Պյութագորասականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյութագորաս Սամոսացի (հռոմեական պատճեն)

Պյութագորասականություն, կրոնական փիլիսոփայական ուսմունք է, որն առաջացել է Հին Հունաստանում՝ Ք. ա. VI—IV դարերում: Անվանումն ստացել է իր նախահայր՝ Պյութագորասի պատվին:

Իր հետևերդների շրջանակում նա ինքն էր առանձնացնում հիմնական խմբի պյութագորասականներին (իրական հետևորդներին), մնացածին անվանում էր՝ պյութագորիստներ, որոնք դրսևորում են արտաքին եռանդ[1]:

Պյութագորասականության միության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության հիմնադիրը Պյութագորասն էր՝ Մենսարխի որդին, ծնված Սամոս կղզում[2]: Նրա զարգացումը համընկնում է Պոլիկրատ (մոտ. Ք. ա. 530 թվական) բռնապետի կառավարման ժամանակաշրջանի հետ: Պյութագորասը Իտալիայի Կրոտոնե քաղաքում հիմնեց միություն: Նա մահացավ Մետապոնտիումում, ուր նա տեղափոխվեց իր միության հանդեպ կրոտոնցիների թշնամական վերաբերմունքի պատճառուվ:

Պյութագորասի մահից հետո պյութագորասականության միության դեմ թշնամանքն ավելի սրվեց և Ք. ա. V դարում վերաճեց աղետի: Կրոտոնեում բազմաթիվ պյութագորիստներ, այնտեղ՝ որտեղ հավաքվում էին սպանվեցին և հրկիզվեցին: Ջարդը շարունակվեց նաև այլ վայրերում: Ողջ մնացածները ստիպված էին փախչել՝ իրենց հետ տարածվելով ուսմունքն ու իրենց միության առեղծվածները: Այդ առեղծվածները միությանը հնարավորություն տվեցին գոյատևել նաև այն ժամանակ, երբ նա կորցրեց իր նախկին քաղաքական և կրթական նշանակությունը: Ք. ա. V դարի վերջում Մեծ Հունաստանում պյութագորիստների քաղաքական նշանակությունը վերածնվեց: Կարևոր գործիչը Արքիտասն էր, ռազմական հրամանատար և պետական գործիչ: Ք. ա. IV դարից սկսած պյութագորասականությունն իր տեղերը զիջեց պլատոնականությանը:

Ինքը՝ Պյութագորասը չի թողել իր ուսմունքի գրավոր շարադրանք (այն կրում էր խիստ ծածուկ բնույթ[3]) և առաջին գրողը համարվում է Ֆիլոլաուսը, ով տվեց պյութագորասականության վարդապետության ձևակերպումները: Նախկին պյութագորասականների ուսմունքը հայտնի է Պլատոնի և Արիստոտելի վկայությունների, ինչպես նաև Ֆիլոլաուսի որոշ ֆրագմենտներից, որոնք համարվում են բնագրեր:

Պյութագորասականության միությանը՝ որպես կրոնական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյութագորասականների հիմնը՝ դեպի արև: Ֆյոդր Բրոննիկով

Պյութագորասի ուսմնուքի հիմքը դարձավ օրփեոսականությունը:

Հիմք կա մտածելու, որ Պյութագորասը հիմնել է միստիկ միություն, որտեղ սովորեցրել է իր հետևորդներին նոր մաքրման արարողություն: Այդ արարողությունները կապված էին հոգիների տեղափոխման ուսմունքի սովորեցմնան հետ, ինչը կարելի է վերագրել Պյութագորասին, հիմք ընդունելով Հերոդոտոսի և Քսենոփանեսի վկայությունները: Դրանք հանդիպում են նաև Պարմենիդեսի, Էմպեդոկլեսի և Պինդարոսի մոտ՝ ովքեր գտնվել են պյութագորասականության ազդեցության տակ:

