Տիբեթ
| Տիբեթի ինքնավար շրջանը Չինաստանի կազմում | |||||||||
| Տիբեթը այնպես, ինչպես այն նշում են աքսորում ապրող տիբեթցիները | |||||||||
| Տիբեթի շրջան, ինչպես որ դրա նշում է Չինաստանը | |||||||||
| Չինաստանի շրջանը, որը Հնդկաստանը վիճարկում է որպես Աքսայչինի մի մաս | |||||||||
| Հնդկաստանի շրջանը, որը Չինաստանը վիճարկում է որպես ՏԻՇ մի մաս | |||||||||
| Շրջաններ Տիբեթի պատմական մշակույթի շրջանակներում | |||||||||
Տիբեթը (չին.՝ 西藏 կամ Ցիսզանը, տիբ. བོད་, վայլի՝ bod, արտասանություն (լհասյան բարբառով)՝ բյո) շրջան է Կենտրոնական Ասիայում, գտնվում է Տիբեթյան լեռնաշխարհում։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններում Տիբեթը եղել էր անկախ պետություն կամ գտնվում էր կախվածության մեջ Մոնղոլյան կայսրությունից, Ցին կայսրությունից և այլն։ 1950 թվականին Չամդոյի ճակատամարտից հետո անցել է Չինաստանի վերահսկման տակ։ Իրավաբանների Միջազգային Կոմիսիան իր զեկուցման մեջ հաղորդել է, որ «Տաբիթեում եղել են ցեղասպանության ակտեր տիբեթցիներին որպես կրոնական խումբ ջնջման նպատակով»[1]։ Տվյալ ժամանակ չինական կառավարության գործողությունները գնահատվում են Դալայ-լամայի կողմից որպես մշակութային ցեղասպանություն[2]։ Որպես պատասխան չինական կառավարությունը ասում է, որ 1959 թվականից հետո Տիբեթում լիկվիդացված է եղել ստրկությունը, աճել է գրագիտությունը և հաստատուն կերպով աճում է բնակչության կյանքի մակարդակը։ Ավանդորեն Տիբեթի տարածքը բաժանվում է Ու-Ցանգ, Քհամ և Ամդո պրովինցիաների։ Տիբեթի ինքնավար շրջանը (ՏԻՇ) զբաղեցնում է ժամանակակից Չինաստանում պատմական Տիբեթի կեսից փոքր մասը (Ու-Ցանգ և Քհամա պրովինցիաները), իսկ ՏԻՇ-ի բնակչությունը կազմում պատմական Տիբեթի բնակչության միայն 1/2 մասը։ Պատմական Ամդոյի և Քհամայի մնացած տարածքը վարչականորեն մտնում են Յուննան, Սիչուան, Ցինհայ և Հանսու շրջանների կազմի մեջ։
Լհասան Տիբեթի պատմական մայրաքաղաքն է և Տիբեթի ինքնավար շրջանի վարչական կենտրոնը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ժամանակակից տիբեթյան իրադարձությունների ժամանակագրություն (անգլ.)
- ↑ We are not seeking separation: His Holiness the Dalai Lama Հարցազրույն Դալայ-Լամայի հետ 13.06.2008 (անգլ.)