Jump to content

Թեհրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեհրան (այլ կիրառումներ)
Քաղաք
Թեհրան
تهران
Դրոշ

ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրան
ՀամայնքԿենտրոնական շրջան
Ներքին բաժանում22 մունիցիպալ օկրուգ
ՔաղաքապետՄուհամմեդ-Բագհեր Խալիբաֆ
Հիմնադրված է6 հազարամյակ մ.թ.ա. թ.
Մակերես707 (1500)[1] կմ²
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն7 088 287[2] մարդ (2006)
Խտություն10 000 մարդ/կմ²
Ագլոմերացիա13 422 366 (Մեծ Թեհրան)[3]
Ազգային կազմպարսիկներ, ազարիներ, մազանդարանցիներ, քրդեր, հայեր, արաբներ
Կրոնական կազմշիա իսլամ (96%), քրիստոնեություն
Տեղաբնականունթեհրանցի
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ+98 21
Փոստային դասիչ13ххх-15ххх
Պաշտոնական կայքtehran.ir(պարս.)(անգլ.)
Թեհրան (Իրան)##
Թեհրան (Իրան)
Ազադի փողոց՝ Շահյադ

Թեհրան[4] (պարս.՝ تهران), Իրանի մայրաքաղաքը։ 8,7 միլիոն բնակչությամբ Թեհրանը Իրանի և Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է[5] և երկրորդ ամենախոշոր մետրոպոլիտենային տարածքը Միջին Արևելքում (Կահիրեից հետո)։ Մետրոպոլիտենային տարածքի բնակչությամբ քաղաքը 24-րդն է աշխարհում[6]։

Անտիկ ժամանակաշրջանում ներկայիս Թեհրանի մի մասը նվաճել են Ռեյերը՝ հիմնելով մեդական քաղաք[7]։ Այն բազմիցս ավերվել է միջնադարում արաբների, թյուրքերի և մոնղոլների արշավանքների ընթացքում։ Հին քաղաքի ավերակները գտնվում է Մեծ Թեհրան մետրոպոլիտենի տարածքում։

Թեհրանն առաջին անգամ ընտրվել է Իրանի մայրաքաղաք Աղա Մոհամմադ խանի կողմից 1786 թվականին՝ նպատակ ունենալով մոտիկ լինել իրանական տարածքներին Կովկասում, մինչ դրանք կանցնեին Ռուսական կայսրությանը Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում և խուսափելով հակառակորդ տոհմերի հետ ընդհարումից։ Մայրաքաղաքը փոփոխվել է բազմաթիվ անգամ և Թեհրանը Պարսկաստանի պատմության 32-րդ մայրաքաղաքն է։ Մեծածավալ շինարարություններ քաղաքում սկսվել են 1920-ական թվականներից և Թեհրան ներգաղթեցին մեծ թվով իրանցիներ 20-րդ դարում[8]։

Թեհրանում կան մեծ թվով պատմական հուշարձաններ, ներառյալ թագավորական համալիրներ Գոլեսթանը, Սաադաբադը և Նիավարանը, որտեղ հանգրվանել են իրանական կայսրեական վերջին երկու տոհմերը։ Թեհրանի տեսարժան վայրերից են Թեհրանի Ազատության աշտարակը, որը կառուցվել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք 1971 թվականին Իրանական կայսրության հիմնադրման 2500-րդ տարեդարձի առիթով, և Միլադի աշտարակը, որը աշխարհում վեցերորդ ամենաբարձր աշտարակն է և կառուցվել է 2007 թվականին։ Վերջերս կառուցված տեսարժան վայրերից է Բնության կամուրջն է, որի շինարարությունն ավարտվել է 2014 թվականին[9]

Թեհրանի բնակչության մեծամասնությունը պարսկախոս են[10][11] և բնակչության մոտ 99%-ը խոսում և հասկանում է պարսկերեն, բայց կան մեծ թվով այլազգի բնակիչներ, որոնց համար պարսկերենը երկրորդ լեզուն է[12]։

Թեհրանում կա մեկ միջազգային օդանավակայան (Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայան) և մեկ ազգային օդանավայան (Մեհրաբադ օդանավակայան), մեկ կենտրոնական երկաթգծի կայարան, արագ գործող Թեհրանի մետրո, արագ ավտոբուսային համակարգ, տրոլեյբուսներ և մեծ մայրուղիների ցանց։

Նախատեսվում էր Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել այլ վայր, հիմնականում օդի աղտոտվածության և սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով, սակայն ներկա պահին ոչ մի նախագիծ չի հաստատվել։ 2016 թվականին Mercer խորհրդատվական ընկերությունը, հետազոտելով 230 քաղաք, Թեհրանը դասեց 203-րդ հորիզոնականում կյանքի բարեկեցության չափանիշով[13]։

