Կրոտոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կրոտոնե
իտալ.՝ Crotone
Crotone Lungomare.jpg
Կոորդինատներ: 39°5′0″ հս․ լ. 17°7′0″ ավ. ե. / 39.08333° հս․. լ. 17.11667° ավ. ե. / 39.08333; 17.11667
Երկիր Իտալիա Իտալիա
Մակերես 182 կմ²
ԲԾՄ 8±1 մետր
Բնակչություն 62 657 մարդ (հունիսի 30, 2016)[1]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 0962
Փոստային ինդեքսներ 88900
Ավտոմոբիլային կոդ KR
Պաշտոնական կայք comune.crotone.it
##Կրոտոնե (Իտալիա)
Red pog.png

Կրոտոնե (իտալ.՝ Crotone Լսել [kroˈtone]), մինչև 1928 թվականը Կոտրոնե (Cotrone, սից. Cutroni), հնում Կրոտոնա (հուն. Κρότωνας, Κρότων, լատ. Croton, Croto, Crotus, Crotona, Crotonium), վաղեմի քաղաք-նավահանգիստ Տարենտյան ծոցի ափին, իտալական Կալաբրիա մարզում, 1994 թվ.-ից համանուն նահանգի վարչական կենտրոն:

Հսկա Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոտոնը հիմնվել է հույների կողմից Ք.ա. 708 թվ.-ին, չնայած ծովախորշի թերություններին, ծառայում էր միակ նավահանգիստը Տարենտայից Ռեգիայի ափին: Հնում բնակեցումը զբաղեցնում էր բլուրը, որտեղ հիմնման ժամանակներից հնավանդ է հելլենական Ակրոպոլիսը:

Սկսած մ.թ.ա. 580 թվ.-ից կրոտոնցիները փայլել են Օլիմպիական խաղերում և գովերգվում էին Հելլադայում բժշկության արվեստով: Կրոտոնից հիշեցնում են Հերոդոտին, ինչպես «բժիշկ, որ գերազանցում է բոլոր ժամանակակիցներին»: Ք.ա. 530 թվ.-ին Պիֆագորը Կրոտոնում հիմնեց փիլիսոփայական-բարոյագիտական դպրոց, որի գոյությունն ապահովում թր տեղի օլիգարխիական կառավարությունը: Մ.թ.ա. 510 թվ.-ին Միլոն Կրոտոնացին ջախջախեց Կրոտոնի գլխավոր հակառակորդին՝ Սիբարիս քաղաքին: Շուտով սրանից հետո ստեղծվեց Կլինիի բռնապետությունը: Պիֆոգորի հետևորդները հեռանում էին Կրոտոնից, իսկ բռնապետությունից հետո ստեղծվեց ժողովրդական իշխանություն: Մ.թ.ա. 7-րդ դարում Կրոտոնը համարվել է հսկա Հունաստանի ամենազորեղ քաղաքը:

Մ.թ.ա. 4-րդ դարում առաջ եկան ճգնաժամի ազդանշաններ: Մ.թ.ա. 379 թվ.-ից Կրոտոնը 12 տարի շարունակ Սիրակուզայի բռնապետ Դիոնիսոս Առաջինի իշխանության տակ էր: Մ.թ.ա. 295 թվ.-ին Կրոտոնը ղեկավարում էր բռնապետ Մենեդեմը, որը Սիրակուզայի արքա Ագաֆոկլի կողմից աքսորվել էր, որից հետո քաղաքը մտավ Սիրակուզայի տերության մեջ:

Վաղնջական Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոտոնը էականորեն թուլացավ Պիրրովյան պատերազմի հետևանքով և 277 թվ.-ին առաջին անգամ հպատակեցվեց Հռոմի կողմից, որից հետո կրկին անցել է տիրապետության տակ Հաննիբալի զորքերի՝ Իտալիա ներխուժելու ժամանակ: Վերջնականապես Հռոմի գաղութ է դարձել մ.թ.ա. 194 թվ.-ին: Պիրրովյան պատերազմի կործանարար հետևանքների մասին տեղեկություններ է հաղորդում Տիտ Լեվիյը:

