जननी जन्मभूमिश्च स्वर्गादपि गरीयसी,Mother and Motherland are Greater than Heaven,Майка и Родина са по-ценни от царството небесно,Once is not enough,Mae Mam a Mamwlad yn Fwy na'r NefoeddևLa madre y la patria son más grandes que el cielo
Նեպալը գտնվում է Ասիայում և սեղմված է աշխարհի ամենաշատ բնակեցված երկու պետությունների միջև։ Նրանից հյուսիս գտնվում է Տիբեթը՝ ՉԺՀ-ի ինքնավար մարզը, իսկ հարավային սահմանում, արևմուտքից արևելք Նեպալը սահմանակից է Ուտտարանչալ, Ուտար Պրադեշ, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Սիկքիմ հնդկական նահանգներին։
Հյուսիսում Նեպալը սահմանակից է Մեծ Հիմալայան լեռնաշղթային, որը հայտնի է 8000 մ-ից բարձր մի քանի գագաթներով։ Նրանցից ամենաբարձրն է Էվերեստը (8848 մ)՝ ամենաբարձր լեռը աշխարհում։
Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա։ Նեպալի տարածքի ավելի քան 40%-ը գտնվում է ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրը աշխարհում։
Բնակչության թիվը - 28,95 միլիոն (2010 թվականի հուլիս դրությամբ)
Տարեկան աճը - 1,4% (պտղաբերությունը՝ 2,5 ծնունդ մեկ կնոջը)
Կյանքի միջին տևողությունը - տղամարդկանց համար՝ 64,6, կանանց համար՝ 67
ՄԻԱՎ վարակակիր - 0,5% ( 2007 թվականի դրությամբ)
Քաղաքային բնակչությունը - 17%
Գրագիտությունը - տղամարդկանց 62,7%-ը և կանանց 34,9%-ը (ըստ 2001 թվականի մարդահամարի)։
Մշակութա-էթնիկական Նեպալը ներկայացնում է իրենից հարյուրավոր ազգերի և կաստաների խառնուրդ։ Կաստաների սահմանները, ինչպես կանոն, թափանցիկ են և որևէ կաստային սահմանի պատկանելիությունը կախված է նաև դիտորդի ընդունված ավանդույթներից։ Նեպալի բնակչությունը խոսում է յոթանասուն տարբեր լեզուներով ու բարբառներով։
Նեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպական ընտանիքների խմբերին։ Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են փախստականներ, նվաճողներ կամ վերաբնակներ։
Բնակչության 49%-ի մայրենի լեզուն է հանդիսանում նեպալերենը։ Մյուս տարածված լեզուներից են մայթհին (12,4%), բհոջպուրին (7,6%), տհարուն (5,9%), տամանգը (5,2%), նևարին (3,6%) և մագարին (3,4%)։
Ըստ պաշտոնական տվյալների բնակչության 90%-ը դավանում է հինդուիզմ։ Ըստ անկախ հաշվարկների, հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70%-ը կամ ավելի քիչ։ Սա շեղում է այն պատճառով, որ կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, որոնք, թեև պաշտոնապես հայտարարում են հավատարմություն հինդուիզմին, բայց իրականում ընդունում են կամ անիմիզմ, կամ բուդդայականություն։ Այնուամենայնիվ, հինդուիզմը Նեպալի գերիշխող կրոնն է։ Բնակչության 11%-ը իրեն համարում է բուդդայական, հատկապես Մուստանգի թագավորությունում։ Գոյություն ունեն նաև փոքրամասնություններ, որոնք դավանում են իսլամ, կիրանտ և պատկանում են առանձին անիմիստական հավատալիքների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 232)։