Մի շարք կանոնակարգեր և արգելքներ գալիս են շատ հնուց: Այդ արգելքներից առավել հայտնի դարձավ սննդի մեջ լոբու օգտագործման արգելքը, որի պատճառով, ըստ ավանդույթներից մեկի, մահացել է Պյութագորասը: Այս արգելքի պատճառը իրականում հայտնի չէ, աղբյուրները բարձրացնում են տարբեր ենթադրություններ՝ այսպիսի տաբուի պատճառների վերաբերյալ: Օրինակ՝ փիլիսոփա Ելենա Շուլգան բացատրում է դա նրանով, որ լոբին, հիշեցնելով մարդկային սաղմ, ասոցացվում է նախածնության հետ[4]:

Պյութագորասականները կիրառում էին բուսակերությունը՝ կրոնական, բարոյագիտական և ասկետիկական պատճառներով, մասնավորապես՝ կապված հոգիների տեղափոխման ուսմունքի հետ: Օրփեոսականության հետքերով, պյութագորասականները կարծում էին, որ յուրաքանչյուր մարդում հոգի երկդաշտ համակարգ է և բաղկացած է տղամարդկանց և կանանց մասերից, որոնք կոչվում են՝ Էրոս և Պսիքե[5]:

Պյութագորասականների փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյութագորասն առաջին մտածողն էր, ով ըստ ավանդության, անվանեց իրեն փիլիսոփա, այսինքն՝ «իմաստության սիրահար»: Նրա ուսմունքի առարկան աշխարհն էր՝ իր ամբողջականությամբ, ենթարկված՝ ներդաշնակությանն ու թվերին: Ելենա Շուլգան նշում էր, որ այս դպրոցի փիլիսոփայության ձևավորման գործում հայեցակարգային է արդարության սկզբունքը, որը պետք է դիտարկել որպես կարևոր[6]: Փիլիսոփայության զարգացման գագաթնակետը համարվում է ինքնամփոփ միտքը, մեջտեղում՝ քաղաքացիական միտքը, երրորդում՝ միտքը՝ կապված խորհրդավորության հետ[7]:

Պյութագորասականների կողմից կազմվել է աղուսյակ՝ կազմված 10 հակադրություններից: Արիստոտելը դրանք մեջբերում է իր «Մետաֆիզիկայում».

Համաշխարհային ներդաշնակության մեջ եզրահանգվում է[8], որ կա եզակի հոգնակիի մեջ և հոգնակի՝ եզակիի (ἕν καί πολλά): Ինչպե՞ս հասկանալ այս իրողությունը: Այս հարցի անմիջական պատասխան է համարվում թիվը. նրա մեջ միավորվում են բազմակին, նա ցանկացած չափի սկիզզբն է: Մոնոխորդի վրա փորձերը ցույց են տալիս, որ թիվը ձայնային հարմոնիայի սկիզբն է, որը որոշվում է մաթեմատիկական օրենքներով: Աստղագիտական դիտարկումները մեզ ցույց են տալիս, որ երկնային երևույթները, որի հետ կապված են բոլոր երկրային կյանքի գլխավոր փոփոխությունները, տեղի են ունենում մաթեմատիկական ճշգրտությամբ՝ կիկնվելով ճշգրիտ սահմանված փուլերով: Պյութագորասականները, վերցնելով մաթեմատիկական գիտությունները, առաջին անգամ այն առաջ մղեցին: Նրանք ընդունեցին մաթեմատիկական հիմքը՝ որպես ամբողջ գոյության սկիզբ: Այդպիսի սկզբում, բնականաբար, առաջինը հանդես են գալիս թվերը: Հետագայում նրանք թվերի մեջ գտնում էին երաժշտական ներդաշնակության հատկություններ և հարաբերություններ և քանի որ նրանց համար բոլոր այլ իրերն, ըստ իրենց էության, հանդիսանում էին թվերի նմանություններ, նրանք ընդունում էին, որ թվերի տարրերը ամբողջ գոյության տարրերի էությունն են: Այսպիսով. պյութագորասյան թվերն ունեն ոչ պարզ քանակական նշանակություն. եթե մեր համար թիվը միավորների որոշակի գոմար է, ապա պյութագորասականների համար, ավելի շուտ, այն ուժն է, որը միավորում է այդ միավորումները որոշակի ամբողջության մեջ և տալիս է դրանց որոշակի հատկություններ:

