Պինդարոս
| Պինդարոս
հին հունարեն՝ Πίνδαρος
| |
|---|---|
| Ծնվել է | մ. թ. ա. 517[1] |
| Ծննդավայր | Cynocephalus, Բեոտիա, Կենտրոնական Հունաստան[2] |
| Մահացել է | մ. թ. ա. 437[1] |
| Մահվան վայր | միգուցե Argos, Հունաստան[2] |
| Գերեզման | Tomb of Pindar at the hippodrome of Thebes |
| Քաղաքացիություն | Բեոթիական համադաշնություն |
| Մայրենի լեզու | Aeolic Greek? |
| Երկեր | Victory Odes? |
| Մասնագիտություն | բանաստեղծ, առասպելագիր և գրող |
| Ծնողներ | հայր՝ Daiphantus? |

Պինդարոս (հին հունարեն՝ Πίνδαρος, մ.թ.ա. 521-441), հին հույն բանաստեղծ, հանդիսավոր քնարերգության ամենախոշոր ներկայացուցիչը։
Ծնվել է Թեբեին մոտ գտնվող Կյունոսկեֆալես գյուղում։ Նրա մասին կենսագրական տեղեկություններ շատ քիչ են։ Ենթադրվում է, որ հայրը եղել է զինվորական, որը սիրել է երաժշտությունը։ Ապրել է արիստոկրատ ընտանիքում, որտեղ սիրվել է արվեստը։
Սկզբնական կրթությունը ստանում է Թեբեում. հայրը տեսնելով որդու ընդունակությունները՝ ուղարկում է Աթենք, որտեղ շարունակում է ուսումը և կատարելագործվում արվեստում։ Այստեղից վերադառնում է Թեբե։
Պինդարոսը սկսել է գրել 20 տարեկան հասակից։ Նա գրել է ներբողներ (օդաներ)։ Առաջին ստեղծագործությունը 10-րդ պյությական ներբողն է, որ գրել է 501 թվին։ Պինդարոսը բանաստեղծական արվեստով զբաղվում է մինչև իր կյանքի վերջը։ Նա ձեռք է բերում մեծ հանբավ, իսկ նրա 7-րդ Օլիմպիականը փորագրվում է Թեբերի տաճարում։
Պինդարոսը կյանքը մեծ մասամբ անց է կացրել Թեբեում և այդտեղից ճանապարհորդել զանազան քաղաքներ։ Իր երգերի մեջ ներբողել է թե՛ Թեբեի, թե՛ Հռոդոսի, թե՛ Կորնթոսի և թե՛ այլ քաղաքների հերոսներին, որոնք մասնակցել են հույն-պարսկական կռիվներին։ Նա եղել է Սիցիլիայում, տեսել է Էտնան և նկարագրել այն։ Մահացել է 441 թվին 80 տարեկան հասակում[3]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Dictionnaire de l'Antiquité (ֆր.) / J. Leclant — Presses universitaires de France, 2005. — P. 1732.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ 134-135.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինդարոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 299)։ |