Պատնա
Արտաքին տեսք
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Պատնա | ||
| հինդի՝ पटना ուրդու՝ پٹنہ | ||
| 25°36′36″N 85°8′29″E / 25.61000°N 85.14139°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Պատնա մարզ[1] | |
| Մակերես | 99,45 կմ² | |
| ԲԾՄ | 58±1 մետր | |
| Պաշտոնական լեզու | հինդի, մագահի, բհոջպուրի և մայտհիլի | |
| Բնակչություն | 1 684 222 մարդ (2011)[2] | |
| Հեռախոսային կոդ | 612[3] | |
| Փոստային դասիչ | 800001[4] | |
| Պաշտոնական կայք | patna.nic.in(հինդի) | |
|
| ||
Պատնա, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում՝ Գանգես գետի աջ ափին։ Բիհար նահանգի վարչական կենտրոնն է։ 2 մլ․ բն․ (2011 թ.)։ Խոշոր տրանսպորտային հանգույց է, գյուղատնտեսական մթերքների առևտրի կենտրոն։ Կա բամբակե գործվածքների, սննդի արդյունաբերություն, մետաղամշակություն, գորգերի, դիպակի, կահույքի, մետաղե իրերի արտադրություն։ Ունի համալսարան (1917 թ.), գրադարան։
Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 5-րդ դարում և անվանվել Պատալիպուտրա։ Եղել է հին աշխարհի խոշոր քաղաքներից մեկը (մակերեսը մոտ 48 կմ²), մինչև մ․թ․ 6-րդ դարը Մագադհա կայսրության և Գուպտերի պետության մայրաքաղաքը։ Պահպանվել են հնագույն ճարտարապետության կառույցների ավերակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատնա» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 171)։ |
