Կաբալա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաբալա (այլ կիրառումներ)
հոդվածաշարի մաս |
Հրեաներ և հուդայականություն |
---|
![]() |
|
|
![]() ![]() |
Կաբալա (եբրայերեն՝ קַבָּלָה — «ստացում», «ավանդաբար ստացված»), հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգ։ Ձևավորվել է X դարում։ Տերմինը հրեական հին գրականության մեջ վերաբերում էր հուդայականությանը։ X-XI-րդ դդ. այն օգտագործվում էր որպես թեոսոֆիական նոր համակարգի անվանում։ Կաբալան համակցել է գնոստիցիզմի, պյութագորականության և նեոպլատոնականության գաղափարները։ Կաբալայում քննարկված է աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը։ Ըստ Կաբալայի` այս ուսմունքն ամբողջությամբ շարադրված է Աստվածաշնչում, սակայն միայն Կաբալայի գաղտնի տեսությանը տեղյակ ընթերցողը կարող է բառերի, տառերի և դրանց թվային նշանակությունների բարդ համակցումների միջոցով հասկանալ այն։
Կաբալայի հիմնական դրույթներն արտացոլված են «Սեֆեր Յեցիրա»-ում («Արարչագործության գիրք», III-VIII-րդ դդ. և «Զոհար»-ում («Լույս», XIII դար)։
Լինելով մեսիական ուսմունք` Կաբալան մեծ դեր է խաղացել քրիստոնեական աստվածաբանական գրականության մեջ, հատկապես վերածննդի դարաշրջանում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաբալա կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 148)։ ![]() |
|