Հոկտեմբերի 6-ը նշվում է որպես Թեհրանի օր ըստ քաղաքային խորհրդի 2016 թվականի որոշման։ Օրն ընտվել է որպսես Քաջարների տոհմի վերադարձի օր 1907 թվականին[14]։

Ենթադրվում է, որ հիմնվել է 9-րդ դարում Ռեյ քաղաքի մոտ որպես փոքրիկ բնակավայր։ Թեհրանի մասին, որպես քաղաքի, առաջին հիշատակությունը վերաբերում է 12-րդ դարին։ 1785 թվականից Իրանի մայրաքաղաքն է։

Որոշ հետազոտողներ անունը ստուգաբանում են որպես «հարթավայր», ոմանք էլ՝ «մաքուր կամ գեղեցիկ քաղաք»[15]։

Քաղաքի կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ և 21-րդ դարերում Թեհրանը դարձել էր մեծ միգրացիայի կենտրոն՝ ամբողջ Իրանի բնակչության կողմից։ Քաղաքում տեղակայված են մեծ թվով մզկիթներ, եկեղեցիներ, սինագոգեր, զրադաշտական կրակի գավաթներ (Zoroastrian fire temples)։ Այնուամենայնիվ նաև ժամանակակից կառույցներ՝ Թեհրանի Ազատության աշտարակը և Միլադի աշտարակը նույնպես քաղաքի խորհրդանիշերից են։ Աշխարհում Թեհրանը 29-րդն է իր բնակչության մետրոպոլիտենի տարածքով։ Թեհրանն արդեն 240 տարի Իրանի մայրաքաղաքն է, այն մայրաքաղաքների պատմության մեջ 32-րդն։ Թեհրանում ոչ պաշտոնական լեզուները շատ են տարածված, ընդհանուր առմամբ ամբողջ բնակչության 99 %-ը խոսում և հասկանում է պարսկերեն, իրեն պարսիկ է համարում։

Քաղաքի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականից սկսվեց քաղաքի զարգացումը։ Սկզբնական շրջանում նրանում ոչինչ չէր ընդգծվում՝ կառուցված էր ավանդական տարածական կառուցվածքով։ Հետագայում ճարտարապետական հնարքները քաղաքին նոր շունչ տվեցին։ 1878 թվականի քարտեզը ներառում էր նոր քաղաքային պատեր, որոնք հիշեցնում էին իդեալական ութանկյուն՝ 19 քառակուսի մետր տարածքով, որն իր մեջ կամփոփեր Եվրոպայի քաղաքների վերածնունդը։ Հետագայում վերափոխումներ կատարվեցին 1907 թվականին, 1933 թվականին, 1937 թվականին, 1958 թվականին և վերջնական առումով 1962 թվականին։

Քաղաքն ամբողջությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելիք և Ռեստորաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանն ունի շատ մոդերն և ձևավոր ժամանցային վայրեր՝ ռեստորաններ, թեյարաններ, ակումբեր։ Հիմնական ամենապահանջվող ուտելիքը քյաբաբն է (kebab-նշանակում է ապխտած կամ տապակած միս)։ Տարածված է նաև արագ ուտեստների մշակույթը, հատկապես երիտասարդ սերնդի շրջանակնորում։ Պիցցայի, քյաբաբի և սենդվիչների կրպակները սփռված են քաղաքով մեկ։

Թեհրանի Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանը Իրանի տնտեսական կենտրոնն է։ Հասարակական ծառայողների 30%-ը և 45 % արդյունաբերական աշխատուժը, որոնց մեծամասնությունը աշխատում է կառավարության համար՝ տեղակայված են Թեհրանում։ Հիմնականում հանդիպում են աշխատողների մի քանի տեսակներ՝ կրպակներում վաճառողներ, գործարանների աշխատակիցներ, բանվորներ և տրանսպորտային ոլորտի ծառայողներ։ Գործում են մեքենաշինության, մանուֆակտուրայի, ավտոնեքենաների, էլեկտրոնիկայի, ռազմամթերքի, տեքստիլի, շաքարի, ցեմենտի և քիմիական ապրանքների արտադրության ձեռնարկություններ։ Այն նաև լավ առաջնորդ է գորգերի և կահույքի արտադրության մեջ։ Կապը այլ երկրների միջև պահպանվում է նաև Թեհրանում տեղակայված 4 օդակայանների միջոցով։ Թեհրանը մեծապես ապավինում է մասնավոր ավտոմեքենաների, ավտոբուսների, մոտոցիկլետների, տաքսիների և աշխարհի աշխարհում ավտոմեքենաներից կախվածություն ունեցող քաղաքների վերին հորիզոնականներում է։

