Լյուբլինյան ունիա (1569)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբլինյան ունիա
Lublin Union 1569.PNG
Յան Մատեյկո «Լյուբլինյան ունիա» նկար (1869 թ.)
Պատրաստվել է 1569 թ. հունիսի 28
Հաստատված է կնիքով 1569 թ. հուլիսի 1
Կողմեր Chorągiew królewska króla Zygmunta III Wazy.svg Ռեչ Պոսպոլիտա

Pahonia - Пагоня, Grand Duchy of Lithuania COA (1575) cut.png Լիտվական մեծ իշխանություն

Լյուբլինյան ունիա (1569), Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության միավորումը մեկ պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի մեջ։ Լյուբլինյան ունիան ավարտեց դեոևս 1385 թվականին Կրևյան ունիայով սկսված երկու պետությունների միավորման պրոցեսը։ Լեհաստանում և Լիտվայում սահմանվեց միատեսակ պետական կաոուցվածք, ընդհանուր սեյմ և դրամական սիստեմ։ Լիվոնիան հայտարարվեց ընդհանուր տիրույթ, վերացան մաքսերը։ Ռեչ Պոսպոլիտայի (որը միջազգային ասպարեզում հանդես էր գալիս որպես միասնական պետություն) գլուխ կանգնած էր լեհական և լիտվական իշխանների ընտրած թագավորը։ Լյուբլինյան ունիան չվերացրեց Լիտվայի անկախությունը, երկրում պահպանվեցին հատուկ օրենսդրություն և դատարան, առանձին բարձրագույն վարչական պաշտոններ, պետական գանձարանը, զորքը, պաշտոնական լեզուն մնաց բելառուսերենը։ Լյուբլինյան ունիան փաստորեն գոյատևեց մինչև 1795 թվականը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 642 CC-BY-SA-icon-80x15.png