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2], Փարիզ, Ֆրանսիա), իտալացի կոմպոզիտոր։ Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոակինո Ռոսսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում։ Ռոսսինիի հայրը շեփորահար էր, մայրը՝ երգչուհի և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ 1807 թվականին Ռոսսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։

Ռոսսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, Վենետիկի «Սան Մոզե» թատրոնում, 1810 թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, 1811 թ.)։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսսինին գործի լծվեց և 1812 թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվեց «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։

Բայց Ռոսսինիին մեծ հաղթանակ բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816-ին բեմադրված նրա «Սևիլյան սափրիչը»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է Ջովանի Պաիզիելլոյից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։

Նույն տարում Նեապոլում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «Մոխրոտը»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» 1817 թվականին Միլանում։ 181523 թվականներին Ռոսսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև Միլանի «Լա Սկալա» թատրոնը և Վիեննայի Իտալական թատրոնները։

1821 թվականին Ռոսսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելլա Կոլբրանի հետ։ 1823 – ին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ սթերլինգ: 1824 –ին Ռոսսինին Փարիզում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։

Ռոսսինիի ստեղծագործության բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսինիի օպերային երկու գլուխգործոցները իտալական երաժշտական թատրոնի ավանդույթային՝ կոմիկական և հերոսական ժանրերում հեղինակի որոնումների գագաթն են մարմնավորում։ Եթե «Սևիլյան սափրիչը» ամբողջացնում, ավարտում է բուֆֆա օպերայի զարգացումը, ապա «Վիլհելմ Տելլ»-ով դրվում է 19-րդ դարի հերոսական-ռոմանտիկական օպերայի սկիզբը։

Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թ-ը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հսրոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի (որը տիպիկ ժանր էր երրորդ դասի համար)և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, Բեթհովենը խորհուրդ էր տվել նրան (նրանք հանդիպել էին Վիեննայում, 1822 թ-ին) ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «Տոնական մեսսան», որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև Աստծուն, որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար)։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը։

Հիմնական օպերաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png