Ինդիրա Գանդի
Ինդիրա Գանդի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Սոմերվիլ Քոլեջ, Վիսվա-Բհարատի համալսարան և Բադմինթոնի դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Kashmiri Pandit? |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | նոյեմբերի 19, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Իլահաբադ, Բրիտանական Հնդկաստան կամ Իլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան[4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 31, 1984[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Գերեզման | Ռաջ Գհատ |
Թաղված | Ռաջ Գհատ |
Դինաստիա | Ներու-Գանդի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Հայր | Ջավահարլալ Ներու[5] |
Մայր | Կամալա Ներու |
Ամուսին | Ֆերոզ Գանդի |
Զավակներ | Ռաջիվ Գանդի և Սանջայ Գանդի |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Ջավահարլալ Ներույի պարգև, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Բհարատ Ռատնա, Խոսե Մարտի շքանշան, honorary doctorate of Taras Shevchenko National University of Kyiv?, Վասեդա համալսարանի պատվավոր դոկտոր և Օլիմպիական շքանշան |
Ինդիրա Գանդի (հինդի՝ इंदिरा प्रियदर्शिनी गांधी Indirā Priyadarśinī Gāndhī listen , նոյեմբերի 19, 1917[1][2][3][…], Իլահաբադ, Բրիտանական Հնդկաստան և Իլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան[4] - հոկտեմբերի 31, 1984[1][2][3][…], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի երրորդ վարչապետը, որը ծառայել է եռաժամկետ (1966-1977) և քառաժամկետը (1980-1984)։ Ջավահառլալ Ներուի դուստրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ժողովրդական համալսարանը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայում և Օքսֆորդում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Ինդիրա Գանդին հոր մահից հետո՝ 1964 թվականին, ընտրվել է խորհդարանի ստորին պալատի պատգամավոր, ապա աշխատել Լալ Բախադուրա Շաստրիի գլխավորած կառավարությունում։ Շաստրիի մահվանից հետո նա դարձել է Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ և Հնդկաստանի վարչապետ (աշխարհում երկրորդ կին-վարչապետը Սիրիմավո Բանդարանայիկից հետո)։ 1971 թվականին նա հաղթել է խորհրդարանական ընտրություններում' «աղքատության դեմ պայքար» կոչի ներքո։ Ինդիրա Գանդին անցկացրել է բանկերի ազգայնացում, նրա կառավարման տարիներին երկրում արագ տեմպերով զարգացել է արդյունաբերությունը, այդ թվում՝ ծանր արդյունաբերությունը, գյուղատնտեսության բնագավառում կատարվում է «կանաչ հեղափոխություն», որի շնորհիվ Հնդկաստանն առաջին անգամ երկար տարիների ընթացքում արտադրանքի ներմուծման բնագավառում դառնում է անկախ։ Ինդիրան բազմիցս ընդգծել է իր կառավարության հավատարմությունը Ներուի քաղաքական սկզբունքներին։ Գանդին վարել է ռազմական բլոկներին չմիանալու, խորհրդային միության և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու քաղաքականություն։ Պաշտոնական այցով բազմիցս եղել է ԽՍՀՄ-ում, 1976 թվականի հունիսին այցելել է Հայաստան:[6]
