Դանիերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Դանիերեն
Dansk
B74detail.jpg
Տեսակ լեզու
Ենթադաս Q3090263?
Երկրներ {{{2}}} Դանիա
{{{2}}} Գրենլանդիա
{{{2}}} Գերմանիա
Flag of the Faroe Islands.svg Ֆարերյան կղզիներ
Պաշտոնական կարգավիճակ {{{2}}} Դանիա
Flag of the Faroe Islands.svg Ֆարերյան կղզիներ
Եվրամիություն Եվրամիություն
Խոսողների քանակ 6 000 000
Վերահսկող կազմակերպություն Q196134?
Լեզվակիրների ընդհանուր թիվը 5,7 մլն. (2005 թվականի գնահատական)
Դասակարգում

Հնդեվրոպական լեզվաընտանիք

Գերմանական ճյուղ
Սկանդինավյան խումբ
Արևելասկանդինավյան ենթախումբ
Գրերի համակարգ լատինական այբուբեն (դանիական այբուբեն)
IETF da
ԳՕՍՏ 7.75–97 դան 178
ISO 639-1 da
ISO 639-2 dan

Idioma danés.PNG
     Շրջաններ, որտեղ դանիերենը մեծամասնության լեզուն է։      Շրջաններ, որտեղ դանիերենը փոքրամասնության լեզուն է։
Danish language Վիքիպահեստում

Դանիերենը (ինքնանվանումը՝ dansk դանսկ) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի գերմանական լեզվախմբին։ Աշխարհում դանիերեն խոսում է 6 միլիոն մարդ՝ առավելապես Դանիայում և Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում, որտեղ ունի փոքրամասնության լեզվի կարգավիճակ[1]։ Պաշտոնական լեզու է Դանիայում։

Պատմություն[խմբագրել]

Դանիերենն առաջացել է նախասկանդինավերենից, այնպես, ինչպես շվեդերենը, նորվեգական լեզուները, ֆարերերենը և իսլանդերենը։ Մայր լեզվից դանիերենն սկսել է տարանջատվել IX-X դարերում, երբ սկսեցին հայտնվել մյուս սկանդինավյան լեզուներից տարբերվող առանձնահատկություններ։

Բոլոր սկանդինավյան լեզուներից դանիերենն ամենաշատ ազդեցությունն է կրել գերմաներենից։ Ինչպես նաև բոլոր սկանդինավյան լեզուներից առավել հակված է նորամուծությունների։

Քերականություն[խմբագրել]

Թվականներ[խմբագրել]

XX-ից բարձր թվերի բառաձևերում միավորները դրվում են տասնավորներից առաջ, ինչպես ներկայացվում է, օրինակ, 21-ը՝ enogtyve, բառացի՝ «մեկ եւ քսան»։

Halvanden թվականը նշանակում է 1½ (բառացի՝ «կես երկրորդ», նկատի ունի՝ «մեկին գումարած երկրորդ մեկի կեսը»)։ Halvtredje (2½) և halvfjerde (3½) թվականները հնացած են։

Դանիերենի առանձնահատկություններից է նաև այն, որ 50, 60, 70, 80 և 90 թվականների պարագայում քսանյակը օգտագործվում է որպես հաշվարկի հիմնական միավոր՝ Tres (tre-sinds-tyve-ի կրճատը, որը նշանակում է «երեք անգամ քսան») նշանակում է վաթսուն, այն դեպքում, երբ halvtreds-ը (tre-sinds-tyve-ի կրճատը, որը բառացի նշանակում է «կես երրորդ քսանի, ինչը հասկացվում է՝ երկու քսան գումարած երրորդ քսանի կեսը) տասնհինգն է։ «Անգամ քսան» նշանակող sindstyve վերջավորությունն այլևս չի մտցվում քանակական թվականներում, սակայն, մինչև հիմա գործածվում է դասական թվականներում։ Այսպես, այսօրվա դանիերենում հիսուներկուսը ներկայացվում է որպես tooghalvtreds հիմա հնացած tooghalvtredsindstyve-ից, միչդեռ 52-րդը՝ կամ tooghalvtredsende կամ tooghalvtredsindstyvende։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]