Ռաջաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ռաջաստան
Դրոշ


Bandera de Rajashtan.svg


Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Կարգավիճակ Հնդկաստանի նահանգ
Մտնում է Հնդկաստան
Վարչկենտրոն Ջայպուր
Պաշտոնական լեզուներ հինդի
Տարածք 342 269 կմ² կմ²
Rajasthan in India (disputed hatched).svg
Սահմանում է Փենջաբ, Հարյանա, Ուտան Պրադեչ, Գուջարաթ և Մադհյա Պրադեշ
ISO 3166-2 կոդ IN-RJ
Կոորդինատներ: 26° հս․ լ. 73° ավ. ե. / 26° հս․. լ. 73° ավ. ե. / 26; 73
rajasthan.gov.in

Ռաջաստան (ռաջաների երկիր), նահանգ Հյուսիս Արևմտյան Հնդկաստանում։ Տարածությունը 342 հազար կմ² է, բնակչությունը՝ 34,1 միլիոն (1981), վարչական կենտրոնը՝ Ջայպուրը։ Հիմնական բնակիչները ռաջաստանցիներ և հնդկանցիներ են։ Հյուսիսային մասը գտնվում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրում, հարավը՝ Դեկանի սարահարթում։ Հյուսիս Արևմտյան մասում Թար անապատն է, կենտրոնական մասում Արավալի լեռնաշղթան։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ անասնապահությունը։ Ռաջաստանը Հնդկաստանի բրդի կարևոր մատակարարն է։ Մշակում են հացահատիկ, բամբակենի, ձիթենի։ Ոռոգումը իրականացվում է Չամբալ հիդրոտեխնիկական հանգույցի և Ռաջաստանի ջրանցքի միջոցով։ Կա հանքարդյունահանող ու մշակող արդյունաբերություն, ԱԷԿ։ Տարածված է տնայնագործությունը։ Ռաջաստանը որպես պատմական մարզ առանձնացվել է 18-19-րդ դարերում։ 18-19-րդ դարերում նրա տարածքում ձևավորվել է մոտ 20 իշխանություն։ 1818-1947 թթ. կոչվել է Ռաջպուտան։ 1950-ին որպես նահանգ միացել է անկախ Հնդկաստանին։ 1956 թթ.-ին Ռաջաստանին է միացվել Աջմեր նահանգի տարածքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png