Վասկո դա Գամա (Գոա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Վասկո դա Գամա
Goa-Vasco 03-2016 10 beach in Vaddem.jpg
Կոորդինատներ: 15°23′53.2″ հս․ լ. 73°48′40.0″ ավ. ե. / 15.398111° հս․. լ. 73.811111° ավ. ե. / 15.398111; 73.811111
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԲԾՄ43±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ91-832
Փոստային ինդեքսներ403802
##Վասկո դա Գամա (Գոա) (Հնդկաստան)
Red pog.png

Վասկո դա Գամմա (անգլ.՝ Vasco da Gama), քաղաք Արևմտյան Հնդկաստանի Գոա նահանգում։ Նահանգի ամենախոշոր քաղաքն է։ Երբեմն կրճատ անվանում են Վասկո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն անվանվել է ի պատիվ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի անունով, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան՝ հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը։ Քաղաքը նաև Մորմուգաու տալուկա տարածաշրջանի կենտրոնն է։ Այն գտնվում է Մորմուգաո թերակղզու արևմտյան մասում, Զուարի գետի մոտ, Գոա նահանգի մայրաքաղաք Փանաջիից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Դաբոլիմ օդանավակայանից՝ շուրջ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը հիմնադրվել է 1543 թվականին և մնացել է պորտուգալացիների ձեռքերում մինչև 1961 թվականը, երբ Գոան դադարեց Պորտուգալիայի կազմում լինել։ 1988 թվականին կառուցվեց Մորմուգաուի նավահանգիստը, որը հանդիսանում էր Ասիայում զբաղված փոխադրումների ուղին։ Վասկո դա Գաման հասավ Գոա 1524 թվականի սեպտեմբերի 11֊ին, իսկ երեք ամիս անց, դեկտեմբերի 23֊ին, մահացավ Կոչիում։ Նրա աճյունը վերադարձրեցին Պորտուգալիա և հուղարկավորեցին Սուրբ Ջերոնիմուշ վանքում[1]։ Քաղաքի այլընտրանքային անունը Սամբհաջի Բհոսալ է, որը հայտնաբերվել է կառավարական արձանագրություններում։ Սամբհաջի Բհոսալը Մահարաշտրայի (մարատհների երկիրը) գերագույն կառավարիչ Շիվազի ավագ որդին էր, ով հիմնադրել էր Մարատհական կայսրությունը[2][3]։

Փոխադրամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գաման Գոայի հետ կապված է Ազգային 17 Ա գլխավոր ճանապարհով, Վասկո դա Գամա երկաթուղային կայարանով, ծովով՝ Մարմուգաո նավահանգստի միջով, օդով՝ Դաբոլիմ օդանավակայանով։

Տուրիզմ, մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստ

Բոգմալո լողափը ութ կիլոմետր է հեռու Վասկո Դա Գամայից։ Այս լողափը միանգամայն վտանգավոր է, քանի որ ունի ստորջրյա հոսանքներ։ Քաղաքի շրջակայքում կան երկու այլ ավելի փոքր լողափեր ՝ Հալանթ և Բայինա։ Բացի մոտակա լողափերից, Վասկո քաղաքը զբոսաշրջիկների համար հիմնական ատրակցիոնն է։ Քաղաքի մուտքի մոտ է գտնվում Սուրբ Էնդրյու եկեղեցին։ Չնայած, որ Ռազմածովային օդագնացության թանգարանը գտնվում է օդանավակայանի մոտ, այնտեղ նույնպես տուրիստներ շատ են լինում։ Այն Հնդկաստանի նմանատիպ երեք թանգարաններից մեկն է, որտեղ ցուցադրվում են հազվագյուտ լուսանկարներ և օդանավեր։ Գոայի շատ հայտնի երաժշտական խմբեր, Դայմոնդ նվագախումբը Վասկոյից են։ Վասկոն հայտնի է ամենամյա Shri Damodar Bhajani Saptah տոնավաճառ֊փառատոնով, որը տեղի է ունենում հինդուի լուսնային օրացույցի Շրավան ամսի հինգերորդ օրը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anonymous (2011-03-21)։ «Vasco da Gama’s Voyage of ‘Discovery’ 1497»։ www.sahistory.org.za։ Վերցված է 2016-11-06 
  2. «Has Vasco da Gama been renamed Sambhaji?»։ oHeraldo (անգլերեն)։ Վերցված է 2017-04-18 
  3. «Demand to change name of Vasco da Gama city»։ Goa News։ Վերցված է 2017-04-18 
  4. «goatourism.gov.in»։ goatourism.gov.in 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]