Հիմաչալ-Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հիմաչալ-Պրադեշ
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Կարգավիճակ Հնդկաստանի նահանգ
Մտնում է Հնդկաստան
Վարչկենտրոն Շիմլա
ԲԾՄ 2319
Տարածք 55 780 կմ²
Himachal Pradesh in India (claimed and disputed hatched).svg
Հիմնադրված է 1971 թ.
Սահմանում է Ջամմու և Քաշմիր, Uttarakhand, Փենջաբ և Հարյանա
ISO 3166-2 կոդ IN-HP
Կոորդինատներ: 31°6′11.999999998805″ հս․ լ. 77°10′19.999999999214″ ավ. ե. / 31.10333333333300132° հս․. լ. 77.17222222222200401° ավ. ե. / 31.10333333333300132; 77.17222222222200401
http://himachal.nic.in

Հիմաչալ-Պրադեշ (հինդի՝ हिमाचल प्रदेश, ՄՀԱ: ɦɪmaːtʃəl prəd̪eːʃ ; անգլ.՝ Himachal Pradesh), նահանգ Հնդկաստանի հյուսիսում։

Տարածքը 55 673 կմ² է, բնակչությունը՝ 6 856 509 (2011 թվականի դրությամբ), վարչական կենտրոնը՝ Սիմլա։ Նահանգի տարածքը հատվում է Արևմտյան Հիմալայների լեռնաշղթաներով։ Անտառապատ է։ Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ, անտառահատմամբ, արհեստագործությամբ, դեղաբույսերի մթերմամբ։ Արդյունահանվում է քացախ։ Հիմաչալ-Պրադեշում է գտնվում Աիմլա լեռնային առողջարանը։

Հինդիից թարգմանաբար «հիմաչալ» նշանակում է «ձնածածկ լեռների երկիր», իսկ «պրադեշ» բառը նշանակում է «շրջան, տարածաշրջան»[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառը Խաջջիարում

Նահանգը հյուսիսում սահմանակցում է Ջամմու և Քաշմիր, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Փենջաբ, հարավում՝ Հարյանա և Ուտար Պրադեշ, հարավ-արևելքում՝ Ուտարակհանդ նահանգների և արևելքում՝ Տիբեթի ինքնավար շրջանի հետ։ Հյուսիսում և արևելքում ձգվում են Հիմալայների լեռնաշղթաները (նահանգի սահմաններում 6-7 հազար մետր բարձրություններ), հարավում՝ Սիվալիկ լեռնաշղթան։ Գլխավոր գետը Սաթլեզ գետն է (Ինդոսի վտակ)։ Հիմաչալը գտնվում է արևմտյան Հիմալայներում։ Զբաղեցնում է 55 673 կմ² տարածք[2]: Հիմաչալ-Պրադեշը լեռնային նահանգ է՝ ծովի մակարդակից 650-6000 մ բարձրությունների վրա[3]:

Լահուլ, Հիմաչալ-Պրադեշ

Ցամաքուրդը բաղկացած է գետերից և սառցադաշտերից: Հիմալայան գետերը հատում են ամբողջ լեռնաշղթան։ Որոշ գետերի տարիքն ավելի բարձր է, քան լեռնաշղթայի տարիքը[4]: Հիմաչալի գետերը թափվում են և՛ Ինդոսի, և՛ Գանգեսի ավազան։ Գետային համակարգի մեջ են մտնում Չինաբ, Ռավի, Բիաս, Սաթլեզ և Ջամնա գետերը։ Այդ գետերն ունեն ձնհալքային և անձրևային սնում[5]:

Նահանգում վառ արտահայտված է բարձր գոտիականությունը։ Կլիման հարավում շոգ մերձարևադարձային է, իսկ հյուսիսում և արևելքում՝ ցուրտ, ալպիական[6]: Այնպիսի վայրերում, ինչպիսին է Դարմսալան, շատ են անձրևները, իսկ Լահաուլ և Սփիտիում հաճախ լինում են ցուրտ և չոր եղանակներ։ Հիմաչալում կա երեք սեզոն՝ շոգ, ցուրտ և անձրևոտ։ Շոգ սեզոնը («ամառ») շարունակվում է ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջը։ Նահանգի մեծ մասում (բացի ալպիական գոտուց) այդ սեզոնին տաք է՝ 28-32 ˚C: Ձմեռը տևում է նոյեմբերի վերջից մինչև մարտի կեսերը։ Ալպիական հատվածում (հիմնականում >2200 մ) հաճախ ձյուն է տեղում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտային ճանճորսը՝ Կուլու քաղաքում:
Հիմալայան մոնալը Սիմլայի թռչունների պարկում:

2003 թվականի «Հնդկաստանի անտառների հետազոտություն» հաշվետվության համաձայն, անտառային տարածքները կազմում են Հիմաչալ Պրադեշի տարածքի 66,52 %-ը, սակայն անտառային ծածկույթի մակարեսը կազմում է ընդամենը 25,78 %[7]: Նահանգի բուսականությունը կախված է բարձրությունից և խոնավությունից:

Նահանգի հարավային (ցածրադիր) հատվածն ունի ինչպես արևադարձային և մերձարևադարձային չոր լայնատերև անտառներ, այնպես էլ խոնավ արևադարձային անտառներ[7]:

Հիմաչալը իր այգիների շնորհիվ մրգային նահանգ է համարվում։ Գարնան ամիսներին այստեղ ծաղկում են դաշտային ծաղիկները։ Աճեցվում է թրաշուշան, մեխակ, թավշածաղիկ[8], վարդ, քրիզանթեմ, կակաչ և շուշան:

Հիմաչալում հանդիպում է թռչունների 1200 տեսակ և կենդանիների 359 տեսակ[9]: Ամենահայտնիներն են՝ ընձառյուծը, ձյունահովազը (նահանգի պաշտոնական կենդանին), մշկայծյամը, սևագլուխ տրապոգանը և այլն։ Նահանգում գործում է 12 արգելանոց և արգելոց: Կուլու վարչական կենտրոնում գտնվող Մեծ Հիմալայներ ազգային պարկը ստեղծված է Հիմալայան լեռնաշղթայի բնությունը պահպանելու համար, մինչդեռ Պին հովիտը (ազգային պարկ) պահպանում է ցուրտ անապատի բուսական և կենդանական աշխարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Literal meaning of Himachal Pradesh»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-20 
  2. «Statistical Facts about India»։ www.indianmirror.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-10-26 
  3. «Himachal at a glance»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-20 
  4. «Rivers in Himachal Pradesh»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-10-26 
  5. «Rivers in Himachal Pradesh»։ Suni Systems (P)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-04-28 
  6. «Climate of Himachal Pradesh»։ www.himachalpradesh.us։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-10-26 
  7. 7,0 7,1 Himachal Pradesh Forest Department։ «The Forests»։ National Informatics Center, Himachal Pradesh։ Վերցված է 2008-04-03 
  8. In Himachal Pradesh Striking gold with marigold
  9. «Fauna»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-28 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 406 CC-BY-SA-icon-80x15.png