Լիտվերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Լիտվերեն
lietuviųkalba
Lithuanian language in European language map 1741.jpg
Լիտվերենով գրված տեքստ (1741)[1]
Տեսակ լեզու
Ենթադաս Q149944?
Երկրներ Լիտվա Լիտվա
Բելառուս Բելառուս
Լեհաստան Լեհաստան
Պաշտոնական կարգավիճակ

Լիտվա Լիտվա
Եվրամիություն Եվրամիություն
Տարածաշրջանային կամ տեղի պաշտոնական լեզու
Flag of Poland.svg Լեհաստան

Խոսողների քանակ 4 000 000
Վերահսկող կազմակերպություն Լիտվերենի հանձնաժողով
Լեզվակիրների ընդհանուր թիվը 3 միլիոն (2006)[2]
Դասակարգում

Հինդեվրոպական լեզվաընտանիք

Բալթիկ-սլավոնական ճյուղ
Բալթյան խումբ
Արևելաբալթյան ենթախումբ
Գրերի համակարգ լատինական այբուբեն (լիտվական այբուբեն)
IETF lt
ԳՕՍՏ 7.75–97 լիտ 400
ISO 639-1 lt
ISO 639-2 lit
ISO 639-3 lit

Lithuanian language in the 16th century.png
Լիտվերենի տարածվածությունը 16-րդ դարում
Lithuanian language Վիքիպահեստում

Լիտվերեն (ինքնանուն՝ lietuvių kalba), հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան լեզվախմբի լեզու։ Աշխարհում լիտվերեն խոսում են 3 միլիոն մարդ։ Այն պաշտոնական լեզու է Լիտվայում։ Լիտվերենը չի մտնում ըստ տարածման աշխարհի լեզուների դասակարգման մեջ։

Հիմնական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան ճյուղին։ Ունի երկու հիմնական բարբառ ժյամայտյան (ստորին լիտվական) և աուկշտայտյան (վերին լիտվական)․ վերջինս ընկած է գրական լիտվերենի հիմքում։ Հնդեվրոպական լեզվաընտանիքում բնորոշ է առավել հնատիպ գծերով։

Հնչյունական կազմը հարուստ է(12 ձայնավոր, 8 երկբառ, 45 բաղաձայն)։ Ձայնավորներն ունեն իմաստազատիչ քանակային տարբերություն(երկար–կարճ)։ Շեշտը փոփոխական է, վանկը բնորոշ է ինտոնացիոն ուրույն կաղապարով։

Գոյականն ունի սեռի (արական, իգական, ընդհանուր), թվի(եզակի, հոգնակի, բարբառներում՝ երկակիի մնացորդներ), հոլովի (7) կարգեր։ Բայը ևս հարուստ է ձևաբանական կարգերով (4 եղանակ, 4 ժամանակային ձև)։ Գրավոր հուշարձանները՝ 16–րդ դարից, այբուբենը՝ լատինագիր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бумблаускас, Альфредас|Alfredas Bumblauskas. Senosios Lietuvos istorija, 1009—1795. (История древней Литвы: 1009—1795) — Vilnius: R. Paknio leidykla, 2005. — ISBN 9986-830-89-3 (լիտվ.)
  2. Ethnologue report for language code:lit