Պյութագորասյան կոսմոլոգիա և աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյութագորասականների տիեզերագիտությունում հանդիպում ենք երկու հիմնական սկիզբների հետ՝ սահման և անսահմանություն: Երկիրը սահմանափակ ոլորտ է, իրականությունը անսահմանության մեջ է: «Առաջնային ամբողջությունը առաջացել է անհայտ պատճառներով, - ասում էր Արիստոտելը, դեպի իրեն է ձգում անսահմանության մասերը՝ սահմանափակելով դրանք սահմանի ուժով»: Ուսմունքն այն մասին, որ աշխարհը ներշնչում է օդը (կամ դատարկությունը), նաև ինչ-որ բան՝ երկնային լուսատուների ուսմունքից, պյութագորասականները ընդօրինակել են Անաքսիմենեսից[9]: Ըստ Ֆիլոլաուսի «աշխարհը մեկն է և ձևավորվել է կենտրոնից»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шульга, 2008, с. 71.
  2. Рожанский И. Д. Античная наука. — М.: Наука, 1980. — 200 с. — (История науки и техники). — 50 000 экз.
  3. Рожанский И. Д. Античная наука. — М.: Наука, 1980. — 200 с. — (История науки и техники). — 50 000 экз.
  4. Шульга, 2008, с. 73.
  5. Гнездилова Е. В. Миф об Орфее в литературе первой половины XX века : 10.01.03 Миф об Орфее в литературе первой половины XX века (Р. М. Рильке, Ж. Кокто, Ж. Ануй, Т. Уильямс) : дис. … канд. филол. наук : 10.01.03 Москва, 2006. 200 с.
  6. Шульга, 2008.
  7. Шульга, 2008, с. 74.
  8. լկ;յպյպռոյոպյ
  9. http://www.sno.pro1.ru/lib/asmus/1-1.htm


