Միխալ Կլեոֆաս Օգինսկի
| Միխալ Կլեոֆաս Օգինսկի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | լեհ.՝ Michał Kleofas Ogiński |
| Ծնվել է | սեպտեմբերի 25, 1765[1][2][3][…] Guzów, Gmina Wiskitki, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[4] |
| Երկիր | Ռեչ Պոսպոլիտա, |
| Մահացել է | հոկտեմբերի 15, 1833[1][2][3][…] (68 տարեկան) Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[5][6] |
| Գերեզման | Սանտա Կրոչե եկեղեցի |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիվանագետ, քաղաքական գործիչ և նախարար |
| Անդամակցություն | Targowica Confederation? |
| Ամուսին | Izabela Lasocka? և Maria de Néri? |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Միխալ Կլեոֆաս Օգինսկի (լեհ.՝ Michał Kleofas Ogiński, սեպտեմբերի 25, 1765[1][2][3][…], Guzów, Gmina Wiskitki, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[4] - հոկտեմբերի 15, 1833[1][2][3][…], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[5][6]), լեհ կոմպոզիտոր և քաղաքական գործիչ, կոմս։ Չորսամյա սեյմի դեպուտատ (1788-1792 թթ.), Տ․ Կոստյուշկոյի ապստամբության մասնակից։
1795 թվականին վտարանդվել է։ 1802 թվականից ապրել է Զալեսյեում (Վիլնոյի մոտ), հաճախ եղել Պետերբուրգում (Ռուսական կայսրության սենատոր)։ 1822-1833 թվականներին ապրել է Ֆլորենցիայում։ Օգինսկին հեղինակ է զինվորական հայրենասիրական երգերի և քայլերգերի, ռոմանսների, մոտ 40 դաշնամուրային պիեսների, այդ թվում՝ պոլոնեզների։ Նրան են վերագրում «Դեռևս Լեհաստանը չի կործանվել» երգը, որը հետագայում դարձել է լեհական ազգային հիմնը։ Գրել է հուշագրություններ (հրատարակություն 4 հատոր Փարիզում, 1826-1827 թվականներին) և «Նամակներ երաժշտության մասին» (հրատարակություն Կրակովում, 1956 թվականին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 https://www.ipsb.nina.gov.pl/a/biografia/michal-kleofas-oginski-dyplomata-kompozytor-wiesz
- 1 2 Randel D. M. The Harvard Bibliographical Dictionary of Music — Cambridge University Press, 1996. — P. 649.
- 1 2 Senatorowie i dygnitarze Wielkiego Księstwa Litewskiego 1386—1795 (польск.) / J. Wolff — Kraków: 1885. — P. 190.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Կլեոֆաս Օգինսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 512)։ |