Սակայն ոչ բոլոր բարեփոխումներն են ժողովրդականություն վայելել, դրանց թվում՝ բնակչության աճը կանգնեցնելու նպատակով իրականացված ստիպողական խիստ միջոցառումները և քաղաքական ազատությունների սահմանափակումները։ 1977 թվականին Գանդին պարտվել է խորհրդարանական ընտրություններում, իսկ 1980 թվականին նորից վերադարձել իշխանության։ Նրա կառավարման երկրորդ փուլը բնորոշվել է Փենջաբ նահանգում ապրող սիկհերի հետ բախումներով։ Սիկհերի առաջնորդը սիկհերի համայնքը հայտարարել է անկախ ինքնակառավարվող մարմին։ Նրանք հարձակվել են հինդուիստների վրա և գրավել սիկհերի գլխավոր սրբատեղին՝ Ոսկե տաճարը։ Ի պատասխան՝ 1984 թվականին հնդկական կառավարությունն իրականացրել է պատերազմական գործողություն՝ «Երկնագույն աստղ» անունով, որի ընթացքում տաճարն ազատագրվել է, սակայն զոհվել են 500 մարդ։ Սիկհերի վրեժը երկար սպասեցնել չի տվել։ 1984 թվականի հոկտեմբերի 31-ին Ինդիրա Գանդին սպանվել է անձնական թիկնապահների կողմից։
Վաղ կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրա Գանդիի անունն ի ծնե եղել է Ինդիրա Ներու: Ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 19-ին Իլահաբադում: Հայրը՝ Ջավահառլալ Ներուն, ականավոր քաղաքական գործիչ էր Հնդկաստանը բրիտանական ազդեցությունից ազատելու հարցում: Ընտանիքի միակ զավակն է եղել: Նրան մեծացրել է մայրը՝ Կամալա Ներուն: Մանկությունն անցկացրել է միայնության և տխրության մեջ: Մայրը մահացել է տուբերկուլոզից[7], իսկ հոր հետ կապը եղել է միայն նամակագրական, որովհետև նա միշտ շրջագայել է քաղաքական գործերով[8]:
Ինդիրան հիմնականում կրթություն է ստացել տանը: Ընդմիջումներով դպրոց է հաճախել մինչև 1934 թվականը: Նա սովորել է Դելիի մասնագիտացված դպրոցում, Սբ. Սեսիլիայի և Սբ. Մերիի քրիստոնեական եկեղեցիների դպրոցներում[9], Ժնևի միջազգային դպրոցում, Փանրայի և Բոմբեյի դպրոցում[10]: Երբ Ինդիրան եկել էր Եվրոպա՝ հիվանդ մորը տեսնելու, ցանկություն էր առաջացել մնալու և իր կրթությունը շարունակելու Օքսֆորդի համալսարանում[11]: Նա 2 անգամ հանձնել է ընդունելության քննությունը, որովհետև առաջին քննության ժամանակ լատիներենի իմացությունը թույլ էր[12]: Օքսֆորդում նա լավ էր պատմությունից, քաղաքական գիտություններից, տնտեսագիտությունից[13][14]: Եվրոպայում բնակվելու ժամանակաշրջանում Ինդիրան հիվանդացել է և ստիպված եղել թողնելու Օքսֆորդն ու մեկնել Շվեյցարիա՝ բուժվելու նպատակով: Հետագայում Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է դիպլոմ: Մեծ Բրիտանիայում նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ֆերոզ Գանդիին (կապված չէ Մահաթմա Գանդիի հետ): Իլահաբադում ամուսնանալուց հետո զույգն ունեցել է երկու որդի՝ Ռաջիվ Գանդի և Սանջայ Գանդի:
Առաջին ժամկետը որպես վարչապետ (1966-1977 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանը վերելք է ապրել։ Կոնգրեսականներն անգամ սիրում էին նշել, որ Հնդկաստանն Ինդիրան է, Ինդիրան՝ Հնդկաստանը[15]։
Առաջին տարի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրան կազմել է կառավարություն Մորարջի Դեսայի հետ, որը նշանակվել էր փոխվարչապետ և ֆինանսների նախարար։ Իր կառավարման սկզբում նրա որոշումներն անընդհատ քննադատվել են, նրան անգամ տվել էին «անպետք խաղալիք» մականունը[16][17]։
