Բիհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Բիհար

Զինանշան
Seal of Bihar.svg
Seal of Bihar.svg
Mahabodhitemple.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՊատնա
Օրենսդրական մարմինBihar Legislature?
Բնակչություն104 099 452 մարդ (2011)[1]
Տարածք94 163 կմ²
Bihar in India (disputed hatched).svg
Հիմնադրված էմարտի 22, 1912 թ.
Սահմանակցում էՋարկխանդ, Արևմտյան Բենգալիա, Ուտար Պրադեշ, Արևելյան շրջան (Նեպալ) և Կենտրոնական շրջան
Ժամային գոտիUTC+5:30
ՆախորդTapasa vai Ganga?
ISO 3166-2 կոդIN-BR
Փոստային ինդեքսներ800XXX - 855XXX
Ավտոմոբիլային կոդBR
Անվանված էvihara?
bihar.gov.in և gov.bih.nic.in

Բիհար (հինդի՝ बिहार, անգլ.՝ Bihar), նահանգ Հնդկաստանի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը և խոշոր քաղաքը Պատնան է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիհարը ահմանակից է Նեպալին։ Տարածությունը 174 հազար կմ² է, բնակչությունը՝ 55,1 մլն (1968)։ Բիհարի հյուսիսում Ինդոս–Գանգեսի դաշտավայրն է, հարավում՝ Չհոտա–Նահպուր սարահարթի արևելյան մասը և Ռաջմահալ բարձրությունը։ Կլիման արևադարձային մուսոնային է, չոր ձմեռով և խոնավ ամառով։ Տեղումները՝ մոտ 1000 մմ։ Աճում են տերևաթափ արեվադարձային խառն անտառներ և բամբուկի մացառուտներ։ Գյուղատնտեսության լեռնահանքային և ծանր արդյունաբերության կարևոր շրջանն է[2]։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ջուտ, շաքարեղեգ, կարտոֆիլ։ Արդյունահանվում է կոքսացող ածուխ (Հնդկաստանի ածխի հանույթի 1/2-ը), երկաթ (հանույթի 1/4-ը), պղնձի, ուրանի հանքանյութ, փայլար (հանույթի 1/2-ը), բոքսիտներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Բիհար նահանգի տարածքում, որտեղ գտնվում էին հին թագավորությունները (Մագադհա, Կոշալա, Վայշալի), ապրում և քարոզում էր Բուդդան (Սիդհարթա Գաութամա)։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 6764կմ² տարածքը անտառածածկ է, որոնք ընդհանուր պետության մակերեսով զբաղեցնում են 7,1%-ը։ Բուսականությունը ներկայացված է խառը թափող արևադարձային անտառներում, կան բամբուկներ ու թփուտներ։ Ֆաունային աշխարհում պետք է նշել գետային դելֆինին, որը բնակվում է Գանգես և Բրահմապուտրա գետերում։ Մինչ օրս այս տեսակը համարվում է վտանգված։ Արևմտյան Չամպարանում գտնվում է ազգային Վալմիկի այգին, որն էլ համարվում է Հնդկաստանի արգելանոցներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 census of India
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-24-ին։ Վերցված է 2016-07-09 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 439 CC BY-SA icon 80x15.png