Թեբե (Հունաստան)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեբե (այլ կիրառումներ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Թեբե | ||
հուն․՝ Θήβα | ||
| 38°19′27″N 23°19′25″E / 38.32417°N 23.32361°E | ||
| Երկիր | ||
| Պերիֆերիա | Կենտրոնական Հունաստան | |
| Նոմ | Բեոտիա | |
| Համայնք | Thiva Municipality? և Commune of Thiva, Viotia? | |
| Հիմնադրված է | մ.թ.ա. 2 հազարամյակ թ. | |
| Առաջին հիշատակում | մ.թ.ա. XIII դար | |
| Մակերես | 830 կմ² | |
| ԲԾՄ | 215 մ | |
| Պաշտոնական լեզու | Հունարեն | |
| Բնակչություն | 36 477 մարդ (2011) | |
| Ազգային կազմ | հույներ | |
| Կրոնական կազմ | Ուղղափառներ | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
| Հեռախոսային կոդ | +30 2310 | |
| Փոստային դասիչ | 32200 | |
| Ավտոմոբիլային կոդ | BI | |
| Պաշտոնական կայք | thiva.gr | |
|
| ||
Թեբե (հուն․՝ Θήβα, հին հունարեն՝ Θήβαι), փյունիկյան գաղութ, Եվրոպայի ամենահին քաղաքներից երրորդը՝ Պլովդիվից և Կադիսից (նույնպես փյունիկյան գաղութներ) հետո։ Հնում ավելի հայտնի էր Կադմիյ անունով և հանդիսանում էր միջին Հունաստանի` Բեոտիայի գլխավոր քաղաքը։ Քաղաքը գտնվում է ոչ բարձր լեռան վրա` Աոնիյան հարթավայրի միջնամասում։
Անտիկ դարաշրջանում Ատտիկե և Լակեդեմոն պետությունների հետ համարվում էր հելենիստական աշխարհի ազդեցիկ պետություն։ Քաղաքն ուներ շրջանաձև հատակագիծ և շրջափակված էր քարե պատով, որն ուներ յոթ դարպաս, որի պատճառով էլ հաճախ անվանում էին Յոթնադուռ Թեբե։
2011 թվականի դրությամբ քաղաքն ունի 36 477 բնակիչ և հանդիսանում է Բեոտյան պերֆեկտուրայի ամենամեծ քաղաքը։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեբե (Հունաստան)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
