Գոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մասն էWest India?
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՓանաջի
ԲԾՄ1167 մետր
Օրենսդրական մարմինԳոայի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներկոնկանի[1]
Բնակչություն1 458 545 մարդ (2011)[2]
Տարածք3702 կմ²
Հիմնադրված էմայիսի 29, 1987 թ.
Սահմանակցում էՄահարաշտրա և Կառնատակա
Ժամային գոտիUTC+5:30
ՓոխարինեցԳոա, Դաման և Դիու
ISO 3166-2 կոդIN-GA
Փոստային ինդեքսներ403XXX
goa.gov.in

Գոա (հինդի՝ गोआ, պորտ.՝ Goa), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, ամենափոքրը տարածքով և 26-րդը (29-ից) բնակչությամբ։ Նախկին պորտուգալական գաղութ Հինդուստան թերակղզում։ Բնակչությունը 3,1046 մլն մարդ է։ Մայրաքաղաքը Փանաջին է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Վասկո դա Գաման։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոայի մակերեսը 3702 կմ քառակուսի է, հյուսիսից հարավ ձգվում է 105 կմ, արևմուտքից արևելք՝ 65 կմ։ Այն տարածքով Հնդկաստանի 29 նահանգներից ամենափոքրն է։ Գոան տեղակայված է Հնդկաստանի արևմտյան ափի կենտրոնական հատվածում։ Հյուսիսում սահմանակցում է Մահարաշտայի նահանգին, հարավում և արևելքում՝ Կառնատակային, իսկ արևմուտքում ափերը ողողում է Արաբական ծովի ջրերը։ Ափագծի երկարությունը կազմում է 101 կմ։ Ջրափնյա նեղ գիծը ծով բաժանում է լեռնային սարահարթից, արևելքում՝ Արևմտյան Գաթերի լեռնաշղթայից։ Արևմտյան Գաթերի լեռնաշղթան Դեկանի սարահարթի արևմտյան ծայրամասն է, որի երկարությունը 1800 կմ է։ Լեռնաղշթան զբաղեցնում է նահանգի տարածքի մոտ 15%-ը։ Գոայի ամենաբարձր կետը Սոնսոգորն է, որի բարձրությունը 1167 մետր է։ Գոայի առափնյա գիծը կտրտված է գետերի գետաբերաններով, որոնք սկիզբ են առնում Արևմտյան Գաթերից։ Խոշորագույն գետերը Մանդովին, Զուարին և Չապորան են։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոան ունի տիպային ենթահասարակածային կլիմա, որն արտահայտվում է չոր և խոնավ եղանակով։ Տարվա կեսը (մայիսից հոկտեմբեր) տարածաշրջանում գերակշռում է խոնավ և տաք եղանակը։ Ամենից բարձր ջերմաստիճանը դիտվում է մայիսին, առավելագույն միջինը՝ 33 °C[3], և անգամ այդ ժամանակ պահպանվում է օդի բարձր խոնավությունը (մարտին 73 %[4]Մուսսոնի շրջանը սկսվում է հունիսին և ավարտվում է սեպտեմբերին։ Այս շրջանը բնորոշվում է նաև առավելագույն տեղումներով (հուլիսին մոտ 1000 մմ, համեմատության համար Երևանում տարեկան միջին տեղումները 300 մմ է)։ Չոր սեզոնը Գոայում տևում է դեկտեմբերի կեսերից մինչև փետրվար։ Ջերմաստիճանի օրական տատանումներն աճում են հասնելով 10-15 °C-ի։ Գիշերը ջերմաստիճանը կազմում է մոտ 20 °C, ցերեկը՝ 31 °C։ Այս շրջանում տեղումները հազվադեպ են։


 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գոա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 31,6 31,5 32,0 33,0 33,0 30,3 28,9 28,8 29,5 31,6 32,8 32,4 31,3
տեղումների քանակը (մմ) 0,2 0,1 1,2 11,8 112,7 868,2 994,8 512,7 251,9 124,8 30,9 16,7 2926
Աղբյուր՝ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպություն

Արեգակնային ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևափայլ, ժամերի քանակն ամսում
Ամիս Հուն Փետ Մար Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ Տարի
Արևափայլ, ժամ 313,1 301,6 291,4 288,0 297,6 126,0 105,4 120,9 177,0 248,0 273,0 300,7 2842,7

