Ոգեպաշտություն
Ոգեպաշտություն, անիմիզմ (լատ.՝ anima - ոգի, հոգի)՝ հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանց, կենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ոգեպաշտություն է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոգեպաշտության ծագման հարցը աղերսվում է կրոնի ծագման մասին ավելի ընդհանուր հարցին։ Ոգեպաշտությունը տոհմային համայնքի փուլում առաջացած երևույթ է, որի տարրերը պահպանվել են համաշխարհային բոլոր կրոններում։
Մոգություն և անիմատիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոգեպաշտությունից պետք է տարբերել մոգությունը, որը հավատ է գերբնական ճանապարհով նյութական առարկայի վրա անմիջականորեն ազդելու մարդու հնարավորությունների նկատմամբ և Անիմատիզմը (լատ.՝ animatus - շնչավորված), որը հավատ է բնության կամ նրա մասերի անդեմ շնչավորվածության նկատմամբ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 606)։ ![]() |