Արունաչալ Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Արունաչալ Պրադեշ
Mountains of Arunachal Pradesh.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԻթանագար
Օրենսդրական մարմինArunachal Pradesh Legislative Assembly?
Բնակչություն1 383 727 մարդ (2011)[1]
Տարածք83 743 կմ²
Arunachal Pradesh in India.svg
Հիմնադրված էփետրվարի 20, 1987 թ.
Սահմանակցում էԱսսամ, Նագալենդ, Կաչին և Sagaing Region?
ՓոխարինեցNorth-East Frontier Agency?
ISO 3166-2 կոդIN-AR
arunachalpradesh.gov.in(անգլ.)

Արունաչալ Պրադեշ (հինդի՝ अरुणाचल प्रदेश — արունա՛չալ պրադե՛շ), նահանգ Հնդկաստանի արևելքում։ Տարածքը կազմում է 83.743 կմ², իսկ բնակչությունը՝ 1,4 մլն. մարդ։ Մայրաքաղաքն է Իտանագարը։ Այս նահանգը հանդիսանում է Հնդկաստանի և Չինաստանի միջև տարածքային վեճի առարկա (Չինաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում նահանգի նկատմամբ։ «Արունաչալ Պրադեշ» անվանումը ծագում է Սանսկրիտից և թարգմանաբար նշանակում է «Լուսաբացի լեռների երկիր»։ Հաճախ երկրամասը անվանվում է նաև «Արևածագի երկիր»։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. հնդկական մարդահամարի տվյալներով Արունաչալ Պրադեշում ապրում է 1 383 727 մարդ (2011)[1]։ Բնակչության քանակով սա Հնդկաստանի երրորդ ամենափոքր շրջանն է, իսկ բնակչության խտությամբ՝ (17 մարդ՝ քկմ) ամենափոքրը (Հնդկաստանում բնակչության միջին խտությունը կազմում է 382 մարդ՝ քկմ)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արունաչալ Պրադեշում ապրող ժողովուրդների մեծամասնությունը մինչև 20-րդ դարը գիր չեն ունեցել, այդ իսկ պատճառով առկա չեն գրավոր աղբյուրներ։ Միայն Հյուսիս-արևմուտքում գտնվող և Տիբեթից ազդված Թավանգ շրջանի Մոնբա ցեղն է, որը, որպես փոքր իշխանություն, որոշ ավանդույթներ ունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]