Միջին արևափայլը մեկ օրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերից մինչև ապրիլ օրական միջին արևափայլի տևողությունը կազմում է 1 ժամ։ Ամենաքիչը հունիսից օգոստոս է՝ 4-ից 5 ժամ[5]։

Հուն Փետ Մար Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ
10 10 9 10 9 5 4 4 6 8 9 10

Ցերեկվա տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոան գտնվում է աշխարհագրական ցածր լայնությունում, ուստի ցերեկվա տևողությունը շատ չի տարբերվում տարվա տարբեր ամիսներին։ Փետրվարից հոկտեմբեր ցերեկը տևում է 12 ժամ և ավել, իսկ նոյեմբերից հունվար՝ 11 ժամ[5]։

Տեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղումներով օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերից ապրիլ Գոաում տեղումները շատ հազվադեպ են, հունիս և հուլիս ամիսներին գրանցվում են ամենաշատ տեղումներով օրերը, ավելի քան 20 օր[6]

Հուն Փետ Մար Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ
0,0 0,0 0,1 0,8 4,2 21,9 27,2 13,3 13,5 6,2 2,5 0,4

Քամի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերից դեկտեմբեր և հունվարից մարտ քամու միջին արագությունը 6-ից 7 կմ/ժամ է[4]։

Քամու միջին արագություն (կմ/ժ)

Հուն Փետ Մար Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ
6 7 7 8 9 11 13 10 7 6 6 6

Քամու առավելագույն արագություն (կմ/ժ)

Հուն Փետ Մար Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ
85 74 61 63 56 81 83 93 39 78 74 63

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Եկատերինայի մատուռ։ Պորտուգալիական առաջին եկեղեցին, որը կառուցվել է Գոայում 1510-1511 թվականներին։
Գոայի զինանշանը Պորտուգալիայի տիրապետության ժամանակ

Գոայի վրա ոտք դրած առաջին եվրոպացին Աֆոնս դը Ալբուկերկեն էր, որը հասնելով ծովային ճանապարհով, 1502 թվականին նվաճեց Գոան։ Հին Գոան դառնում է Պրորտուգալական Հնդկաստանի մայրաքաղաքը նահանագապետ Աֆոնս դը Աբուկերկեի ղեկավարությամբ։ Վասկո Դա Գաման դը Ալբուկերկեից հետո հաջորդ նահանգապետն էր։ Գոայից կառավարվող հողերն աֆրիկյան Մոմբասայից մինչև չինական Մակաո։ Այդ պահից սկսել է Գոայի ոսկե դարը։ Հին Գոան կոչվել է «եկեղեցիների քաղաք», Արևելքի քրիստոնեական բոլոր տաճարներին գերազանցող ճարտարապետական գեղեցկությամբ։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Գոայի պաշտոնական լեզուների մասին ակտին» 1987 թվականից (անգլ.՝ The Goa, Daman and Diu Official Language Act) Գոա նահանգի պաշտոնական միակ լեզուն կոնկանին է, սակայն հատուկ կարգավիճակ է նախատեսվում մարաթի[7][8][9]։

Կոնկանին նահանգի 61,2% բնակիչների մայրենի լեզուն է։ 1991 թվականի տվյալներով մյուս լեզուներից առավել տարածված են մարաթին (27,12 %), կաննադան (3,41 %), ուրդուն (2,81 %) և հինդին (2,09 %)[10]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի ավիափոխադրումն իրականացվում է «Դաբոլիմ» օդանավակայանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20160708012438/http://nclm.nic.in/shared/linkimages/NCLM50thReport.pdf
  2. 2,0 2,1 2011 census of India
  3. В мае 1996 года температура достигала 33,3 °C, в 1997 году превысила эту высоту ртутного столба на 0,7 °C «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  4. 4,0 4,1 Climate profile for Panaji | Holiday and Travel | MyWeather2.com
  5. 5,0 5,1 Panaji Climate Guide, Goa, India | World Climate Guide
  6. World Weather Information Service — Goa
  7. Commissioner Linguistic Minorities. «42nd report: July 2003 – June 2004». էջ para 11.3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 6-ին.
  8. «Solving the Language Imbroglio». Navhind Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «Konkani:The Tussule over the script». Navhind Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. A. R. Fatihi. «Urdu in Goa». Language in India, Volume 2: 2002-12-09. M. S. Thirumalai, Managing Editor, Language in India. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]