Բնության կամուրջ (Իրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Բնության կամուրջ
Tabiat Bridge by Nasimonline 1.jpg
Բնության կամուրջը, Թեհրան
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՏեղանքԹեհրան
Տեսակկամուրջ
Հատում էModarres Expressway?
Շինարարության սկիզբ2010
Կոորդինատներ: 35°45′16.200000100001″ հս․ լ. 51°25′13.440000100003″ ավ. ե. / 35.75450000002777529° հս․. լ. 51.42040000002777589° ավ. ե. / 35.75450000002777529; 51.42040000002777589

Բնության կամուրջ (պարսկ.՝ پل طبیعت‎‎ - փոլ-է թաբիաթ), Թեհրանում կառուցված հետիոտնային ամենաերկար անցուղին է: 270 մետր երկարությամբ այս կամուրջն իրար է միացնում հանրային երկու այգիները՝ Թալեղանին և Աբո-Աթաշը՝ ձգվելով Մոդարեսի ավտոմայրուղով և հանդիսանում է Թեհրանի հիմնական մայրուղիներից մեկը: Ֆարսիում «թաբիաթ» նշանակում է բնություն[1][2]: Կամրջի դիզայներն է Լեիլա Արաղիանը: Կամրջին բազմաթիվ մրցանակներ են շնորհվել՝ ներառյալ հանրահայտ Ընտրյալ մրցանակը մայրուղիների եւ կամուրջների համար՝ շնորհվող Architizer A+ Awards-ի կողմից, որը ճարտարապետական համաշխարհային մրցույթ է և անցկացվում է Նյու Յորքում[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության կամրջի գծագիրը, որի հեղինակը Լեիլա Արաղիանն է, հաղթող է ճանաչվել Թեհրանի հյուսիսում գտնվող երկու այգիների համար միմյանց կամրջով միացնելու նպատակով հայտարարված դիզայնի տեղական մրցույթում: Կամուրջը գծագրելով, որի համար ծախսվեց մի ամբողջ տարի, Արաղիանը ցանկանում էր, որ այն «մարդկանց համար լիներ զբոսնելու և խորհելու վայր՝ անցնելու փոխարեն»[5]: Այդ իսկ նպատակով այն ուղիղ չէ և ունի նստարաններ:

Կամրջի կառուցումը մեկնարկել է 2010 թվականին և ավարտվել 2014 թվականի հոկտեմբերին: Կառուցման համար օգտագործվել է 2000 տոննա երկաթ և 10000 խորանարդ մետր բետոն: Մեծ մայրուղու վրա այսպիսի ծավալուն շինության կառուցումը, որն ուներ հարթակներ և ժամանակավոր թունելներ, որպեսզի նույն մայրուղուն վնաս չհասցվեր վերևից որևէ իր ընկնելու դեպքում, համարվեց մեծ մարտահրավեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Tabiat Pedestrian Bridge / Diba Tensile Architecture", ArchDaily, 17 November 2014.
  2. Tabiat 3-Level Pedestrian Bridge dibats.com.
  3. 2015 Architizer A+ Awards Winners: Typology Winners.
  4. Ted Regencia (16 April 2015)։ «The award-winning bridge connecting Iranians»։ Al Jazeera։ Վերցված է 2 September 2015 
  5. Saeed Kamali Dehghan (20 April 2015)։ «Take it to the bridge: the Tehran architect striking the right chord in Iran and beyond»։ The Guardian։ Վերցված է 2 September 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]