Իդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իդիշ (ייִדישyidish կամ אידיש idish, բառացիորեն «հրեական»), հրեերեն լեզուն է, հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմաներենի ճյուղին է պատկանում: Պատմականորեն այս լեզվով խոսել են աշկենազի կոչվող հրեաները: Նրանք եվրոպական ծագումով գերմանախոս հրեաներն են:

Այն մշակվել է ներգաղթած հրեա համայնքի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում X—XIV դարերում` միջին և վերին գերմանական բարբառների հենքի վրա հին եբրայերեն և արամեերեն լեզուների բառապաշարից բազմաթիվ փոխառություններով: Այն կրել է նաև սլավոնական լեզուների ազդեցությունը, երբ աշկենազի համայնքը գաղթել է արևելք։[1][2] Իդիշ լեզուն օգտագործում է հին եբրայերենի այբուբենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Introduction to Old Yiddish literature, p. 72, Baumgarten and Frakes, Oxford University Press, 2005
  2. "Development of Yiddish over the ages", www.jewishgen.org