1967-1971 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրայի առաջին ընտրական թեստը տեղի է ունեցել 1967 թվականի Լոկ Սաբայի և պետական համագումարների ընդհանուր ընտրություններում: Ձայների մեծամասնությամբ Կոնգրեսական կուսակցությունն այս ընտրություններում հաղթել է։ Ընտրվող կուսակցությունը պարտավոր էր լուծել ապրանքների, գործազրկության, տնտեսական լճացման և սննդի ճգնաժամին վերաբերող բոլոր հարցերը։ Ինդիրան համաձայնվել է ռուպիի արժեզրկմանը, որը հնդիկ գործարարներին և սպառողներին դրել է ծանր դրության մեջ, իսկ ԱՄՆ-ից ցորենի ներմուծումը նվազել է քաղաքական վեճերի պատճառով։
1971-1977 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ընտրվելուց հետո Գանդիի ամենամեծ ձեռքբերումը եղել է 1971 թվականի դեկտեմբերին հնդկական զորքերի հաղթանակն ընդդեմ Պակիստանի, ինչը հետագայում նպաստել է Բանգլադեշի անկախացմանը։ Այս հաղթանակից հետո ընդդիմությունը նրան տվել է «Աստվածուհի Դուրգա» մականունը[18][19][20][21]: Պակիստանին հաղթելուց հետո անգամ այս ժամկետում Կոնգրեսական կուսակցությունը մի շարք խնդիրներ է ունեցել։ Դրանցից մի քանիսը կապված էին բարձր գնաճի հետ, որն իր հերթին պայմանավորված էր պատերազմի ժամանակ ծախսերով, երկրի որոշ մասերում երաշտով և 1973 թվականի նավթային ճգնաժամով:
Ընտրական բողոքարկման վերաբերյալ վճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականի հունիսի 12-ին Իլահաբադի բարձր դատարանը բողոքարկեց Գանդիի թեկնածությունը Լոկ Սաբայի ընտրություններում։ Ինդիրան մեղադրվում էր պետական ռեսուրսների չարաշահման մեջ[22][23]։ Դատարանը որոշում կատարեց զրկել նրան 6 տարի որևէ ձեռնարկությունում աշխատելուց։ Գանդին իր կոլեգաներից մեկին՝ Աշոկ Կումար Սենին խնդրեց դառնալ իր փաստաբանը։ Դատի արդյունքում Ինդիրան ճանաչվեց մեղավոր, բայց շարունակվեց սիրվել ժողովրդի կողմից։
1980 թվականի ընտրություն ու 3-րդ ժամկետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանդիի իշխանության ներքո 1980 թվականին Կոնգրեսական կուսակցությունը վերադարձավ կառավարման[24]: Գանդին միայն իր ընտանիքի անդամներին կարող էր վստահել պետության առաջնորդությունը, սակայն նրա որդիներից մեկը, ով պետք է ստանար այս պատասխանատվությունը, հունիսի 23-ին սպանվում է[25]: Մյուս որդին կտրականապես դեմ էր քաղաքական գործիչ դառնալուն:
Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր մահից մեկ օր առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 30-ին, Ինդիրա Գանդին այցելել է Օրիսա, որտեղ վերջին անգամ ելույթ է ունեցել Օրիսայի քարտուղարության առջև: Այդ ելույթում նա զարմանալիորեն խոսել է իր արյան և «երկրի առողջության» մասին: Նա ասել է. «Ես այսօր ողջ եմ, բայց վաղը կարող եմ այստեղ չլինել: Ես պարտավոր եմ ծառայել իմ երկրին մինչև իմ վերջին շունչը: Երբ մահանամ, կարող եմ ասել, որ իմ արյան ամեն մի կաթիլը կբուժի և կհզորացնի Հնդկաստանը»[26][27]:
1984 թվականի հոկտեմբերի 31-ին Գանդիի երկու թիկնապահները` Սաթվանտ Սինգը և Բիանդ Սինգը, իրենց ծառայողական զենքով վարչապետի նստավայրի այգում սպանել են Գանդիին[28]: Նա պետք է հարցազրույց ունենար բրիտանացի լրագրողի հետ, բայց ճանապարհին իր երկու թիկնապահներն ավելի քան 30 կրակոց են հասցնում[29]: Թիկնապահներից մեկը տեղում սպանվել է, մյուսը՝ դատապարտվել մահապատժի:
Գանդիի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Ռաջ Գաթի մոտ[30]: Այն վայրը, որտեղ նա թաղված է, այսօր հայտնի է որպես Շատտի Սթալ: Նրա հուղարկավորությունը հեռարձակվել է ներքին և միջազգային կայաններով, այդ թվում` BBC-ով: Նրա մահից հետո միլիոնավոր սիկհներ տեղահանվել և մոտ երեք հազար մարդ սպանվել են հակասիկհական խռովություններում[31]: Ռաջիվ Գանդին հեռուստատեսային շոուում խոսել է կոտորածի մասին. «Երբ մեծ ծառ է ընկնում, երկիրը ցնցվում է»[32][33]:
