Կատմանդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կատմանդու
काठमाडौं
Դրոշ

ԵրկիրՆեպալ Նեպալ
ԵնթարկումՄայրաքաղաք
Մակերես50,67 կմ²
ԲԾՄ1355 մ
Բնակչություն1 006 656 մարդ (2011)
Խտություն19867 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 740 977
Ժամային գոտիUTC5:45
Հեռախոսային կոդ01
Պաշտոնական կայքkathmandu.gov.np
Կատմանդու (Նեպալ)##
Կատմանդու (Նեպալ)

Կատմանդուն (Նեպալերեն՝ काठमाडौं) Նեպալի մայրաքաղաքն է։ Երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Գտնվում է Հիմալայների միջլեռնային գոգհովտում, 1360մ բարձրության վրա։ 180 հզ. բնակչություն (1977)։ Կատմանդուի հիմնադրումը (մինչև 16-րդ դարում՝ Կանտիպուր) վերագրվում է Նեպալի կառավարիչ Գունակամադեային (VIII դ.), որը մայրաքաղաքը Լալիտպուրից տեղափոխել է այստեղ։ 1482-1769 թվականներին Կատմանդուն համանուն իշխանության կենտրոնն էր, 1769 թվականից՝ Նեպալի կենտրոնացված պետության ստեղծումից հետո, նրա մայրաքաղաքը։ Խոշոր տրանսպորտային հանգույց է, օդանավակայան։ Ունի համալսարան,քոլեջներ։ Կատմանդույում են գտնվում Նեպալի թագավորական ակադեմիան, ազգային, կենտրոնական և այլ գրադարաններ, Նեպալի ազգային թանգարանը։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատմանդու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 289