Թավշածաղիկ
| Թավշածաղիկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Tagetes | ||||||||||||
| Հայերեն տարանուններ | ||||||||||||
Մախմրի ծաղիկ | ||||||||||||
|
Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (լատիներեն՝ Tagetes), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-80 (120) սմ, տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը տարբեր չափերի զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մուգ դարչնագույն և այլն, եզրայինները՝ միասեռ, իսկ կենտրոնականները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է. պարունակում է եթերայուղեր, որոշ տեսակներ՝ վիտամին C։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկաթերթերն օգտագործել են սննդի մեջ՝ որպես համեմունք և ուտեստներին գույն հաղորդելու համար։ Կերակրել են ընտանի թռչուններին։ Թավշածաղիկը բավականին հեշտ է դիմադրում չոր և անձրևոտ եղանակին, նույնիսկ ծաղկած վիճակում նոր հողի մեջ տեղափոխվելուց հետո շարունակում է նորմալ աճել։ Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, դրա ծաղկազամբյուղները պահեստավորում են աղի մեջ, մարինադի ձևով։ Ծաղկի պատրաստուկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, փափկեցնող ազդեցություն։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկության մեջ օգտագործվում է թավշածաղկից պատրաստված յուղային ծաղկամզվածք։ Օգնում է նաև ենթաստամոքսային գեղձի հաճախակի նոպայի դեպքում, թավշածաղիկն հնում օգտագործել են նաև որպես բուժամիջոց փորացավի, լյարդի հիվանդությունների, սրտխառնոցի, ատամի ցավի դեպքում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 35 տեսակ։ ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ տարածված են թավշածաղիկ մեքսիկական (T. patula), թավշածաղիկ բարակատերև (T. tenuifolia), թավշածաղիկ ուղղաձիգ (T. erecta) տեսակները։ Բոլորն էլ գեղազարդիչ են։ Չինական մշակույթում այն երկարակեցության խորհրդանիշ է։



Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ USDA, ARS, National Genetic Resources Program. «Germplasm Resources Information Network - (GRIN) Online Database, National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ USDA Natural Resources Conservation Service. «PLANTS Database». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бархатцы на сайте Энциклопедия декоративных садовых растений Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
- Marigold Commercial Greenhouse Production Արխիվացված 2015-10-08 Wayback Machine
- Plant Cultures։ Use of marigolds in Asian culture Արխիվացված 2009-07-06 Wayback Machine
- African Marigold - A description from the 1636 book "The Herball or Generall Historie of Plants" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Growing African Marigolds Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бархатцы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Christian Grunert։ Gartenblumen von A bis Z, Neumann Verlag, Radebeul 1984.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշածաղիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշածաղիկ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 143)։ |
|