Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Պորտու, (պորտ.՝ Porto) քաղաք Պորտուգալիայում։ Բնակչությունը՝ 221 800 մարդ (2008) ։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ երկրորդ քաղաքն է մայրաքաղաք Լիսաբոնից հետո։ Գտնվում է Լիսաբոնից 270 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի կենտրոնը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։