Սանտա Կրոչե (Ֆլորենցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Կրոչե
իտալ.՝ Basilica di Santa Croce
Eglise santa croce.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1] և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՖլորենցիա[1]
ՀասցեPiazza di Santa Croce, Firenze և Piazza di Santa Croce, Florència
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՖլորենցիայի թեմ
Օծման թվական1260
Հոգևոր կարգավիճակտաճար
Ներկա վիճակգործող
Կազմված էMuseo dell'Opera di Santa Croce?, Medici chapel?, Peruzzi Chapel?, Bardi Chapel?, Sassetti Chapel?, Baroncelli Chapel?, Q16536528? և Q3657322?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն
Նվիրվածքրիստոնեական խաչ
ԱնվանվածԿենարար Խաչ
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԱռնոլֆո դի Կամբիո
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1294
Կառուցման ավարտ1385
Հիմնադրված1294
Կոորդինատներ: 43°46′6.2000001003985″ հս․ լ. 11°15′46.200000098803″ ավ. ե. / 43.768388888916774704° հս․. լ. 11.26283333336077774° ավ. ե. / 43.768388888916774704; 11.26283333336077774
santacroceopera.it

Սանտա Կրոչե (իտալ.՝ Basilica di Santa Croce, Սուրբ Խաչ եկեղեցի), բազիլիկ Ֆլորենցիայի կենտրոնում, քաղաքի ամենահեղինակավոր տեսարժան վայրերից մեկը: Ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին է աշխարհում: Հայտնի է Ջոտտոյի ֆրեսկոներով և Իտալիայի հանրահայտ մարդկանց շիրիմներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդի համաձայն` եկեղեցին հիմնադրել է ինքը սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին: Նա մահացել է 1226 թվականին, իսկ մահից ընդամենը երկու տարի անց դասվել է սրբերի շարքին: 1229 թվականին հիշատակվում է նրան նվիրված եկեղեցու մասին: Այդ կառույցի տեղում կառուցվող նոր եկեղեցու շինարարությունը սկսվում է 1294 թվականի մայիսի 12-ին (հնարավոր է, որ ճարտարապետը եղել է Առնոլֆո դի Կամբիոն)[2]: Շինարարության ծախսերը հոգացել են Ֆլորենցիայի բարեկեցիկ ընտանիքները: 1442 թվականին եկեղեցին օծվել է Հռոմի Եվգենի IV պապի կողմից:

Եկեղեցու պատուհանները զարդարված են վիտրաժներով, որոնք ընդարձակում են շինության ինտերիերը: Եկեղեցին կառուցված է եգիպտական Т-աձև խաչի տեսքով և համարվում է Իտալիայի ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին: Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վերաշինվել է: 16-րդ դարի երկրորդ կեսին ավերվել են փայտյա շատ մասեր: Իտալացի քանդակագործ Անդրեա Օրկանյայի ֆրեսկոները մնացել են խորանի տակ, որ նկարազարդել է Ջորջո Վազարին: Եկեղեցին գոթական ոճով է կառուցված, այդ պատճառով այն ավելի փոքր է երևում, քան Սանտա Մարիա դել Ֆիորեն: Սանտա Կրոչեն զարդարված է բազմաթիվ ֆրեսկոներով, Ջոտտոյի քանդակներով: Եկեղեցում իրենց կնիքն են թողել նշանավոր շատ այլ քանդակագործների ու նկարիչներ ևս, ինչպես օրինակ` Դոնատելլոն, Անտոնիո Կանովան, Ջովանի դա Միլանոն, Թադեո Գադդին, Անտոնիոն, Բերնարդո Ռոսելինոն: Առանձնանում է սուրբ Ֆրանցիսկին նվիրված հարթաքանդակներով եպիսկոպոսական գահը, որի հեղինակը Բենեդետո դե Մայանոն է (1472):

1866 թվականին համալիրը դարձելէ պետության սեփականություն[3][4]:

Սանտա Կրոչեն` որպես պանթեոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցում թաղված են մոտ 300 նշանավոր ֆլորենտացիներ` արվեստի, գիտության, քաղաքական գործիչներ: Առավել տարածված են մարմարյա տապանաքարերը` մահացածի կերպարանքի փորագրությամբ: Շինությունն ունի երկու սյունաշարերով ձգվող կամարներ:

Իտալիայի մեծ մարդկանց տապաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկում կան Իտալիայի հանրահայտ մարդկանց շատ գերեզմաններ ու հուշատախտակներ: Դրանց թվում են.