Արտաքին հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրա Գանդին կարողացել է իր կառավարման շրջանում հարաբերություններ հաստատել մի շարք պետությունների հետ:
Հարավային Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին, երբ Պակիստանում սրվել էր պատերազմական իրավիճակը, մոտ 10 միլիոն փախստականներ գաղթեցին Հնդկաստան[34]: Շուտով՝ դեկտեմբեր ամսին, Ինդիրան հավաքում է զորք և ազատագրում է Արևելյան Պակիստանը[35]: Եթե Ինդիրան համաձայնագրով օգնություն էր ստանում ԽՍՀՄ-ից[36], ապա Պակիստանին էլ աջակցում էր ԱՄՆ-ն[37]: ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը տանել չէր կարողանում Գանդիին: Իր հեռախոսազրույցի ժամանակ նա անգամ Գանդիին անվանել է «կախարդ, խորամանկ աղվես»[38][39]: Հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ավելի վատացան, երբ Ինդիրայի կառավարման ժամանակաշրջանում Հնդկաստանի քաղաքական, ռազմական և առևտրային գործերում ամենամերձ բարեկամը դարձավ ԽՍՀՄ-ը[40]:
Միջին Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդիրան Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ ցույց է տվել իր աջակցությունը Պաղեստինին[41]: Ինդիրան Հնդկաստանի և Իսրաելի բարեկամական հարաբերությունները հաստատեց համաձայնագրով, բայց երկու երկրների միջև կապը թուլացավ Պակիստանի հետ պատերազմի պատճառով[42]:
Ընտանիք, կյանք և հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1942 թվականին՝ 25 տարեկանում, Գանդին ամուսնացել է Ֆերոզ Գանդիի հետ: Ամուսնությունը տևել է 18 տարի՝ մինչև 1960 թվականը, երբ Ֆերոզը մահացել է սրտի կաթվածից: Նրանք ունեցել են երկու որդի՝ Ռաջիվ Գանդի (ծնված 1944 թվականին) և Սանջայ Գանդի (ծնված 1946 թվականին): Փոքր որդին՝ Սանջայը, պետք է ժառանգեր իր մոր դիրքը, բայց հանկարծակի մահը խլում է այդ հնարավորությունը: Գանդին համոզել է մյուս որդուն թողնել իր աշխատանքը՝ որպես օդաչու, և դառնալ քաղաքական գործիչ: 1984 թվականին՝ մոր մահից հետո, Ռաջիվ Գանդին դարձել է վարչապետ՝ պաշտոնավարելով մինչև 1989 թվականը: 1989 թվականի մայիսի 21-ին նրան պայթուցիկով սպանել են: Գանդիի յոգայի ուսուցիչը՝ Դիրենդրան Բրամմաչարին, օգնել է նրան որոշումներ կայացնելիս, հատկապես 1975-ից 1977 թվականներին, երբ Գանդին «արտակարգ դրություն էր հայտարարել և կասկածի տակ էր դրել քաղաքացիական ազատությունները»[43][44]:
2017 թվականին Պրիյա Պոլ անունով մի կին հայտարարել է, որ ինքը Գանդիի թոռն է՝ որպես Սանջայ Գանդիի դուստր: Նա ասել է, որ իրեն հանձնել են մանկատուն, որովհետև Ինդիրան ցանկացել էր գաղտնի պահել երեխայի գոյությունը[45]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին Պակիստանին պարտության մատնելուց հետո Գանդին պարգևատրվեց Հնդկաստանի ամենաբարձր շքանշանով՝ Բհարատ Ռատնայով[46][47][48]: 2011 թվականին նա հետմահու պարգևատրվել է Բանգլադեշի ամենաբարձր շքանշանով Բանգլադեշի ազատագրման մեջ իր հսկայական ներդրման համար[49]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Архив изобразительного искусства — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 (unspecified title) (գերմ.)
