Կին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կին (այլ կիրառումներ)

Կին, իգական սեռին պատկանող չափահաս մարդ, մարդու ցեղը կազմող երկու սեռերից մեկը (մյուս սեռը տղամարդն է)[1]։

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ քրոմոսոմային հավաքակազմը

Մարդու և մյուս կենդանիների արական և իգական առանձնյակների քրոմոսոմային հավաքակազմի տարբերությունը տարբեր սեռական քրոմոսումների առկայության մեջ է։ Կաթնասունների իգական սեռը հոմոգամետ է՝ կարիոտիպում բացակայում է Y-քրոմոսոմը, զույգ սեռական քրոմոսոմները ներկայացված են երկու X քրոմոսոմներով, որոնցից մեկը ժառանգվում է մայրական, իսկ մյուսը՝ հայրական կողմից (վերջինս այդ քրոմոսոմը ստանում է իր մորից)։ Կնոջ բջիջների մեծամասնությունում երկրորդ X քրոմոսոմը գտնվում է կոչված Բարրի մարմնիկի տեսքով։ Անցյալում համարվում էր, որ երկրորդ X քրոմոսոմը չի օգտագործվում, սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դա կարող է չհամապատասխանել իրականությանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։
  2. Carrel L, Willard H (2005)։ «X-inactivation profile reveals extensive variability in X-linked gene expression in females»։ Nature 434 (7031): 400–4։ doi:10.1038/nature03479  (անգլ.)
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կին հոդվածին
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «կին» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։