  • Լեոն Բատիստա Ալբերտի (ճարտարապետ, XV դար)
  • Լորենցո Բարտոլինի (քանդակագործ, XVIII—XIX դարեր)
  • Դանթե Ալիգիերի (բանաստեղծ, XIII—XIV դարեր), թաղված է Ռավեննայում, բազիլիկում գտնվում է նրա տապանարձանը, որ կառուցվել է 1829 թվականին (Ռավեննայի իշխանությունները դեմ են բանաստեղծի աճյունափոշին Ֆլորենցիա տեղափոխելուն, քանի որ մահարձանի վրա կա «էտրուսկ» մակագրությունը):
  • Վիտորիո Ալֆիերի (բանաստեղծ, դրամատուրգ, XVIII դար)
  • Գալիլեո Գալիլեյ (աստղագետ, մաթեմատիկոս, XVI դար): Ծնունդով լինելով Պիզայից` նա կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆլորենցիայում: Տապանաքարին գիտնականի կերպարանքն է` զարդարված աստղագիտական ու երկրաչափական պատկերներով: Տապանաքարը Ջուլիո Ֆոգինիի աշխատանքն է (1737):
  • Նիկոլո Մաքիավելի (փիլիսոփա, պատմաբան, XV—XVI դարեր): Թաղվել է 1527 թվականին: Տապանաքարի հեղինակը Ինոչենցո Սպինացին է (1787): Տապանի վերևում կա դիվանագիտության այլաբանական քանդակ:
  • Միքելանջելո (նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, XV—XVI դարեր): Տապանաքարի հեղինակը Ջորջո Վազարին է (1570): Տապանաքարի վերևում գտնվում է Միքելանջելոյի կիսանդրին, իսկ ներքևի մասում այլաբանական երեք կերպարներ են, որոնք խորհրդանշում են Նկարչությունը, Ճարտարապետությունն ու Քանդակագործությունը:
  • Ջոակինո Ռոսսինի (կոմպոզիտոր, XIX դար)
  • Գուլիելմո Մարկոնի (ռադիոտեխնիկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր անթել հեռագրի գյուտի համար, XIX—XX դարեր)
  • Միխալ Կլեոֆաս Օգինսկի (լեհ կոմպոզիտոր, նշանավոր պոլոնեզի հեղինակը, քաղաքական գործիչ)
  • Էնրիկո Ֆերմի (ֆիզիկոս, 1938 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր): Բազիլիկում գտնվում է նրան նվիրված հուշատախտակ:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կրոչե բազիլիկը կարելի է տեսնել Assassin’s Creed II համակարգչային խաղում: Սյուժեի համաձայն` 1476 թվականին գլխավոր հերոսը հայտնվում է եկեղեցու դարպասներից ներս, որպեսզի սպանի եկեղեցական Ուբերտո Ալբերտիին, ով ներկա էր գտնվել նկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի նկարների ցուցահանդեսին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. Chiarini, Gloria (2007). "Basilica of Santa Croce". Florence Art Guide. Archived from the original on 29 July 2007. Retrieved 2007-07-30.
  3. Besse, J M (1911). "Suppression of Monasteries in Continental Europe: C. Italy". Catholic Encyclopedia. New Advent. Archived from the original on 5 September 2007. Retrieved 2007-07-30.
  4. "Santa Croce: Overview". Opera of Santa Croce. Archived from the original on 28 August 2007. Retrieved 2007-07-30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]