Թեհրանն ամենամեծ կրթական համայնքն է Իրանում։ Ներկայաումս կան մոտ 50 մեծ քոլեջներ և համալսարաններ Մեծ Թեհրանում։ Սամուել Մ. Ջորդանի (Samuel M. Jordan) և այլքի ջանքերով Թեհրանում բացվեց Թեհրանի Ամերիկյան Քոլեջը (American College of Tehran)։ Դպրոցից հետո կրթական համակարգը Թեհրանի ձեռքում է՝ ամանահայտնի համալսարանները՝ Թեհրանի համալսարան, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարան և Շարիֆ տեխնոլոգիական համալսարան։ Մնացածը տեղական գիտությունների ոլորտում են ընդգրկված։

Տուրիզմը Թեհրանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրի և Կրակի այգի
Դաեբանդ ռեստորան

Թեհրանը հարուստ է մշակութային ատրակցիոններով։ Պարսկական արքաների թանգարաններով՝ Գոլեստանի պալատում (Golestan Palace), արվեստի թանգարանը, որտեղ պահում են հանրահայտ նկարիչների գործեր, ինչպիսիք են՝ Վան Գոգը, Պաբլո Պիկասոն և Էնդի Ուորհոլը։ Բացի դրանցից կան նաև գորգերի թանգարան, Իրանի ազգային թանգարան, Իրանական Արքայական թագերի, ոսկերչական իրերի թանգարան (Iranian Imperial Crown Jewels)։ Հանրահայտ է նաև Իրանական Կենտրոնական բանկը (Iranian Central Bank) Թեհրանում։ Ամենամյա հետաքրքիր տոնախմբություններից է՝ Թեհրանի Միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որը Ասիայի ամենապահանջված շուկաներից է և որտեղ վաճառում են միայն գրքեր։ Հատկապես երիտասարդների շրջանում տարածված հանգստի միջոց է կինոթատրոնը՝ կենտրոնական փողոցներում։ Ազադի կինոթատրոնը բացվել է 2008 թվականին, այն ամենամեծ կինո կոմպլեքսն Թեհրանում է՝ իր ութ թատրոններով։

Տոներ և իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ասիական 7-րդ խաղերը անցկացվել են Թեհրանում 1974 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը։ Ազադի Սպորտ կոմպլեքսը ստեղծված է հատուկ այդպիսի միջազգային խաղերի համար։
  • Ասիական ֆուտբոլի (սոկեր, soccer) առաջնությունը 1976 թվականին անցկացվել է Թեհրանում։
  • Առաջին Արևմտյան Ասիայի խաղերն տեղի են ունեցել Իրանում՝ Թեհրանում՝ 1997 թվականի նոյեմբերի 19-ից 28-ը։ Խաղերի անցկացումը այնքան շրջադարձային եղավ, որ դրանցից հետո ստեղծվեց Արևմտյան Ասիայի խաղերի Ֆեդերացիա (West Asian Games Federation) և դրանք սկսեցին անցկացվել ամեն երկու տարին մեկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Թեհրանի քաղաքապետրան». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  2. http://www.sci.org.ir/portal/faces/public/sci_en/sci_en.Glance/sci_en.land
  3. http://www.sci.org.ir/portal/faces/public/sci_en
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  5. See List of metropolitan areas in Asia.
  6. «The world's largest cities and urban areas in 2006». City Mayors. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Erdösy, George. (1995). The Indo-Aryans of ancient South Asia: Language, material culture and ethnicity. Walter de Gruyter. էջ 165. «Possible western place names are the following: Raya-, which is also the ancient name of Median Raga in the Achaemenid inscriptions (Darius, Bisotun 2.13: a land in Media called Raga) and modern Rey south of Tehran»
  8. «Tehran (Iran) : Introduction – Britannica Online Encyclopedia». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  9. «Tabiat Pedestrian Bridge / Diba Tensile Architecture». ArchDaily. 2014 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է October 12, ։2015-ին.
  10. «چنددرصد تهرانی‌ها در تهران به دنیا آمده‌اند؟». tabnak.ir (պարսկերեն). 2010 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. Abbasi-Shavazi, Mohammad Jalal; McDonald, Peter; Hosseini-Chavoshi, Meimanat. (2009 թ․ սեպտեմբերի 30). «Region of Residence». The Fertility Transition in Iran: Revolution and Reproduction. Springer. էջեր 100–101.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Schuppe, Mareike. (2008). Coping with Growth in Tehran: Strategies of Development Regulation. GRIN Verlag. էջ 13. «Besides Persian, there are Azari, Armenian, and Jewish communities in Tehran. The vast majority of Tehran's residents are Persian-speaking (98.3%).»
  13. Barbaglia, Pamela. (2016 թ․ մարտի 29). «Iranian expats hard to woo as Western firms seek a foothold in Iran». Reuters. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  14. «Citizens of Capital Mark Tehran Day on October 6». 2018 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: Լույս. էջ 168-169.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 163