Վարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչապետ (ֆր.՝ le premier - առաջին), առաջին՝ գլխավոր նախարար, կառավարության ղեկավար այն երկրներում, որտեղ այդ պաշտոնը անջատված է երկրի ղեկավարի պաշտոնից։

Որոշ երկրներում վարչապետը ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ, մյուս երկրներում նախագահի առաջարկությամբ և պառլամենտի հաստատմամբ (Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն) կամ էլ նշանակվում է երկրի ղեկավարի կողմից (Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Հայաստան)։ Ռուսաստանում այդ պաշտոնը պաշտոնապես անվանվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար, Լատվիայում՝ նախարարների նախագահ, Գերմանիայում՝ կանցլեր, Բուլղարիայում՝ նախարար-ղեկավար, Իսրայելում՝ կառավարության ղեկավար։

Հայաստանի Հանրապետությունում նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Վարչապետը նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուների, իսկ նախագահն էլ եռօրյա ժամկետում նշանակում կամ չի նշանակում կամ դիմում է Սահմանադրական դատարան: Ներկայումս ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակված է Կարեն Կարապետյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետի պաշտոնը առաջացել է 16-17-րդ դարերի սահմանում, Արևմտյան Եվրոպայում։