Ամրիթսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ամրիթսար
ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਸਰ, հինդի՝ अमृतसर
Golden Temple India.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՓենջաբ
ՇրջանՄ
Հիմնադրված է1574 թ.
Մակերես607 կմ²
ԲԾՄ218 մ
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն1 183 705 մարդ (2011)
Խտություն5 403 մարդ/կմ²
Ագլոմերացիա6 458 684
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91 183
Փոստային ինդեքս143-0xx
Փոստային ինդեքսներ143001
Ավտոմոբիլային կոդPB02
Պաշտոնական կայքcityamritsar.com
##Ամրիթսար (Հնդկաստան)
Red pog.png

Ամրիթսար (ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਸਰ, հինդի՝ अमृतसर), քաղաք Հնդկաստանի հյուսիսում Փենջաբ (նահանգում)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի` բնակչությունը 1 183 705 է[1]։ Ամրիթսարը համարվում է սինկխերի սուրբ քաղաքը, որը հիմնվել է 1577 թվականին չորրորդ գուռու Ռամ Դասի կողմից։ Քաղաքը իր անվանումը ստացել է սուրբ գետից։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Խարմանդիր սախաբ (Ոսկե ամրոց)` սիկխական գլխովոր գուդավարան։ Ամրիթսարի վանքային գլխավոր համալիրում է գտնվում Ակալ թախտը։ Այս քաղաքում են տեղի ունեցել ու մինչ օրս տեղի են ունենում սիկխական պատմության մի շարք նշանավոր իրադարձություներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1577 թվականին նախկին Տունգ գյուղի տարածքում, որը վերագնվել է և 700 րուպիով սիկխական չորրորդ առաջնորդ Ռամ Դասը գյուղի նախկին տերերից և անվանվել է մոտակայքում տեղակայված լճի պատվին։ Նույն թվականին գուռու Ռամ Դասը տեղափոխեց իր ունեցվածքը Ամրիթսար։ Ամրիթսարի կենտրոնական նեղ փողոցները հիմնականում վերակառուցվել են 17-18-րդ դարերում։ Քաղաքը քաղաքաշինության Կատռասյան հիանալի օրինակ է։ Կատռասը իրենից ներկայացնում փակ թաղամասերի շինարարության տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կարող է դառնալ ինքնուրույն պաշտպանական հատված` հանկարծակի հարձակումների ժամանակ։

Ջալիանվալա-բագա վայրի սպանդանոցը

1919 թվականի ապրիլի 13-ին Ամրիթասում իրկանացվեց խաղաղ բնակչության զանգվածային գնդակահարություն Ջալիանվալա-բագա մարտերի ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ամրիթսարում զանգվածային անկարգություններ էին` հատկապես սիկխերի շրջաննում։ 1919 թվականի ապրիլի 10-ին Սատյա Պոլը և Սայֆուդին Կիտչլևը, որոնք խաղաղ ցույցերի հայտնի կողմնակիցներ էին, կանչվում են ոստիկանապետի օգնականի կալվածք, կալանավորվում, բանտարկվում և աքսորվում Դխարամստելու, ներկայիս Հիմաչալ-Պրադեշ նահանգ։ Դա առիթ դարձավ համընդհանուր խռովության և 50 000-անոց բողոքի ցույցի։ Բողոքի ցույցը կանգնեցվեց։ Համաձայն պաշտոնական տվյալների զոհվեց 12 և վիրավորվեց 20 կամ 30 մարդ։ Համաձայն Հնդկական ազգային ժողովի այդ ժամանակ զահվել է 20-ից 30 հոգի։ Երեք օր անց` ապրիլի 13-ին, Ջալիանվալա-բագաում Բայսկախիի ազգային փառատոնի ժամանակ հավաքվել էին հազարավոր մուսուլմաններ, սիկխեր և ինդուսներ։ Ցույցից մեկ ժամ անց` 16:30-ին, բրիտանական զինվորական զորախմբի հրամանատարի տեղակալի` Ջայերի կողմից, առանց զգուշացնելու փակվեցին հիմնական ելքերը և սկսեցին կրակ բացել ամբոխի վրա։ Կրակահերթը տևեց գրեթե 10 րոպե։ Ըստ բրիտանական տվյալների մահացածների ընդհանուր թիվը կազմել է 379։ Ըստ Հնդկական ազգային ժողովի գնահատականների` մահացել է գրեթե 1000 մարդ։

1947 թվականի խռովությունները Բրիտանական Հնդկաստանի բաժանումը Հնդկաստանի և Պակիստանի` մեծ ազդեցություն թողեց Ամրիթսարի ժողովրդավարական, տնտեսական, մշակությին, քաղաքական և սոցիալական կառույցվածքների վրա:Փենջաբ (նահանգ) նահանգի բաժանուման պատճառով`Հնդկաստանի և Պակիստանի Ամրիթսարը զբաղեցրեց սահմանային դիրք։ Նախքան նահանգների բաժանումը, իսլամական լիգան ուզում էր Ամրիթսարը ներառել Պակիստանի կազմի մեջ, հիմնվելով այն փաստի վրա, որ այն մոտ է գտնվում Լախորուին (մոտ 30 Մղոն ) և որ բնակչության գրեթե 50%-ը մուսուլման էին, սակայն քաղաքը մտավ Հնդկաստանի կազմի մեջ։ Հնդկաստանի Ազգային ժողովը ուներ իր նպատակները` պնդելով, որ Լախարը մնա Փենջաբի` մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոն, սակայն Լախարը դարձսվ Պակիստանի մի մասը։ Արդյունքում, Ամրիթսարում և Լախորում տեղի ունեցան մարդկային պատմության մեջ ամենատրագիկ սոցիալական ցնցնումներն ու զանգվածային անկարգությունները։ Ամրիթսարի իսլամական բնակչությունը ստիպված եղավ հապճեպ հավաքել իրերը, թողնել ողջ ունեցվածքը և դուրս գալ իրենց տներից` վախենալով մասսայական հակաիսլամական խռովություներից։ Հակառակ տեսարանն էլ դիտվում էր Լախորնում։

