Ցուրտ լեռնային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցուրտ լեռնային կլիմա, ՀՀ-ում ձևավորվում է լեռների բարձրադիր գոտում՝ 2400-3500 մ բարձրություններում։

Արեգակնային ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը բարձր է։ Ձմեռը երկարատև է (4-6 ամիս)՝ հաստատուն ձնածածկույթով: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -10 °C-ից -13 °C է։ Ամառը կարճատև է, զով։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը մինչև 10 °C է, առավելագույնը՝ 30 °C: Աշունը կարճատև է, ցուրտ, հաճախակի են ձնաբուքը, ամպրոպը, մառախուղը, մերկասառույցը, ճենճառը:

Քամիներ, անսառնամանիք ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշռում են ուժեղ քամիները: Անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 70 օր է, 0 °C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 800-1500 °C, տարեկան տեղումները՝ 700-800 մմ։ Լանդշաֆտը մերձալպյան, ալպյան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png