Նեպալերեն
Արտաքին տեսք
| Տեսակ | բնական լեզու, մակրոլեզու, կենդանի լեզու և language variety? |
|---|---|
| Ենթադաս | Հնդկական լեզուներ, պահարի և Eastern Pahari? |
| Մասն է | Schedule languages of India? |
| Երկրներ | |
| Խոսողների քանակ | 15 800 000 մարդ (2019)[4] |
| Վերահսկող կազմակերպություն | Նեպալի ակադեմիա |
| Գրերի համակարգ | Դևանագարի |
| IETF | ne |
| ԳՕՍՏ 7.75–97 | неп 485 |
| ISO 639-1 | ne |
| ISO 639-2 | nep |
| ISO 639-3 | nep |
Նեպալերեն, գուրքալի, քասկուրա, նեպալցիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղին։ Նեպալի պետական լեզուն է։ Խոսվում է նաև Հնդկաստանի որոշ շրջաններում։ Խոսողների թիվն ավելի քան 7 մլն է։ Տրոհվում է 4 բարբառի։ Վերլուծական-համադրական կառուցվածք ունեցող լեզու է՝ վերլուծականի գերակշռությամբ։ Գոյականն ունի արական և իգական սեռ, 2 հոլովաձև։ Բայական համակարգում կան համադրական և վերլուծական անդեմ ձևեր, 5 եղանակ։ Նեպալերեն օգտագործում է դևանագարի գրատեսակը։ Առաջին գրավոր հուշարձանը՝ 1337 թվականից։ Գրական լեզուն XI դարի սկզբից զարգանում է կենտրոնական (ստանդարտ) բարբառի հիմքի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ScriptSource - Nepal
- ↑ ScriptSource - India
- ↑ ScriptSource - Bhutan
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL, 1951. — ISSN 1946-9675
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեպալերեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 236)։ |
