Դաման և Դիու
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Հնդկաստանի միութենական տերիտորիա և նախկին վարչա-տարածքային միավոր | ||||
Մտնում է | Հնդկաստան | ||||
Վարչկենտրոն | Daman? | ||||
Բնակչություն | ▲243 247 մարդ (2011)[1] | ||||
Տարածք | 122 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մայիսի 30, 1987 թ. | ||||
Սահմանակցում է | Գուջարաթ | ||||
Փոխարինեց | Գոա, Դաման և Դիու | ||||
ISO 3166-2 կոդ | IN-DD | ||||
Ավտոմոբիլային կոդ | DD | ||||
daman.nic.in |
Դաման և Դիու (գուջարաթի՝ દમણ અને દીવ, պորտ.՝ Damão e Diu, անգլ.՝ Daman and Diu), Հնդկաստանի արևմուտքում գտնվող միացյալ տարածք։ Վարչական կենտրոնը Դամանն է։ Բնակչությունը 242.911 մարդ է[2] (միացյալ տարածքների շարքում 6-րդ տեղում է՝ 2011 թվականի տվյալներով)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակերեսը 112 կմ² է (6-րդ տեղը միացյալ տարածքների շարքում)։ Տարածքը բաղկացած է երկու մասից. առաջին մասը (Դաման քաղաքը հարակից գյուղերով) գտնվում է մայրցամաքում և համարվել է կիսանկլավ Գուջարաթ նահանգի տարածքում, երկրորդը՝ Դիու կղզին է, որը գտնվում է գուջարաթյան Քաթհիյավար թերակղզուց հարավ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1961 թվականը, երբ Հնդկաստանը գրավել է այդ հողերը, ինչպես և Գոան, Դամանը և Դիուն պորտուգալական հողեր էին[3]։ Տարածքի նկատմամբ Հնդկաստանի ինքնիշխանությունը Պորտուգալիայի կողմից ճանաչվել է միայն 1974 թվականին։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական առումով Դամանի և Դիուի միության տարածքը բաժանվում է երկու շրջանների.
№ | Շրջան | Տարածք, կմ² |
Բնակչություն, մարդ. (2011) |
Խտություն, մարդ/կմ² |
---|---|---|---|---|
1 | Դաման | 72 | 190 855 | 2650,76 |
2 | Դիու | 40 | 52 056 | 1301,40 |
Ընդհանուր | 112 | 242 911 | 2168,85 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 census of India
- ↑ «District Census 2011»։ Census2011.co.in։ 2011։ Վերցված է 2011-09-30
- ↑ Мартынов В. Л., Сазонова И. Е.։ «Там, где кончается земля и начинается океан»։ // geo.1september.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2011-12-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Daman District (National Information Centre)
Վիքիճամփորդն ունի Daman and Diuին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ Թեմատիկ կայքերԲառարաններ և հանրագիտարաններ Չափորոշչային վերահսկողություն