Պնոմպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պնոմպեն
ភ្នំពេញ
Phnom Penh aerial.jpg
Կոորդինատներ: 11°33′0″ հս․ լ. 104°55′0″ ավ. ե. / 11.55000° հս․. լ. 104.91667° ավ. ե. / 11.55000; 104.91667
Երկիր Կամբոջա Կամբոջա
Ենթարկում Մայրաքաղաք
Ներքին բաժանում Պորսենչեյ շրջան, Չամկաման շրջան, Դամկգաո շրջան, Դաուն Պեն շրջան, Մեանչեյ շրջան, Պրամպի Մակարա շրջան, Ռուսեյ Կեո շրջան, Սեն Սոկ շրջան և Տուոի Կորկ
Հիմնադրված է 1372 թ.
Մակերես 290 կմ²
ԲԾՄ 11,89 մ
Բնակչություն 1 325 681 մարդ (2008)
Խտություն 4571,31 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+7
Հեռախոսային կոդ 855 (023)
Պաշտոնական կայք phnompenh.gov.kh
##Պնոմպեն (Կամբոջա)
Red pog.png

Պնոմպենը Կամբոջայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Սապ և Մեկոնգ գետերի միախառնման վայրում։ Ավելի քան 320 հազար բնակչություն (1981 թվական)։ Գետային նավահանգիստ է։ Երկաթուղիներով կապված է Կամպոնգսաոմ նավահանգստի և Բանգկոկի հետ։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի միջազգային օդանավակայան։ Պնոմպենում են գտնվում երկրի բանկերը, առետրական ու արդյունաբերական ընկերությունները, ապահովագրական բորսաները։ Կան սննդի, փայտամշակման, տեքստիլ, ծխախոտի արդյունաբերության, նավանորոգման, ավտոնորոգման, ավտոհավաքման, օճառի արտադրության ձեռնարկություններ։ Ունի հա¬ մալսարաններ (Պ-ի, Թագավորական տեխ․, գյուղատնտ․, գեղեցիկ արվեստների, Բուդ¬ դայական), Բարձրագույն տեխ․ և Բուդդա¬ յական ինստ-ներ։ Գործում են Ազգային գրադարան, Ազգային և Թագավորական պալատի թանգարաններ, Ազգային թատրոն։ Հիմնադրվել է 1371 թվականին։ Պնոմպենի կենտրոնի ճառագայթաձև կառուցվածքը (կազմավորվել է XIX դարի 2-րդ կեսին) համադրվում է հարող շրջանների ուղղանկյուն ցանցին։ Քաղաքի կենտրոնը կառուցապատված է առանձնատներով, 2֊4-հարկանի եվրոպական տիպի տներով, ծայրամասերը՝ փայտե տներով։ Պնոմպենի հնագույն կառույցը Պնոմ վատն է՝ XV դարի ստուպայով։ XIX—XX դարերի կառույցներից են՝ Թագավորական պալատի համալիրը (XIX դարի 2-րդ կես XX դարի սկիզբ), «Արծաթե պագոդան», Ազգային թանգարանը (19171920 թվականներ), ծածկած շուկան (1936 թվական), Ազգային մարզական համալիրը (1962-1964 թվականներ, ճարտարապետական Վանմոլիվան), կոնֆերանսների «Չակդոմուկ» դահլիճը (1961 թվական,, հիվանդանոցը (1956-1960 թվականներ), Բարձրագույն տեխնիկական ինստիտուտը։


Ասիական երկրների մայրաքաղաքներ

ԱՄԷ Աբու Դաբի · Հորդանան Ամման · Թուրքիա Անկարա · Թուրքմենստան Աշխաբադ · Ղազախստան Աստանա · Իրաք Բաղդադ · Թաիլանդ Բանգկոկ · Բրունեյ Բանդար Սերի Բեգավան · Ադրբեջան Բաքու · Լիբանան Բեյրութ · Ղրղզստան Բիշքեկ · Սիրիա Դամասկոս · Բանգլադեշ Դաքքա · Արևելյան Թիմոր Դիլի · Կատար Դոհա · Տաջիկստան Դուշանբե · Հայաստան Երևան · Քուվեյթ Էլ Քուվեյթ · Սաուդյան Արաբիա Էր Ռիադ · Վրաստան Թբիլիսի · Իրան Թեհրան · Բութան Թհիմփհու · Պակիստան Իսլամաբադ · Նեպալ Կատմանդու · Մալայզիա Կուալա Լումպուր · Վիետնամ Հանոյ · Մալդիվներ Մալե · Բահրեյն Մանամա · Ֆիլիպիններ Մանիլա · Օման Մասկատ · Ռուսաստան Մոսկվա · Մյանմա Նայպիդո · Կիպրոսի Հանրապետություն Նիկոսիա · Հնդկաստան Նյու Դելի · Շրի Լանկա Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին · Կամբոջա Պնոմպեն · Ինդոնեզիա Ջակարտա · Եմեն Սանաա · Հարավային Կորեա Սեուլ · Սինգապուր Սինգապուր · Լաոս Վիենտյան · Ուզբեկստան Տաշքենդ · Ճապոնիա Տոկիո · Մոնղոլիա Ուլան Բատոր · Հյուսիսային Կորեա Փենյան · Պակիստան Քաբուլ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png