«Պատը, որ շրջապատում էր Կրոտոնը մինչև Պիրրի՝ Իտալիա մուտքը, ուներ 20 մղոն շրջագիծ. ամայացումից հետո, տեղի ունեցած պատերազմից, բնակեցվոլ է քաղաքի երկրորդ բնակաբաժինը: Գետը հոսում էր քաղաքի կենտրոնով, այժմ այն փոխել էր տեղը, պարզվում է, որ ամրոցը գտնվում էր բնակավայրից հեռու»:

-Քաղաքի հիմնման մասին

Կրոտոնում են ներփակված «Սատիրիկոնի» վերջին պահպանված մասը: Վեպի հերոսները, նվաճելով ծովի մոտ գտնվող բլուրը, հայտնաբերում են, որ «բլուրի վրայից երևում է ինչ-որ քաղաքի տեսարան, բարձր բլուրի վրա՝ ոչ հեռու գտնվող: Թափառելով անծանոթ տարածքում՝ մենք չգիտեինք, որ ինչ-որ ագարակատեր մեզ չէր տեղեկացրել, որ դա Կրոտոնն է. վաղեմի քաղաք՝ երբևէ առաջինն Իտալիայում»:

Հինավուրց քաղաքից գրեթե որինչ չի պահպանվել, միայն Լիցինյան բլուրի վրա մի մարմարե միայնակ սյունակ հիշեցնում է Յունոնայի տաճարը:

«Հայտնի քաղաքից 6 մղոն հեռավորության վրա գտնվում է էլ ավելի հայտնի Լիցինյան բլուրը՝ հարգված բոլոր հարևան ժողովուրդների կողմից: Նա խիտ պուրակում էր, որ շրջապատված էր բարձր եղևնիներով. մեջտեղում ընդարձակ արոտավայր էր բոլոր խոշոր եղջերավոր անասունների համար՝ նվիրված զոհասեղանին. <…> Բլուրը գովերգված էր ոչ միայն սրբությամբ, այլև հարստությամբ»:

- Պատմության քաղաքի հիմնման մասին

Հետագա պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոտոնը ոչ հաճախ հիշեցնում է Հռոմեական կայսրության ժամանակները, որը ցույց է տալիս նրա ճարտարապետությունը: 6-րդ դարում դիմանում է Տոտիլի պաշարումներին, հետագայում մտել է Ռավեննյան գավառի մեջ: 870 թվ.-ին թալանվել է սարակինոսների կողմից, որոնք մահապատժի են ենթարկում եպիսկոպոսին և փախչել ցանկացող քաղաքաբնակներին:

Քաղաքի հովանավորները համարվում են Սուրբ Աստվածածինը (Santa Maria di Capo Colonna) և սուրբ Դիոնիսոսի Արիսպագացին, տոնակատարությունը՝ հոկտեմբերի 9-ին:

Մուսսոլինիի ժամանակ քաղաքը դարձել էր Կալաբրիի հզոր արդյունաբերական կենտրոն, որին նպաստում էր հիդրոէլեկտրակայանին մոտ լինելը: 1980-ական թթ.-ին հիմնական գործարանների սնանկացման պատճառով սկսվեց էկոնոմիկական ճգնաժամ: 1996 թվ.-ին տուժեց ջրհեղեղից: 1955 թվ-ից Կրոտոնում սկսվում են հնագիտական պեղումներ:

Տեսարժան վայրեր

Կրոտոն՝ քաղաք հնագույն կառույցների: Վաղեմի շամանակներից բնակեցման մասին հավաստում է Կարլ 5-րդի ամրոցը, որը վերածվել է քաղաքային թանգարանի, որտեղ ցուցադրված են նորագույն հնագիտական պեղումների արդյունքները, ոչ մեծ ամրացում La Castella ծովախորշի կղզյակում և ռոմանական տաճար դասական ոճով ճակատով և «Սև տիրամոր» Կոլոննի հրվանդանի տաճարից:

Բարեկամ քաղաքներ

Յաննիցա, Հունաստան (2010)

Պորտու, Պորտուգալիա (2010)

Խամմ, Գերմանիա (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]