- ↑ http://www.freepressjournal.in/featured-blog/indira-gandhi-was-not-related-to-mahatma-gandhi-heres-how-she-got-the-surname/1172246
- ↑ «Ինդիրա Գանդի, Մայր Թերեզա. 20-21-րդ դարերի ամենաազդեցիկ կանանց այցը Հայաստան»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-01
- ↑ Frank, 2010, էջ 32
- ↑ Frank, 2010, էջ 55
- ↑ Gupte Pranay (2011)։ Mother India : a political biography of Indira Gandhi / Pranay Gupte. (Rev. ed.)։ New York: Penguin Books։ էջեր 151–152։ ISBN 9780143068266։ Վերցված է օգոստոսի 16, 2016
- ↑ Frank, 2010, էջեր 29,75,83
- ↑ Gupte, 2012, էջ 181
- ↑ Frank, 2010, էջ 116
- ↑ Somervill, 2007, էջ 36
- ↑ Gupte, 2012, էջ 184
- ↑ Ghosh, P.S., 1999. Whither Indian Polity?. Economic and Political Weekly, pp.3340-3342.
- ↑ Derichs Claudia (editor), Thompson Mark R. (2013)։ Dynasties and female political leaders in Asia : gender, power and pedigree։ [S.l.: s.n.]։ էջեր 32, 50։ ISBN 978-3-643-90320-4
- ↑ Shankar Kalyani (2013)։ Pandora's daughters։ London: Bloomsbury Pub. India։ ISBN 9789382951049
- ↑ Hellmann-Rajanayagam D (2013)։ Dynasties and Female Political Leaders in Asia: Gender, Power and Pedigree։ Vienna, Zurich: LIT Verlag GMBH։ էջ 27։ ISBN 978-3-643-90320-4
- ↑ Puri Balraj (1993)։ «Indian Muslims since Partition»։ Economic and Political Weekly 28 (40): 2144։ JSTOR 4400229
- ↑ Sanghavi, Nagindas. "From Navnirman to the anti-Mandal riots: the political trajectory of Gujarat (1974–1985)." South Asian History and Culture 1.4 (2010): 480–493.
- ↑ Copeman, Jacob (Editor), Ikegame Aya (Editor), Jaffrelot , Christophe (2012)։ The Guru in South Asia: New Interdisciplinary Perspectives Chapter 4 The political guru.։ London, New York: Routledge։ էջ 85։ ISBN 978-0-415-51019-6։ Վերցված է նոյեմբերի 30, 2015
- ↑ «BBC ON THIS DAY | 12 | 1975: Gandhi found guilty of corruption»։ news.bbc.co.uk։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ Priyadarshi, D., 1975. Case Study: Smt. Indira Nehru Gandhi vs. Shri Raj Narain and Anr. on 7 November 1975. Indira Nehru Gandhi vs. Shri Raj Narain and Anr. on, 7.