Օպերացիա Երկնագույն աստղ «Երկնագույն աստղ» օպերացիան տեղի է ունեցել 1984 թվականին հունիսի 3-ից 6-ը Ամրիթսարում Ինդիրա Գանդիի հրամանով, ով այն ժամանակվա վարչապետն էր[2] և ուղարկվել էր սիկխական ռազմիկների հետևից, ովքեր թաքնվում էին Ամրիթսարի Ոսկե ամրոցում։ Համաձայն պաշտոնական տվյալների հատուկ օպերացիայի ընթացքում մահացել է 83 զինծառայող [3] [4]: Զինվորական օպերացիայի անցկացման մեթոդներն ու արդյունքները լայնածավալ քննարկման տեղիք տվեցին։ Օպերացիայից 4 ամիս անց` 1984 թվականի հոկտեմբերի 31-ին, Ինդիրա Գանդին սպանվեց իր իսկ թիկնապահի կողմից, ով հավատափոխ եղած սինկխ էր։ Որից հետո ավելի քանի 3000 սինկխեր զոհվեցին հակասինկխյան զանգվածային անկարգություների ժամանակ[5]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակարդակից գտվնում է -234 մետր բարձրության վրա։

Կլիման Քաղաքի կլիման բնութագրվում է որպես կիսաանապատային, ինչը բնորոշ է հյուսիսարևմտյան Հնդկաստանին։ Կարելի է առանձնացնել 4 հիմնական եղանակներ` ձմեռ (նոյեմբերից մարտ), երբ ջերմաստիճանները փոփոխվում են 4-ից 19 °C է։ Ամառը (ապրիլից հունից), երբ ջերմաստիճանը կարող է հասնել 45°С, մուսսոն (հուլիսից մարտ) և հետմուսսոնային (սեպտեմբերից նոյեմբեր)։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 681 մմ։ Վերջին տասնամյակներում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1996 թվականի դեկտեմբերի 9-ին -7,6 °C [6]: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2013 թվականի մայիսի 22-ին և կազմել է 48,1°С[7]:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 1 132 761 մարդ։ Տղամարդիկ ամբողջ թվի 55%-ն են կազմում, իսկ կանայք` 45%։ Գրագիտության մակարդակը գրեթե 77,2 % է։ Երեխաների 15 %-ը 6 տարեկանից փոքր է։ Բնակչության մեծ մասը սիկհիզմ է դավանում, տարածված է նաև հինդուիզմը և այլ դավանանքները։ Ամրիթսարի բնակչության հիմնական լեզում փենջաբերենն է։

Տրանսպորտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրի Գուռու Ռամ Դաս Ջի միջազգային օդանավակայանը տեղակայված է քաղաքից 11կմ հյուսիսարևելք։ Այստեղից իրականացվում են թռիչքներ դեպի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դելին, Ջամուն, Լոնդոնը, Երևանը, Աբու Դաբին, Դուբայը և այլն։ Ամրիթսարից ոչ այնքան հեռու, պակիստանական կողմում գտնվում է Լախորի օդանավակայանը։ Ամրիթսարի միջով է անցնում անցնում ազգային առաջին մայրուղին (Հայտնի անվային ճանապարհը), որը կապում է Դելին ու Լախորը միմյանց։ Հայտնի անվային ճանապարհը, որը կառուցել է Շար շահը, միացրել է հյուսիսային հնդկական ենթացամաքի հետ, կապել է Պեշավարը ժամանակակից Պակիստանի հետ, Սոնարգաոնոմը ժամանակակից Բանգլադեշի հետ։ Քաղաքը կապված է նաև այնպսի կարևոր քաղաքների հետ, ինչպիսիք են Դելին, Մումբայը, Կալկուտան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.censusindia.gov.in/2011-prov-results/paper2/data_files/India2/Table_3_PR_UA_Citiees_1Lakh_and_Above.pdfանգլ.՝ Provisional Population Totals, Census of India 2011. Проверено 3 сентября 2012.
  2. http://www.rediff.com/news/2004/jun/03spec.htmRediff.com (6 июня 1984). Проверено 17 июля 2012.
  3. Martha Crenshaw. Terrorism in Context. — Penn State Press, 1995. — P. 385. — ISBN 978-0-271-01015-1.
  4. Singh Pritamhttps://books.google.am/books?id=mQLDcjhNoJwC&lpg=PR14&dq=Pritam+Singh+historian&pg=PR4&redir_esc=y&hl=ru#v=onepage&q=Blue%20Star
  5. Singh Pritam.Federalism, Nationalism and Development: India and the Punjab Economy
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2017-06-10 
  7. http://www.imdpune.gov.in/Temp_Extremes/histext2010.pdfhttp://www.ogimet.com/cgi-bin/gsynres?ind=42071&ano=2013&mes=5&day=23&hora=15&min=0&ndays=30

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 333 CC-BY-SA-icon-80x15.png