Ռեչ Պոսպոլիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
լեհ.՝ Królestwo Polskie i Wielkie Księstwo Litewskie
Լեհական թագավորություն և Լիտվական մեծ իշխանություն
(Ռեչ Պոսպոլիտա)
զինանշանը
Նշանաբան՝
լատ.՝ Si Deus Nobiscum quis contra nos
(Եթե աստվածն է մեզ հետ, ապա ո՞վ է մեր դեմ)

18-րդ դարում՝ լատ.՝ Pro Fide, Lege et Rege
(Հանուն հավատքի, օրենքի և թագավորի)
դիրքը
դիրքը
ՄայրաքաղաքԿրակով և Վիլնյուս (1569-1793),
Վարշավա (1793-1795)
Պետական լեզուներ լեհերեն, լատիներեն, լիտվերեն
Կառավարում ընտրովի միապետություն
 -  Լեհաստանի թագավոր և Լիտվական մեծ իշխան Սիգիզմունդ II Օգոստոս (առաջին)
 -  Լեհաստանի թագավոր և Լիտվական մեծ իշխան Ստանիսլավ II Օգոստոս (վերջին)
Հիմնադրում
 -  Դաշնության հիմնում (Լյուբլինյան ունիա) 1569, հուլիսի 1 
Տարածք
 -  Ընդհանուր 878 000 կմ² 
Բնակչություն
 -   նախահաշիվը 11 մլն 

Ռեչ Պոսպոլիտա (լեհ.՝ rzecz - իր, գործ և լեհ.՝ pospolita - ընդհանուր, «ընդհանուր գործ»), պաշտոնական անվանումը՝ Լեհական թագավորություն և Լիտվական մեծ իշխանություն (լեհ.՝ Królestwo Polskie i Wielkie Księstwo Litewskie)՝ դաշնություն Եվրոպայում 16-18-րդ դարերում՝ կազմավորված Լեհական թագավորության և Լիտվական մեծ իշխանության միությունից։ Առաջացել է 1569 թ.-ին Լյուբլինյան ունիայի արդյունքում, վերացել՝ 1795 թ.-ին երկրի բաժանման հետևանքով՝ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։ Տեղակայված էր ներկայիս Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսիաի և Լիտվայի, ինչպես նաև մասնակիորեն՝ Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի և Սլովակիայի տարածքների վրա։ Համարվում էր Եվրոպայի ամենամեծ և հայտնի երկրներից մեկը 16-րդ և 17-րդ դարերում[1]։ Երկրի ղեկավարը ընտրվում էր սեյմի կողմից՝ ցմահ, և կրում էր լեհական թագավորի և լիտվական մեծ իշխանի տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Norman Davies, Europe: A History, Pimlico 1997, p. 554: Poland-Lithuania was another country which experienced its 'Golden Age' during the sixteenth and early seventeenth centuries. The realm of the last Jagiellons was absolutely the largest state in Europe (անգլ.)