- ↑ «Indira Gandhi becomes Indian prime minister - Jan 19, 1966 - HISTORY.com»։ HISTORY.com։ Վերցված է 2017-12-05
- ↑ Auerbach Stuart (հունիսի 23, 1980)։ «Sanjay Gandhi Killed in Plane Crash»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ «Last speech of Prime Minister Indira Gandhi prior to her assassination»։ India Study Channel։ հունիսի 21, 2011։ Վերցված է մարտի 9, 2013
- ↑ «Remembering Indira Gandhi on her 29th death anniversary | Latest News & Updates at Daily News & Analysis»։ dna (en-US)։ հոկտեմբերի 30, 2013։ Վերցված է հունիսի 5, 2016
- ↑ Crossette Barbara, Times Special to the New York (1989)։ «India Hangs Two Sikhs Convicted In Assassination of Indira Gandhi»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-12-05
- ↑ «32 years of Indira Gandhi assassination, anti-Sikh riots: All you need to know»։ Վերցված է 2017-12-05
- ↑ Claiborne William, report Washington Post Foreign Service; Lena Sun of the Washington Post Foreign Service contributed to this (1984-11-04)։ «Indira Gandhi Cremated in Hindu Ritual»։ Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2017-12-05
- ↑ «Indira Gandhi's death remembered»։ BBC News։ նոյեմբերի 1, 2009
- ↑ «HS Phoolka releases video of Rajiv Gandhi's speech justifying 1984 riots»։ The Indian Express (en-US)։ նոյեմբերի 19, 2015։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ «Watch: The shocking video where Rajiv Gandhi justified 1984 anti-Sikh riots | Latest News & Updates at Daily News & Analysis»։ dna (en-US)։ նոյեմբերի 20, 2015։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ Reynolds David (2001)։ One world divisible : a global history since 1945։ New York: W.W. Norton։ էջեր 244–247։ ISBN 978-0393321081
- ↑ Kulke Hermann (2004)։ A History of India։ Routledge։ էջ 359։ ISBN 978-0415329194
- ↑ Reynolds David (2001)։ One world divisible : a global history since 1945։ New York: W.W. Norton։ էջ 246։ ISBN 978-0393321081
- ↑ Nixon's dislike of 'witch' Indira, BBC News, 29 June 2005. BBC News (29 June 2005). Retrieved on 18 June 2011.
- ↑ «BBC NEWS | South Asia | Nixon's dislike of 'witch' Indira»։ news.bbc.co.uk։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ «'This woman suckered us', said Nixon of Indira Gandhi»։ www.hindustantimes.com (անգլերեն)։ մարտի 2, 2010։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ Racioppi Linda (1994)։ Soviet Policy towards South Asia since 1970։ Cambridge University Press։ էջ 65։ ISBN 978-0521414579
- ↑ Gupte, 2012, էջ 5
- ↑ Kaur Ranjit (1993)։ Islamic Co-Operation and Unity։ Deep and Deep Publications։ էջեր 168–170։ ISBN 978-8171005642
- ↑ Dhirendra Brahmachari, Yoga Master, 7, The New York Times, 10 June 1994
- ↑ Mrs G's String of Beaus, Outlook India, 26 March 2001
- ↑ «Priya Singh Paul claimed to be Daughter of Sanjay Gandhi»։ հունվարի 10, 2017։ Վերցված է հուլիսի 6, 2017
- ↑ «Padma Awards Directory (1954–2007)»։ Ministry of Home affairs։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2009-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2010
- ↑ Shankar, A. (1987). Indira Priyadarshini. Children's Book Trust, page 95.
- ↑ «Awards earned, awards fixed?»։ The Hindu։ հունվարի 19, 2003։ Վերցված է հունվարի 24, 2015
- ↑ «Bangladesh honours Indira Gandhi with highest award»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 21, 2017
|
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 1984 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Հնդկաստանի վարչապետներ
- Սպանվածներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Հնդիկ սոցիալիստներ
- Հնդիկ կին քաղաքական գործիչներ
- Կիևի պատվավոր քաղաքացիներ
- Կանայք քաղաքականությունում
- Հրաձգային զենքից մահացածներ
- Պաշտպանության կին նախարարներ
- Հնդկաստանում հրազենից մահացածներ
- Պետության կին ղեկավարներ