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пифагор и пифагорейцы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Ахутин А. В. Античные начала философии. — СПб.: Наука, 2007.
  • Ахутин А. В. История принципов физического эксперимента от античности до XVII в. — М.: Наука, 1976.
  • Ван дер Варден Б. Л. Пробуждающаяся наука: Математика Древнего Египта, Вавилона и Греции / Пер. И. Н. Веселовского. — М.: Физматгиз, 1959. (Репр.: М.: УРСС, 2007)
  • Герцман Е. В. Пифагорейское музыкознание. Начала древнегреческой науки о музыке. — СПб.: Гуманитарная академия, 2003.
  • Диоген Лаэртский. О жизни, учениях и изречениях знаменитых философов / Пер. М. Л. Гаспарова. — М.: Мысль, 1986.
  • Жмудь Л. Я. Пифагор и его школа (ок. 530 — ок. 430 гг. до н. э.). — Л.: Наука, 1990.
  • Жмудь Л. Я. Наука, философия и религия в раннем пифагореизме. — СПб.: Алетейя, 1994.
  • Лебедев А. В. Западногреческие философские поэмы и гомеровская традиция: преемственность или разрыв? // Индоевропейское языкознание и классическая филология-XV (Чтения памяти проф. И. М. Тронского). Материалы международной конференции. — СПб., 2010. — С. 359–368.
  • Лосев А. Ф. История античной эстетики. — М.: Искусство, 1979. — Т. 5: Ранний эллинизм.
  • Шичалин Ю. А. Статус науки в орфико-пифагорейских кругах // Философско-религиозные истоки науки. — М., 1997. — С. 12-44.
  • Шульга В. Н. Здоровье в контексте философско-исторического анализа // Философия науки. — 2008. — № 13.
  • Щетников А. И. Пифагорейское учение о числе и величине. — Изд-во Новосибирского ун-та, 1997.
  • Щетников А. И. Возникновение теоретической математики и пифагорейская сотериология вспоминания // Математическое образование. — 2005. — № 4(35). — С. 17-28.
  • Щетников А. И. Пифагорейский алгоритм для вычисления сторонних и диагональных чисел и понятие семенного логоса // Историко-математические исследования. — 2005. — № 10(45). — С. 160—173.
  • Щетников А. И. Развитие учения о музыкальной гармонии от Пифагора до Архита // Пифагорейская гармония: исследования и тексты. — Новосибирск: АНТ, 2005. — С. 25-65.
  • Эберт Т. Сократ как пифагореец и анамнезис в диалоге Платона «Федон». — СПб.: Изд-во С.-Петербургского ун-та, 2005.
  • Ямвлих. О пифагоровой жизни / Пер. И. Ю. Мельниковой. — М.: Алетейя, 2002.
  • Янков В. А. Становление доказательства в ранней греческой математике (гипотетическая реконструкция) // Историко-математические исследования. — 1997. — № 2(37). — С. 200—236.
  • Янков В. А. Гиппас и рождение геометрии величин // Историко-математические исследования. — 2000. — № 5(40). — С. 192—222.
  • Янков В. А. Геометрия последователей Гиппаса // Историко-математические исследования. — 2001. — № 6(41). — С. 285—318.
  • Семушкин А. В. Антиномизм мифа и логоса в генезисе философского знания стр. 71-72; на других языках
  • Bowen A.C. The foundations of early Pythagorean harmonic science: Architas, fragment 1. Ancient Philosophy, 2, 1982, p. 79-104.
  • Bowen A.C. Euclid’s Sectio canonis and the history of pythagoreanism. In: Science and philosophy in classical Greece. NY: Garland, 1991, p. 167—187.
  • Burkert W. Weisheit und Wissenschaft: Studien zu Pythagoras, Philolaos und Platon. Nürnberg, 1962. Английский перевод: Lore and science in ancient pythagoreanism. Cambridge (Mass.): Harvard University Press, 1972.
  • Godwin J. The harmony of the spheres: A sourcebook of the Pythagorean tradition in music. Rochester, Inner Traditions Int., 1993.
  • Heath T.L. A history of Greek mathematics. 2 vols. Oxford: Clarendon Press, 1921. (Repr.: NY: Dover, 1981)
  • Heidel W.A. The Pythagoreans and Greek mathematics. American Journal of Philology, 61, 1940, p. 1-33.
  • Huffman C.A. Philolaus of Croton: pythagorean and presocratic. Cambridge University Press, 1993.
  • Huffman C.A. Archytas of Tarentum: pythagorean, philosopher and mathematician king. Cambridge University Press, 2004.
  • Kahn C. Pythagoras and the Pythagoreans. Indianapolis: Hackett, 2001.
  • Levin F. R. The Harmonics of Nicomachus and the Pythagorean tradition. University Park: American Philological Association, 1975.
  • Long H.S. A study of the doctrine of metempsychosis in Greece from Pythagoras to Plato. Princeton: Princeton University Press, 1948.
  • Martinez A. A. Pythagoras, Bruno, Galileo: The Pagan Heresies of the Copernicans. — CreateSpace Independent Publishing Platform, 2014.
  • O’Meara D.J. Pythagoras revived, mathematics and philosophy in late antiquity. Oxford: Clarendon, 1989.
  • Philip J.A. Pythagoras and early Pythaforeanism. Toronto University Press, 1966.
  • Van der Waerden B.L. Die Pythagoreer: Religiöse Bruderschaft und Schule der Wissenschaft. Zürich, Artemis Verlag, 1979.
  • Vogel C. J. Pythagoras and early pythagoreanism. Assen: Van Gorcum, 1966.